Անգլերեն չիմացողների համար Վիքիպեդիայում գրվածը մի քանի բառով թարգմանեմ:
Ավգուստ Հորխը հիմնում է Հորխ անունը կրող ավտոմեքենաների արտադրման ձեռնարկություն ու շուտով իրեն հեռացնում են այդ ձեռնարկությունից: Նա բացում է նորը և էլի անվանում է Հորխ: Դատարանը որոշում է կայացնում, որ Հորխը փոխի իր նոր ֆիրմայի անունը: Հորխը հրավիրում է ժողով, որպեսզի որոշեն ֆիրմայի նոր անունը: Անկյունում նստած է լինում ինչ-որ Ֆրանց Ֆիկենտշերի որդին, ով լատիներեն է պարապում: Ի վերջո պատանին առաջարկում է ֆիրմայի անունը դնել Աուդի, քանի որ և Աուդին լատիներենում և Հորխը գերմաներեն նշանակում է "Լսիր": Ու այդպես էլ որոշվում է ֆիրմայի անունը դնել Աուդի
Էջանիշներ