Իմ փոքրիկ նավակ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ, թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
Գետի ալիքները խելագար:

Իմ փոքրիկ նավակ
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ:

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց
Ու փոքրիկ գետակը վարարեց:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ,
Թե՞ ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին…