Իսկ եթե սենց մի բան անենք - բռնենք այդ 5 ստրուկին ու մեծ չափաբաժիններով, այսինքն որ հնարավորինս շուտ մեռնեն, եթե մեռնելու են, համտեսել տանք տակառների՞ց...Nun ...-ի խոսքերից
Ժողովուրդ,
մի հատ գլուխկոտրուկ
Դուք Արքա եք: 240 տակառ գինի ունեք, որը պիտի մատուցեք խնջույքին 48 ժամ հետո:
Տակառներից մեկը պարունակում է թույն: Թունավոր գինին խմողը կմահանա միանգամից կամ 24 ժամվա ընթացքում` կախված թույնի չափաբաժնից:
Դուք ունեք նաև 5 ստրուկ, որոնք կարող են համտեսել-փորձարկել գինին:
Ինչպե՞ս կհայտնաբերեք թունավորված տակառը:Ասենք ամեն ստրուկին ընկնում է 48 տակառ: Մեծ կումերով ու հավեսով ամեն մեկը իրա 48-ից խմում է: Ոնց էլ լինի - արդյունքում մեկը կթունավորվի...
Վերջին խմբագրող՝ Lion: 18.04.2009, 16:33:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց վերջին տողի իմա՞ստը որն էր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նոր տարբերակ ունեմ
Ունենք 5 ստրուկ և 240 տակառ գինի: Ամեն ստրուկին տալիս ենք 48 տակառ գինի ու ստիպում խմել "շատ": Բնականաբար, ստրուկներից ինչ-որ մեկը տեղում կմահանա: Հետևաբար մնաց 48 տակառ ու 4 ստրուկ: Հիմա ամեն ստրուկի կտանք 12 տակառ ու կստիպենք, որ շատ խմի: Մնաց 12 տակառ ու երեք ստրուկ, ամեն մեկին 4 տակառ: Անմիջապես հետո կմնա 4 տակառ ու երկու ստրուկ: Ամեն ստրուկ, արդեն կարող է խմել քիչ ու սպասել 24 ժամ, եթե ինչ-որ մեկը մահացավ, ուրեմն տակառը գտնվեց, եթե չմահացավ, ուրեմն ունենք 2 տակառ, երկու ստրուկ ու "վ զապասե" 24 ժամ: Հյուրերը գալուց անմիջապես առաջ ստրուկներից մեկն էլ կմահանա ու վերջ, թունավոր տակառը գտնվեց: Միակ մի քիչ "խուճուճ" մասն էն էր, որ շատ ասվածը մի քիչ հարաբերականա, բայց քանի որ արքան ես եմ, ես գիտեմ, թե էդ թույնի ազդեցության համար "նախատեսված" շատ գինին ինչքաննա
Նո՞ւն![]()
Mariam1556 (18.04.2009)
Չնայած իմ պատասխանը խելքին մոտ չհամարվեց, բայց, կներեք, պիտի պաշտպանեմ իմ տեսակետը:Հնարավոր է, որ այս խնդիրը բոլորովին այլ լուծում ունի, բայց ես գտնում եմ, որ իմ կարճ խելքով ու առաջարկածս գեղական կարգով, այնուամենայնիվ, կարող եմ գտնել թունավորված տակառը:
Իմ պատասխանի մեջ այն թերությունը կար, որ ուշադրություն չէի դարձրել միանգամից բառին, բայց դա էլ լուծվող հարց է:
Նայեք. 240 տակառից ամեն ստրուկի բաժին է հասնում 48-ը, ճիշտ այնքան ժամանակ, ինչքան կա մինչև խնջույքը, բայց քանի որ թունավորված տակառը գտնելու համար 24 ժամ գոնե պետք է ունենալ, ապա 48 տակառը ամեն ստրուկ պիտի հասցնի փորձել 24 ժամում, ուստի ժամանակս սեղմում, դարձնում եմ կես ժամը մեկ: 5 ստրուկները միաժամանակ, նույն չափաբաժնով, կես ժամը մեկ սկսում են հերթով փորձարկել գինին: Եթե ստրուկը տեղնուտեղը մեռավ, ուրեմն դա տվյալ տակառից էր, իսկ եթե ոչ` իմ ասած ձևով 24 ժամ պետք է հետ գնալ: Միակ կասկածելի պահը 24-րդ ժամին ստրուկներից մեկի մեռնելն է, քանի որ այս դեպքում է դժվարանում հարցը. ստրուկը մեռել է հենց նոր խմած տակառի՞ց, թե 24 ժամ առաջ խմածից (24-րդ ժամից առաջ մեռնելու դեպքում պարզ է, որ հենց նոր խմածից, իսկ 24-րդ ժամից հետո` 24 ժամ առաջ խմածից): Բայց այս դեպքում էլ մի փոքրիկ իմպրովիզացիա. ողջ մնացած ստրուկներից մեկը տեղնուտեղը նույն չափաբաժնով փորձում է վերջին տակառից. եթե տեղնուտեղը մեռավ, ուրեմն նախորդ ստրուկը հենց այդ տակառից է մեռել, իսկ եթե ոչ` ուրեմն սա թունավոր չէր, թունավորը մեռած ստրուկի խմած առաջին տակառի գինին է: Այսքան բան.
![]()
Վերջին րոպեին վատագույն դեպքում ունենում ենք երեք ստրուկ ու ութ կասկածելի տակառ: Քանի որ խնդրում նշված է շատ չափաբաժնի դեպքում միանգամից մեռնելու հնարավորությունը, ուրեմն վերջին պահին երեք ստրուկները ստիպված են շատ խմել: Բացարձակորեն ճիշտ գտնելու համար տակառները համարակալում ենք երկուական կոդերով ու ստրուկները խմում են տակառներից ըստ այդ կոդերի, ասենք 0-ի դեպքում այդ կարգին համապատասխան ստրուկը տվյալ տակառից չի խմում, 1-ի դեպքում խմում է:
Այսպես.
ստրուկ1ստրուկ2ստրուկ3
տակառ1 000
տակառ2 001
տակառ3 010
տակառ4 011
տակառ5 100
տակառ6 101
տակառ7 110
տակառ8 111
Բնականաբար մի քանի վայրկեանից որոշվում է թունավոր տակառը: Օրինակ եթե մեռնում են առաջին ու երրորդ ստրուկները իսկ երկրորդը ողջ է մնում, ուրեմն թունավոր տակառը 6-րդ տակառն է:
Դաժան էր![]()
Si vis pacem, para bellum
Այդքան էլ տրամաբանական չէ: Եթե մահացավ, ուրեմն գտել ենք. էլ ինչու՞ շարունակել:Նոր տարբերակ ունեմ
Ունենք 5 ստրուկ և 240 տակառ գինի: Ամեն ստրուկին տալիս ենք 48 տակառ գինի ու ստիպում խմել "շատ": Բնականաբար, ստրուկներից ինչ-որ մեկը տեղում կմահանա:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Երեւի ինչ-ոչ չափով մոտ կլինեմ:
Ստրոուկներին սենց դասավորենք
1, 2,3,4,5, 1&2, 1&3, 1&4, 1&5, 2&3, 2&4, 2&5, 3&4, 3&5, 1&2&3, 1&2&4, 1&2&5, 1&3&4, 1&3&5, 1&4&5, 2&3&4, 2&3&5, 2&4&5, 3&4&5: Ստացվեց 24 խումբ:
240 հատ տակառից 24-մի կողմ ենք դնում, մնացածը բաժանում 9 տակառանոց 24 խմբերի, ու տալիս ստրուկներին համտեսի:
24 ժամ հետո մենք վատագույն դեպքում կունենանք
1)24 կասկածելի տակառ եւ 5 ստրուկ(եթե ոչ ոք չմահանա): Այս դեպքում էլի 24 խմբի կբաժանենք ու ամեն մեկը մի տակառ կփորձի:
2) 9 կասկածելի տակառ եւ 2 ստրուկ: Ստրուկներին կբաժանենք 3 խմբի 1,2, 1&2: Ամեն խմբին 3 տակառ կտանք: Դե կստացվի որ հաստատ կիմանանք, որ 3 տակառից մեկը թունավոր ա: Ինձ թվում ա, որ հյուրերը երկու տակառ քիչ գինի խմեն, շատ չեն դժգոհի:
Հ. Գ. Բայց եթե ասենք օրինաչափություն լինի, որ ասենք եթե երկու ստրուկ հերթականությամբ խմեն թունավոր տակառից ու առաջինը մահանա նա, ով առաջինն է խմել, էտ դեպքում 500 տակառից էլ կարող եմ գտնել: (ամեն դեպքում խնդրի ձեւակերպումը հստակ չի![]()
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 20.04.2009, 01:30:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Nun ... (04.05.2009)
Ժողովուրդ,
թեման լավն է, դուրս եկավ, բայց մի առաջարկություն ունեմ.
Հարցը գրելուց հետո, պատասխանի 4 տարբերակներն էլ տեղադրեք։
OK?
Փաստորեն էս թեման ես էի կանգնացրել
Լավ հարց դնեմ:
Երկու ընկեր հանդիպում են փողոցում, երկար ժամանակ իրար տեսած չեն լինում:
-Բարեւ, ի՞նչ կա-չկա, ամուսնացե՞լ ես:
-Հա, տնաշենվաղուց եմ ամուսնացել, արդեն 3 երեխա ունեմ
-Ո՞նց, քանի տարեկան են երեխեքը:
-Իրանց տարիքները որ գումարենք իրար կստացվի 13, որ բազմապատկենք կստացվի... կստացվի այ էն շենքի աջ կողմի լուսամուտների քանակի չափ
Ընկերը մի փոքր մտածում ա, հետո ասում.
-Չէ հաստատ մի տվյալ պակաս ես ասում:
-Հա՜, ճի՜շտ ա. մեծ տղես կյաժ ա
Հարց՝ քանի՞ տարեկան էին երեխեքը![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ