Հախվերդյանի բոլոր երգերն էլ լավն են, բայց իմ կարծիքով, լավագույներից մեկը չեք հիշատակել:

Լավագույն տղերքը կամ որոշ տեղերում նշվումա որպես
Խմբակային լուսանկարներ

Լավագույն տղերքը, հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրշների մեջ են մեզ փնտրում:
Ամենա լավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկվում են անցյալն ու ներկան,
Իմ կյանքի՜, իմ կյանքի, էջերից:
Ես գիտեմ ինչ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը,
Վերջին կանգառին է մոտենում:
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ,
Ու գրում երգեր նրանց համար:
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքա՜ծ, իմ սարքած զնդանում:
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ:
Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ:
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է,
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ:
Նա տալիս է, հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ,
Հարցեր շատ տարօրինակ:
Ես փորձում եմ գտնել պատասխաններ,
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր:
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը,
Ինձ ստիպում է նոր երգեր գրել:
Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք: