Ինչի հետ է կապված «Զատիկ» անվանումը
Ինչի հետ է կապված «Զատիկ» անվանումը
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Կարծում եմ գրառումս քո հարցի պատասխանը չէ, բայց սա ևս հետաքրքիր է: Թույլ տվեք օգտվել պատեհ առիթից և մեկնել «Զատիկ» տոնի մի քանի հազարամյա պատմությունը.
ԶԱՏԻԿ
Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արևը ժպտում էր Երկրին, և Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, և մի ընդհանուր գորշություն էր տիրում:
Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
- Ով, Արիների Նահապետ և սիրելիդ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միևնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք գույները:
Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
- Ով, Մայր Անահիտ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
- Զավակս - ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում և գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
- Ով, Մայր,- ասաց Մանը,- թեև երկրային, բայց աստված եմ ես և ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
- Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդիս,- ասաց Անահիտը,- և լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում և բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա և բազմագույն ձվեր ածում, որով և անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տես՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: Եվ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա և այլևս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
Եվ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու: Նրա հետևից հնչում էին մայրերի, կույսերի, մանուկների հաղթության մաղթանքները: Նրան շրջապատող նախնյաց սուրբ ոգիները շշնջում էին հաղթության մաղթանք: Սարեր ու ձորեր արձագանքում էին հաղթության մաղթանք: Եվ Մանի սիրտը լցվում էր զորությամբ և հաղթանակի հավատով:
Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային և Ամենազոր Վահագնին:
- Ով, Վահագն Ամենազոր,- կանչեց նա,- Մայր Անահիտի Օրհնությամբ ես գնում եմ Յահվահի հետ մենամարտելու և Հազարան Հավքը բերելու: Դու էլ օծիր իմ թուր-կեծակին:
Վահագնը եկավ նրա մոտ և ասաց.
- Ով, քաջդ Ման, դու չգիտե՞ս, որ Յահվահը զորավոր Աստված է: Եվ դու, թեև աստված ես, բայց երկրային ես և շատ ես զիջում նրան քո ուժով:
- Ով, Վահագն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
- Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ով, Արիների առաջնորդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին:
Ապա Վահագնը կանչեց մի հսկա արծվի՝ քանի հարյուր տարեկան, որ քանի հարյուր անգամ շրջել է ամբողջ Երկիրը և ծանոթ է ամեն անկյունին:
Արծիվը իր թևերի վրա տարավ Մանին: Երկար թռավ և հասավ աշխարհի ծայրը: Եվ իջավ արծիվը մի մենավոր ու սև լեռան մոտ:
- Ով, Յահվահ,- կանչեց Մանը,- ես եկել եմ Մեծամարտելու քեզ հետ, դուրս արի ասպարեզ:
Ոչ մի ձայն չկար: Մանը իր թուր-կեծակիով հարվածեց լեռանը: Լեռը պատռվեց, և բացվեց մի ընդարձակ անձավ, որի մեջտեղում մրափում էր Յահվահը:
- Արթնացիր, Յահվահ,- կանչեց Մանը:
Նրա ձայնը ահավոր արձագանք տվեց անձավի մեջ, բայց Յահվահը չէր զարթնում: Շփոթվել էր Մանը՝ ժամանակը ուշ էր, իսկ Յահվահը չէր զարթնում, որ կռիվ անեն: Նա օգնության կանչեց արծվին: Արծիվը կտցահարում էր Յահվահի մարմնի տարբեր մասերը, բայց ապարդյուն: Վերջը արծիվը խուտուտ տվեց նրա թևատակին, և Յահվահը անմիջապես վեր թռավ: Նա տեսավ Մանին, որ թուր-կեծակին ձեռքին, կանգնած էր իր դիմաց:
- Ով, Արի Ման,- հեգնեց Յահվահը,- դու հյո՞ւր ես եկել ինձ մոտ, թե՞ կռվի: Թե հյուր ես եկել՝ անկոչ ես, թե կռվի ես եկել՝ անզոր ես:
- Ես կռվի եմ եկել, Յահվահ,- ասաց Մանը,- կամ տուր ինձ Հազարան Հավքը, կամ էլ դուրս եկ Մեծամարտենք, ինչպես վայել է աստվածներին:
Ծիծաղեց Յահվահը: Ուժգին փչեց, որ շնչով տապալի Մանին: Նրա շնչից մեծ փոթորիկ բարձրացավ Երկրի վրա, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց կանգուն: Զարմացավ Յահվահը: Իր բերանից բոց արձակեց, որ այրի Մանին: Այդ բոցը հրաբխացած պատեց ամբողջ Երկիրը, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց անվնաս: Շատ զարմացավ Յահվահը և ասաց.
- Արի Ման, դա քո շնորհքը չէր, որ դիմացար իմ շունչին ու կրակին. քո մեջ Վահագնի Զորությունը կա: Բայց ասա ինձ, ինչո՞ւ քո թուր-կեծակիով չխոցեցիր ինձ, երբ ես քնած էի, չէ՞ որ Վահագնի Զորությամբ դու կարող էիր ինձ տապալել:
Եվ Մանը պատասխանեց.
- Ես Արի եմ՝ երկրային աստված, և ինձ վայել չէ քնածի վրա սուր բարձրացնել:
Եվ Յահվահը ասաց.
- Անմահ Աստվածը երկրային աստծուն չի կարող զիջել վեհանձնության մեջ: Ես քեզ կտամ Հազարան Հավքը: Բայց գիտցի°ր, որ ես դարձյալ թշնամի եմ քեզ և քո Ցեղին:
Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը և լույս աշխարհ ելավ: Եվ արծիվը իր հուժկու թևերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: Ու երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում և փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաև իրենց նահապետ Մանին:
Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելովª բույն շինել Արարատի լեռների վրա և մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
- Ով, Արի Ման, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր և բազմահամ աստվածային բարիք կտա:
Եվ Արիները ուրախ երգերով վարում էին ու ցանում: Իսկ մանուկները, ջահել աղջիկներն ու հարսները գունավոր ձվերը ձեռքերին մինչև ուշ երեկո դեռ պարում էին, երգում, ձվախաղ անում:
Վերջին խմբագրող՝ Highordy: 09.04.2007, 20:14: Պատճառ: Կետադրական նշանների ուղղում
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Հարց` Որն է Ֆրանսիայի ազգային տոնը?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ով է կանգնած պետության գլուխ Կանադայում?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ov a Agent Fox Mulderi hayre?
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Ավելացվել է 2 րոպե անց
ինչ ի ա զատիկե տարբեր երկրներում տարբեր որերին նշվում՞՞՞՞
Վերջին խմբագրող՝ Arisol: 11.04.2007, 20:29: Պատճառ: Գրառման ավելացում
Jagshemash... My rretarded brrader Bilo has bin violated by an angry bearrr...
King in d castle king in d castle i have a chair have a chair go do this go do this...
A GIVE YOU YOUR OWN PLOW PAMELA!!
Պատահական Քրք Քրքորյանը չի՞:ov a Agent Fox Mulderi hayre?
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Վիլյամ Մալդեր
Вот и все... я уже НЕ в армии
Հուսով եմ կարող եմ հարց տալ, քանի որ նախորդ հարցի պատասխանից ոչ մի լուր չկա:
Ֆրանկլին Ռուզվելտը (ԱՄՆ-ի նախագահներից) ինչ հիվանդություն է ունեցել, որը կարելի է ասել,որ անբուժելի է բայց նա հաղթահարեց այն:
Ավելացվել է 2 րոպե անց
Ֆորումում երկար չեմ լինլու, դրա համար էլ պատասխանը վաղը կգրեմ, եթե հիմա ճիշտ պատասխանը չգրվի:
Վերջին խմբագրող՝ Fantazy: 11.04.2007, 21:31: Պատճառ: Գրառման ավելացում
Պոլիոմիելիտ(полиомиелит կամ детский паралич)
PigmaliOn Պատասխանը ճիշտ է:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ