Chilly-ի խոսքերից
Հայեր, ինձ ասացին Հախվերդյանի «Սարդոստայն» երգի մասին, բայց ես դա չեմ լսել, ու չեմ էլ գտնում, ինչ-որ մեկը լսե՞լ է էդպիսի երգ...
Երեկոն սենյակիս պատերին
Ծուռումուռ ստվերներ է գցում,
Հեռացող քայլերի արձագանք կա
Դատարկ փողոցում:
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ ոչ.
Արդյոք ու՞ր են գնում:
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ
Այս դատարկ աշխարհում:
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ արդեն:
Կա մկնիկ որ շաքար է սիրում և ունի ընտանիք,
Եվ կատու, որը սիրահարվում ու փախչում է տանից:
Կա մի սարդ, որ սիրում է կախվել փոշոտ առաստաղից,
Եվ մեկ-մեկ զրուցում է ինձ հետ տանջող հոդացավից:
Երեկոն սենյակիս պատերին
Ծուռումուռ ստվերներ է գցել,
Ես սարդիս հետ իմ առաստաղից
Որոշել եմ կախվել...
Որոշել եմ կախվել հենց էնպես,
Առանց լուրջ պատճառի:
Գալարվել հուշերի գրկում
Ու ոռնալ կատաղի...
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ արդեն...
Հնարավոր ա, որ էս երգն ա: Հիշողությամբ եմ գրել, կարող ա սխալներ լինեն. վերջին անգամ էս երգը լսել եմ, երբ բջջային հեռախոսները դեռ գոյություն չունեին, իսկ ես դեռ ուզում էի դպրոց գնալ
: Շատ լավ տպավորվել ա մեջս: Երգը փնտրել եմ, չեմ գտել
:
Էջանիշներ