Փոշմանության չորս տեսակ կա, երկուսը արածի, երկուսն էլ չարածի:
Նայած թե ինչու՞ է մարդ փոշմանում:
Լավ է, երբ փոշմանում է վատ արածի ու լավ չարածի համար:
Փոշմանության չորս տեսակ կա, երկուսը արածի, երկուսն էլ չարածի:
Նայած թե ինչու՞ է մարդ փոշմանում:
Լավ է, երբ փոշմանում է վատ արածի ու լավ չարածի համար:
Ներկայի թշվառությունը անցյալի Փառքից մաս չունի
իմ կարծիքով փոշմանել կարելի ա և արածի և չարածի դեպքում,ուղղակ ես գտնում եմ որ ավելի լավա արածի համար փոշմանել քան չարածի,քանի որ չարածի համար ամբողջ կյանքում զղչալու ես
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Ոչ արածի և ոչ էլ չարածի համար չարժե փոշմանել: Այն արդեն ձերը չի, այլ պատկանում է անցյալին, որը փոխել հնարավոր չէ: Պարզապես պետք է հետագայի համար դասեր քաղել դրանից ու աշխատել ապրել լիարժեք: Անցյալը ձեզ չի պատկանում, ոչ էլ ներկան, քանզի մի վայրկյան հետո այդ ներկան արդեն դառնում է ապագա: Հետևաբար միայն ու միայն ապագան է, որ պետք է մտածելու տեղիք տա…
Cassiopeia ջան կարծում եմ անցյալի ու ապագայի մասին շատ ճիշտ ես ասել, բայց այ ներկայի մասին ըստ իս շատ սխալվում եսոչ թե ներկան մեզ չի պատկանում, քանզի մի վայրկյան հետո այդ ներկան արդեն դառնում է ապագա, այլ հենց միայն ներկան է որ իրոք կա ու հենց նա է միայն մեզ պատկանում, որը չնայած իր վրա կրում է անցյալի ուժն ու ճնշում, բայց այնուամենայնիվ հենց ներկայում է որ մենք մեր մտքերով, քայլերով կերտում ենք մեր ապագան, մեր վաղվա օրն՝ ուր ուղված են մեր հայացքները... Միայն ներկայում է որ մենք ունենք ընտրության իրավունք... Կհիշես հավանաբար հավերժության խորհրդանիշերից մեկը՝ օձը կուլ է տալիս սեփական պոչն ու մարմինը ասես օղակ, հավերժություն կազմելով. բերանի և պոչի կամ մարմնի հատման այդ տեղն հենց ներկան է որն միշտ հոսում ու անցնում է նրա բերանն՝ անցյալն դառնալով ապագա անցնելով ներկայի միջով և հենց այդ ներկայի ակնթարթում է որ կարելի է փոփոխություն մտցնել, կերտել ապագան հավերժության մեջ՝ լինելով հավերժի ճամփորդ...
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Փոշմանել արածի համա՞ր՝ չարժէ, մեկա բան չի փոխվի:
Փոշմանել չարածի համա՞ր՝ արժի՞ որ, չէ՛, էլի բան չէս փոխի:
Բայց արժի լավ մտածել անելիքի մասին, ապագայում փոշմանել-չփոշմանելուց խուսափելու համար:
...ներկերս վերջացել են...
Ինչ անում ես մտածելով արա- եթե սա պահպանվում է, ուրեմն արածի համար չենք փոշմանի:
Իսկ չարածի համար ինչքան էլ որ փոշմանենք, միևնույն է չենք իրագործի:Ուրեմն ավելի լավ է ապրել ներկայով և աշխատել երբեք չփոշմանել ոչ արածի և ոչ էլ չարածի համար:![]()
Փոշմանելը ընդհանրապես անիմաստ բան է, ավելորդ անգամ հոգու արհեստական անհանգստություն, ընդհանրապես ամեն մարդ ամեն դեպքում պետք է մտածի ԴԱ իրեն պետք է, թե չէ, իսկ եթե այո, ապա ինչի՞ն է պետք, իսկ մտածել անելիքի մասին որպեսզի խուսափել փոշմանելուց դա էլ է անիմաստ, հնարավոր չէ, միշտել փոշմանողը մի բան կգտնի, իսկ չփոշմանողը՝ հետևաբար հակառակը![]()
Վերջին խմբագրող՝ GevSky: 12.01.2008, 03:58:
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Իսկ ինձ թվում է չարածի համար փոշմանելու դեպքում էլ ես փոշմանում արածի համար. էդ դեպքում էլ էն ես արել, որ բան չես արել, ինչ որ բան չանելն էլ է գործողության տեսակԻսկ իրականում, պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, որ սխալ է չարածի կամ արածի համար զղջալը, տանջվելը և այլն։ Բայց կյանքում ոչ միշտ ես կարողանում մտածել կամ ապրել իդեալական կանոններով, երբ պահը գալիս է, միշտ չէ, որ կարողանում ես սառը մտածել, խորհուրդ տալուց շատ ավելի հեշտ է, քան երբ քո գլխին է գալիս
![]()
When life gives you lemons, make lemonade
Բայց աստեղ մի բայց կա: Կարծում եմ, որ ամեն արածի համար չէ, որ չպիտի զղջաս կամ փոշմանես, ուղղակի էտ դեպքում փոշմանելն արդեն մի քիչ այլ երանգ է ստանում: Օրինակ, ուրիշների ներկայությամբ անտեղի վիրավորում ես դիմացինիդ, ստիպում ընկնել շատ անհարմար կացության մեջ: Ու այստեղ ճիշտ կլինի՞, որ վիրավորողը զղջալը սխալ համարի ու նույն ձևով շարունակի:
Իհարկե, իմ բերած օրինակը գուցե շատ պարզ ու պրիմիտիվ էր, չնայած, մյուս կողմից էլ առօրեական, բայց հարցն այստեղ այն է, որ տվյալ դեպքում ճիշտ կլինի փոշմանել ոչ թե նստելով ու անընդհատ ասելով, թե իզուր ասեցիր այս կամ այն բանը, իզուր վիրավորեցիր, այլ որ ինքդ վերլուծես եղածն ու իմանաս քո խոսքերի ու քայլերի կշիռը թե քո, թե քո մտերիմների մոտ, հետագայում նման բաներ չկրկնելու համար, իսկ եթե պետք է փոշմանես, բայց հետո դա սովորական դառնա` առանց քո մեջ որոշակի բաներ փոխելու, օգուտի, այսինքն ամեն օր մի բան լինի ու ասես, թե այս բանը սխալ արեցիր, ինչ վատ է, այս բառն ավել ասեցիր, իզուր, սա արդեն անիմաստ կդառնա:
Իդեալական կյանքով ապրելը հնարավոր չէ, անգամ անհետաքրքիր կլիներ ինչ-որ առումով, երբ ամեն ինչ լիներ այսպես ասած «ծամած-դրած լինեին, մարդուց մնար՝կուլ տալն ու վերջ», բայց սեփական սխալներից սովորելն ու ապագայում քաղածդ օգուտները չմոռանալը ամեն մեկին իր իդեալական կյանքը կպարգևի![]()
Վերջին խմբագրող՝ Selene: 12.01.2008, 13:53:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Միշտ էլ մտածել եմ,որ փոշմանել չարժի ոչնչի համար,ոչ չարածի ու հատկապես ոչ էլ արածի համար: Եթե ինչ որ բան եմ անում (կամ չեմ անում) ,հնարավորա մի որոշ ժամանակ անցնի ու գտնեմ ,որ արածս(չարածս) սխալ էր,բայց չեմ փոշմանի,քանի որ եթե անում եմ մի բան նշանակումա էդ պահին ինձ շատ պետք էր,իսկ եթե պետքա ուրեմն ճիշտա էդ պահի համար,հնարավորա հետո նույն իրավիճակում հայտնվելով ուրիշ կերպ վարվեմ:
Մի անգամ եմ փոշմանել արածիս համար ու 3 անտանելի,ահավոր օր եմ ապրել,էդ զգացողությունը վերացնումա ներքուստ,ահավոր էր,:
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
ցանկացած դեպքում պետք չէ փոշմանել… միևնույն է ոչինչ չես կարողանա փոխել, հետևաբար պետք էլ չէ ինքդ քեզ տանջես… պարզապես ինչ--որ բան անելուց կամ չանելուց պետք է լավ մտածել, որ հետո նման խնդրի առաջ չկանգնես…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ճիշտա ասում ՆյուտսԻ՞նչ փոշմանել այ մարդ...ապրեք էլի ձեր համար...էղածը 60 տարի չի?
![]()
փոշմանել պետք չի . որ մտածում ես չարածը անեի կարողա ավելի վատ լիներ , նույն ձևով , եթե արածը չանեի կարողա վափշե բեթար ըլներ , նենվ որ կռուտիտի տեղը կա![]()
60 չէ: Արդեն 23 է ու ես մի շատ կարևոր բանի համար փոշմանում եմ: Փոշմանել եմ, որ Galatea-ի ասած «ինձ համար» ապրում եմ: Զզվել եմ նման ապրելակերպից: Սխալ եմ համարում նման կերպ ապրելը:
Արածի կամ չարածի համար էլ կարելի է փոշմանել: Համենայնդեպս փոշմանելը անուղղելի բան է: Ո՛չ դաս է տալիս, ո՛չ էլ չգիտեմ ինչ: Դա միայն կյանքի հոգեբանական ընթացքի վրա է ազդում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ