Փի՛լ, էդ ո՞րն ա:
է՞ս.
«Տե՛ս, սա իմ հին քաղաքն է…»:
Փի՛լ, էդ ո՞րն ա:
է՞ս.
«Տե՛ս, սա իմ հին քաղաքն է…»:
"Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում, գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
Ամենալավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ..."....
Վա՜յ, ես չգիտեի, որ այդ երգը կոչվում է «Խմբակային լուսանկար»:
Իրոք լավ երգ է, բայց եթե ուշադիր հետևեք բառերին, կտեսնեք, որ անընդհատ անկապ փոխվում է թեման, չնայած, միևնույն է, լավ բառեր են:
Մի բան ասեք,էլ չլսեմ էլի
Արդեն 15-րդ անգամ լսում եմ իրա երգերը ու չեմ կարում պոկվեմ,գնամ դաս անեմ
Մի խոսքով իրան ու հատկապես իրա երգերը շատ-շատ-շատ եմ սիրում![]()
Հախվերդյանի նոր երգը չեմ լսել, բայց իրան սիրում եմ… սիրում եմ իրա անկեղծության ու սխալ հասկացվելուց չվախենալու համար…
Շաաատ եմ սիրում իրա "Քո ճանապարհ" երգը![]()
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Գժվում եմ Հախվեռդյանի երգերի համարՇաաատ եմ սիրում իրան
"Խոսքեր","գիշեր","Նա է իմ միակ սերը".......էս երգերը ամենաշատն եմ սիրում
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Հախվերդյանը շատ մեծ մարդ է... Մեր իրականությունում եզակի արվեստագետներից է, ով իսկապես ցավում է իր ժողովրդի հետ կատարվող անարդարությունների համար, իր երկրի դժվարությունների ու բարձրաձայն խոսում է դրանց մասին, բարձրաձայն ասում է, որ ժողովրդի "սիրելի քաղաքական գործիչները" բդեշխներ են, որ աննկատ ստրկացնում են մարդկանց...
Շատ գեղեցիկ են երգերը, շատ հարազատ են բառերը...
Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ վերջերդ պարզեցի, որ "Օ~, քամի, քամի"-ն էլ է Հախվերդյանը գրել...
Աստված տա, դեռ շատ երգեր կարողանա ստեղծել... Նաև նա ցանկանում է վերականգնել իր` "Սատանայի ջրաղացը" ներկայացումը... Ինչ լաաավ կլինի...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ես էլ կուզեի ունենալ... Չկա... Ուղղակի մի անգամ գիշերը Հ2-ով հաղորդում էր («Հին ընկերներ» է կոչվում, թե ինչ...) Մի, ես կարծում էի թե միայն ռաբիս, պարզվեց նաև շանսոնների ու Հախվերդյանի երգերի երգիչ է վարում հաղորդումը. հյուրը Հախվերդյանն էր... լիքը լավ բաներ ասեց, լավ քննադատեց մեր «տեսահոլովակներն» ու մի բան ասեց, որի հետ շատ համամիտ եմ. առհասարակ տեսահոլովակները սխալ երևույթ են, երգը լսելիս ամեն մարդ պետք է իր պատկերաշարը տեսնի... համենայն դեպս տեսահոլովակ նկարելը ճիշտ է, երբ երգն արդեն բավականին լայն տարածում ունի, իսկ մեզ մոտ երգը տեսահոլովակով է հայտնի դառնում: Մի խոսքով, շատ լավ զրույց էր, ընթացքում տարբեր երգեր երգեցին, մեկ էլ խոսեցին «Օ, քամի»-ից, Հախվերդյանն ասեց. «Հա, մոռացել եմ արդեն... 30 տարի առաջ էր»... Բայց ինքը չկատարեց, էդ հաղորդավարն ու իրենց ընկերներից մեկը երգեցին... Ոնց հասկացա, ինքը համարյա չի կատարել էդ երգը, միանգամից Ձախ Հարութի կատարմամբ է հայտնի դարձել... ինչքան ԼԱՎ երգ ունենք, փաստորեն, Հախվերդանինն են...
հենց էդ հաղորդման ընթացքում ասեց, որ ցանկություն ունի ներկայացումը վերականգնել ու մի քանի երգ էլ կատարեցին, շատ ուրախ, լավ երգեր էին...
Ըհը... նայեցի Հախվերդյանի երգերի playlist-ին ու կարոտեցի... մի շրջան իրենից բացի էլ ոչ մի բան չէի լսում... կուրսում էլ տղաները որ կիթառը վերցնում են ձեռքները իր երգերից մի բան անպայման երգում ենք...![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
...Հրաշքները չեն մեռնում,
Նրանք կան ու կմնան,
Թե հավատ կա քո սրտում
Եվ կա սեր անանձնական…
Հրաշքները կմնան
Քանզի կա Փոքրիկ Իշխան,
Որ սիրում է տիեզերքը
Ու աշխարհը այս դաժան:
Մի լքիր, ինձ հետ մնա
Մանկության Փոքրիկ Իշխան,
Միասին պիտի անցնենք
Ճանապարհը փորձության…
էէէհհ~... (լսելով՝ գրում էի)... գոնե մեկ-մեկ հիշեցնում է մարդկանց փոքրիկ Փոքրիկ Իշխանի մասին...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Չգիտեմ դուք ոնց, բայց ես ամենաշատը իրա Հեքիաթ երգն եմ սիրում
Նորից բացվում է լուսաբացը....
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ