Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
շատ պարզ հարց ա, հա?
լավ, ուրեմն այսպես`
Կոզեռնը կամ Կոզեռը վարդապետ է եղել /11 դար, Հովհաննես Տարոնեցին ա/, տոմարի թեորիայի գիտակ: 1007թ. Վասիլ կայսեր կողմից հրավիրվել է Կ. Պոլիս` Հովսեփ վարդապետի հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի Զատիկը տոնելու օրվա մասին: Կոզեռնը չգնաց, այլ ուղարկեց պատասխան-նամակ:
Իր կյանքի վերջին տարիներին ապրել է Երևանում, որտեղ էլ մահացել է և թաղվել քաղաքի ամենահին գերեզմանատանը, որ գտնվում է Երևանի հս մասում` բլրի վրա, որը սկսեց կոչվել Կոզեռն բլուր:
Ֆսյո... դու հարց դիր, ես հարց չունեմ
Մի րոպե, մի րոպե...
Կներեք, թեմային չէի հետևում։ Astgh, շատ լավ պատասխան էր, բայց թերի էր։
Իրոք, «կոզեռնը» Հովհաննես վարդապետի մականունն է եղել, բայց հարցը հետևյալն էր. ի՞նչ է նշանակում այդ բառը (և ինչի՞ համար էր վարդապետը ստացել այդ մականունը)։
Այս հարցին էլ պատասխանիր, նոր անցնենք առաջ