Չգիտեմ ճիշտ տեղ եմ թեման բացել, թե չէ, ուզում եք մոդեռներ ջան, կարող եք փակել, բայց ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի: Ես մի որոշ ժամանակ առաջ անընդհատ փոշմանում էի արածների համար, բայց քիչ-քիչ անցավ էտ: Էս պահին մտածում եմ, որ մարդ պիտի անի ու եթե փոշմանի, գոնե արածի համար, որ հետո կյանքում չասի իզուր չարեցի:


Մեջբերել


այսինքն ոչ թե փոշմանել արած կամ չարածի համար այլ ուղակի հասկանալ վերլուծել միգուցե ինչ արել էս ավելի սխալ է եղել քան այն ինչ հարկավոր էր անել … ամեն դեպքում չփոշմանել այլ դրանցի օգուտ քաղել դառնալ ավելի խելացի որ մյուս անգամ նման ընտրության առջև կանգնելուց արդեն շատ չերկմտես այլ կանխավ իմանաս ճիշտն ու սխալը /քո այդ պահի մտածելակերպով/
... մինչ նոր հանդիպում


: Հետո չգիտեմ ինքս ինձ չմեղադրելու կամ գուցե արդարացնելու համար մի տեսակ ներքին համաձայնության եկա ինքս ինձ հետ, որ չեմ փոշմանելու արածիս համար: Իսկ եթե վերանամ կոնկրետ դեպքից ապա ավելի վստահ կարող եմ ասել, որ ամեն դեպքում պետք է անել /չվախենալով, որ կսխալվես/, որ հետո չփոշմանես չանելու համար
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Էջանիշներ