ոչ մի բանի համար էլ չարժի փոշմանել, մեկ ա օգուտ չկա, չնայած ես միշտ էլ փոշմանում եմ արած-չարածներիս համար
բայց պետք ա համ արածից դաս քաղել, համ չարածից, թե չէ հետո էլի ստիպված փոշմանելդ գալու ա![]()
ոչ մի բանի համար էլ չարժի փոշմանել, մեկ ա օգուտ չկա, չնայած ես միշտ էլ փոշմանում եմ արած-չարածներիս համար
բայց պետք ա համ արածից դաս քաղել, համ չարածից, թե չէ հետո էլի ստիպված փոշմանելդ գալու ա![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ես գտնում եմ, որ ո՛չ արածի, ո՛չ չարածի համար պետք չէ փոշմանել, քանզի երբեք չես իմանա, թե ինչ կլիներ, եթե տվյալ բանն անեիր կամ չանեիր: Մարդկային կյանքը նրանով հիասքանչ ու յուրահատուկ, որ որևէ բան անել կամ չանելու համար երբեք երկրորդ հնարավորություն չի տրվում: Եթե երկրորդ անգամ ես նույն երկընտրանքի առջև կանգնած, դա երկրորդ հնարավորություն չէ, նույն բանի մի քիչ ուրիշ տարբերակն է: Մի խոսքով, նույն գետը երկու անգամ չես մտնի…
Դրա համար, կարծում եմ, չարժե մեզ տանջել նման հարցերով. «Ի՞նչ կլիներ, եթե էսինչ բանը չանեի», «Ինչու՞ չարեցի: Բա որ լրիվ ուրիշ բան լիներ»:
Ես ինքս ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ բաների համար փոշմանել: Ես հիմնականում ստիպված եմ լինում արածներիս մասին մտածել, քանզի հաճախ շատ բաներ առանց ինձ հաշիվ տալու եմ անում, իսկ լավ վերլուծված բաների համար էլ չեմ փոշմանում: Միևնույն է, եթե որևէ բան որոշում եմ, անում եմ: Չարած բաներ շատ քիչ կան իմ կյանքում: Այդուհանդերձ, կարող եմ հասկանալ, որ այսինչ սխալն եմ թույլ տվել, որ պետք չէր անել, բայց վերջում ինքս ինձ ասում եմ. «Լավ եմ արել, սխալվել եմ»:
Ավելի մոտիկ է չարածի համար փոշմանել...
Կյանքում միշտ արել եմ, այն ինչ ցանկացել եմ, երկար բարակ չմտածելով...
Եվ հուսով եմ, որ մարդ որքան շատ մտածի անել թե՞ ոչ, կգա միշտ այն եզրակացության, որ պետք չի անել...
Կյանքը այնպիսին է, որ ամեն ինչ մարդու համար է, այսօր արա, եթե անգամ սխալվում ես, երկրորդ անգամ չես անի...
Իմ կարծիքով , պետք է անել "դա" և աշխատել թիչ փոշմանել...
Պետք է միշտ մտածել՝"արել եմ, ինձ համար եմ արել ու ինչ զգացել եմ միայն ինձ է հասու"![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Նախ պետք է պարզել, թե ինչ արածի կամ չարածի մասին է խոսքը:
Եթե արարքը բարի է եղել, ապա փոշմանիր չարածի համար:
Եթե արարքը չարն է եղել, ապա փոշմանիր արածի համար:
Հ. Գ.
Կարող է հարց առաջանալ, իսկ որն է բարին, և որն է չարը? Սակայն դա արդեն ուրիշ թեմա է:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Միշտ մտածել եմ որ ավելի լավ է չփոշմանել և ոչ մեկի համար...ինչու՞...Mogakan`Lapterik-ի խոսքերից
ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի:
... որովհետև եթե մի բան էտ պահին անում ես, դա կարծում եմ ամենից օպտիմալ որոշումն է լինում տվյալ պահի համար,ուրիշ խնդիր է, որ կարող ես հետո ավելի սառը դատելով գտնե,լ որ չարժեր գնալ այդ քայլին:Բայց դե արդեն արել ես ու էլ ետ դառնալու ճանապարհ չի լինում կամ էլ ուղղելու քիչ շանսեր կան:Իսկ ինչը չես արել դա էլ ճիշտ որոշումն է լինում տվյալ պահի համար...էստեղ էլ հարցա, եթե անեիր արդյո՞ք արդյունքը կգոհացներ և արդյո՞ք էս դեպքում էլ չես փոշմանելու հենց արածի համար:
Հետևաբար ամենից արդյունավետ քայլը իմ կարծիքվ էնա, որ ամեն քայլ անելուց առաջ ինչքան հնարավոր ա կշռադատել պլյուս-մինուսը նոր անել...չնայած սա էլ մեծ հարցական ա, քանի որ միշտ չի որ ժամանակ ես ունենում որոշում կայացնելու առանց էմոցիաների...ամեն դեպքում ոչ մի բանի համար չարժե փոշմանե,լ քանի որ փոշմանել-չփոշմանելու անընդհատ մտորումները բերում են հոգեկան լարվածության:
Katka (07.11.2009)
Բոլորն էլ փոշմանում են, ինչքան էլ տեսականորեն խորհուրդ է տրվում չփոշմանել:Չեմ հավատում, որ կա մեկը, որ չի փոշմանել: Իսկ ետ դառնալու ճանապարհը պետք էլ չի, որ լինի, անիմաստ է, մյուս կողմից հնարավորություն փոխել կամ ուղղել այն, ինչի համար փոշմանում ես, միշտ էլ կա, նշեցիր քիչ, բայց քիչն էլ արդեն բան է:
Փորձիր, ոչինչ, որ փոշմանես: Պետք է ամեն րոպեն օգտագործել, իսկ փոշմանելը անցողիկ է:
Իսկ ինչի՞ն է պետք որոշում կայացնել առանց էմոցիաների: Պետք չի ամեն քայլը կշռադատել: Կան հարցեր ու դրանք կյանքի հարցերի մեծ մասն են, իմ կարծիքով, որ պլյուս-մինուսի կարիք չունեն:Պետք չի արդյունավետության մասին մտածել:
Հըմ, գուցե և այդպես...Բայց չփոշմանել չի լինումգուցե հենց փոշմանելն էլ կյանքի շարժիչի մի մասն է
![]()
Դեկադա (07.11.2009)
Իսկ եթե անցողիկ չէ՞...եթե փորձում ես մի քանի անգամ ու զգում որ սխալը կրկնում ես նորից ու նորից...ի՞նչ անել էտ դեպքում... փոշմանել, թե՞ ասել անցողիկ է...Katka-ի խոսքերից
Փորձիր, ոչինչ, որ փոշմանես: Պետք է ամեն րոպեն օգտագործել, իսկ փոշմանելը անցողիկ է:
...Իսկ ինչի՞ն է պետք որոշում կայացնել առանց էմոցիաների: Պետք չի ամեն քայլը կշռադատել: Կան հարցեր ու դրանք կյանքի հարցերի մեծ մասն են, իմ կարծիքով, որ պլյուս-մինուսի կարիք չունեն:Պետք չի արդյունավետության մասին մտածել:չգիտեմ, գուցե և ճիշտ ես...բայց երևի թե շատ կարևոր հարցերը կարելի է, և՛ պարտավոր ենք որոշումներ ընդունելուց ոչ միայն էմոցիաների այլ սառը դատելով լուծումներ կայացնել...
բայց մի բանում լիովին համաձայն եմ- ինչ քայլ էլ որ անենք գալիս ա մի պահ, որ փոշմանում ենք....
Կոնկրետ ես, չեմ փոշմանում ոչ արածներիս, ոչ էլ չարածներիս համար:
Կյանքը ինձ ապացուցել է որ բոլոր իմ արարքները, խիստ անհրաժեշտ դասեր են եղել ինձ համար, որոնք ինձ հասունացրել են:
Ես շնորհակալ եմ կյանքից բոլոր իմ դասերի համար, եղել են պահեր որ «վատ» արարքներ, կամ «ոչ ճիշտ» որոշումներ եմ կայացրել, սակայն տարիների հեռվից նորից այդ ամենը քննելով տեսել եմ որ դրանք, այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ քայլեր են եղել, որոնք ինձ մոտեցրել են ամբողջական հասունացման և հաջողության:
Սխալվելուց վախենալ պետք չէ, սխալներն են հասունացնում մարդկությանը:
Բավական է նորից ու նորից կրկնենք նույն սխալները, ժամանակն է նոր սխալներ գործելու:
Ամեն մարդ, ինքն է իրեն անհրաժեշտ դասերը, տիեզերական օրենքի համաձայն ձգում իր նյութական աշխարհ, տեսանելի դաշտ: Ոչ մեկը չի կարող այնպիսի դաս անցնել որը ինքը արդեն անգիր սերտել է, ուստի ցանկացած երևույթ, ցանկացած տհաճ իրավիճակ մենք ինքներս ենք բերում մեր տեսանելի աշխարհ:
Խելացիները ամեն իրավիճակից էլ ելք գտնում են, իսկ իմաստունները այդպիսի իրավիճակների մեջ չեն ընկնում:
Սա է կյանքի տված դասերի իմաստը, որ ամեն մեկը ի վերջո դառնա իմաստուն:
Ես սիրում եմ կյանքը և համոզված ասում եմ, կյանքն էլ ինձ է սիրում իր ամբողջ ուժով և ես պատրաստ եմ նոր դասեր անցնելու իր հետ միասին, ու երբեք չեմ փոշմանի թե արածներիս, և թե չարածներիս համար:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ընդհանուր առմամբ և՛ արածի, և՛ չարածի , մենակ մի տարբերությամբ , արածը կարելի է շտկել, չարածը...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ասում են, որ արածի համար չեն փոշմանում, չարածի համար են փոշմանում: Բայց հիմա չեմ հիշում, որ չարածս ինչ-որ բանի համար փոշմանած լինեմ: Արածներիս համար շատ եմ փոշմանում...
Բայց մեկ ա` օգուտ չկա![]()
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 08.11.2009, 22:30:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Արածից էլ, չարածից էլ փոշմանում են, կախված այն բանից թե ինչ պետք է արվեր![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ան, ես ռայոնցի միամիտ աղջիկ եմ, կասես էքստրավերտն ու ինտրովերտը որոնք են?ու ինչու են նրանցից առաջինները փոշմանում արածի, իսկ երկրորդները` չարածի համար, համ էլ ես դեմ եմ մարդկանց միայն վերոնշյալներով բաժանելուն, որովհետև ինքս ոչ մի կատոգորիայի մեջ չեմ մտնում, միայն եթե ինտրովերտը մի քիչ լայնացնեինք ու ինքնամփոփներին էլ նրանց մեջ ներառեինք:
Հա, մեկ էլ որ թեմայից դուրս չհամարվի, ասեմ որ անակախ Անուկի նշած երկու հոգեբանական "տեսակներից", ԻՄՀԿ, մարդկանց հատուկ ա փոշմանել թե արածի, թե չարածի համար, ու եթե կան մարդիկ, որ երբեք ու ոչնչի համար չեն փոշմանում, ես պատրաստ եմ ծափահարել նրանց:![]()
Արմ, եթե նույնիսկ չգիտես, թե էդ կատեգորիաներն ինչ են նշանակում, ո՞նց կարող ես պնդել, թե ինքդ չես մտնում դրանց մեջ։Անկախ քո կամ մեկ ուրիշի դեմ կամ կողմ լինելուց՝ դրանք հոգեբանության մեջ ընդունված հասկացություններ են. անձի հոգեբանական տիպեր են։ Համառոտ բնորոշումը հետևյալն է.
Ինտրովերտները կենտրոնացած են սեփական ապրումների վրա, քիչ են շփվում, լռակյաց են, ինքնամփոփ, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում, չեն սիրում ռիսկի դիմել, ծանր են տանում հին կապերի խզումը, նրանց բնորոշ է տագնապալիության բարձր աստիճանը, իրենց ապրումներն ու խոհերն ի ցույց չեն դնում, արտաքուստ կարող են շատ հանգիստ ու հավասարակշռված լինել, բայց ներքուստ լարված ու անհանգիստ։ Բավականաչափ ճկուն չեն շրջապատի փոփոխվող պահանջներին հարմարվելու համար։ Նրանք հիմնականում ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ են։
Էքստրավերտները շփման մեջ թեթև են, նրանց բնորոշ է ագրեսիվության բարձր աստիճանը, առաջնորդի հակումներ ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, իմպուլսիվ են, շփման մեջ բաց ու մարդամոտ, հասարակական կյանքում ակտիվ են, սիրում են մասնակցել զանազան միջոցառումների ու հավաքույթների, մարդկանց մասին դատում են «արտաքինից», «ներս» նայելուն այնքան էլ հակված չեն։ Նրանք հիմնականում խոլերիկներ ու սանգվինիկներ են։
Կա նաև խառը տիպ՝ ամբիվերտ, որին բնորոշ են երկու տիպերի հատկանիշները, ու դժվար է հստակ որոշել, թե որինն են գերիշխում։
Այնուամենայնիվ, որքան գիտեմ, մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ դասվում է այս կամ այն տիպին։
Իմ կարծիքով, տրամաբանական է արածի կամ չարածի համար փոշմանելն ընդհանուր առմամբ վերագրել նշածս տիպերին։ Պարզ է, որ ամեն ինչ հարաբերական է, չի կարող բացարձակ լինել, դրա համար էլ հատուկ նշել եմ՝ ընդհանուր առմամբ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.11.2009, 02:49:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ