Էրեխեք, էս թեմայով էրեկ մի հատ համեղ կոնֆետ եմ կերել։ Ուրեմն ԱՄՆ–ից շոկոլադ էի բերել, Dove, փոքրիկ Դավիկներ են, բոմբոներկայի մեջի կոնֆետի չափով, ու որ բացում ես, ամեն մեկի մեջ մի հետաքրքիր ասույթ ա գրված, ավելի շատ խրատական բնույթի, էս իմ ստորագրությունն էլ է ի դեպ էդ կոնֆետից։ Հիմնականում մի 6-7 տարբեր խրատ է, կրկնվում է, էրեկ վերջին կոնֆետը կերա ու դրա խրատը շատ դուրս եկավ, դրանից ինձ դեռ չէր ընկելՊարզապես լրիվ էս թեմայով է, դրա համար եմ գրում, Don't look back and ask why, look forward and ask why not
Լավն ա չէ՞։ Ով անգլերեն չի հասկանում, ասեմ որ թարգմանվում է մոտավորապես էսպես, Երբեք մի նայիր ետ և մի ասա՝ ինչու՞, միշտ նայիր առաջ և ասա՝ իսկ ինչու՞ ոչ։
Ինչ վերաբերում է թեմայի հարցին, կարծում եմ իրականում շատ դեպքերում դա նույնն է՝ արածի համար և չարածի համար փոշմանելը, ես որ փոշմանում եմ արածի համար, ասում եմ պետք է էդպես չանեի այլ էսպես անեի, ու ստացվում է, որ չարածի համար եմ փոշմանելԱմեն դեպքում հնարավոր չէ էնպես ապրել, որ երբեք ոչ մի բանի համար չփոշմանես, կամ էլ պետք ա էնքան ապուշ լինես, որ չգիտակցես, որ սխալ ես արել, կամ էլ, որ այլ կերպ անեիր ավելի լավ կլիներ։ Իսկ լրիվ ճիշտ ապրող մարդ հաստատ չկա։
Էջանիշներ