Ես հիշում եմ այդ երգի տեսահոլովակը, երևի 80-ականների վերջերինUluana-ի խոսքերից
![]()
Ես հիշում եմ այդ երգի տեսահոլովակը, երևի 80-ականների վերջերինUluana-ի խոսքերից
![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Հա, ես էլ եմ հիշում, ճիշտ է, մոտավորապես էդ թվերին էր։Sergey-ի խոսքերից
Հետաքրքիր է, որ էն ժամանակ կարծեմ տեսահոլովակներ դեռ համարյա չկային, չէ՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ հիշեցի… Ու նաև հիշեցի, որ այդ նույն շատ փոքր ժամանակ հաջողացրել եմ վախենալ այդ տեսահոլովակից:Uluana-ի խոսքերից
![]()
Ne inducas in tentationem...
Ռուբեն Հախվերդյան[ «Հիսունից հետո» Ամփոփիչ համերգ
Առաջին մաս
1. Սա Երևանն է
2. Ռեքվիեմ
3. Ես հիշում եմ
4. Իմ փոքրիկ ընկեր
5. Բարի լույս տիկին Արուս
6. Իմ տունն անիվների վրա
7. Ընտանեկան լուսանկար
8. Ճակատագիր
9. Կենսագրություն
10. Արտագաղթ
11. Խոսքեր
12. 50-ից հետո
Երկրորդ մաս
1. Մեր սիրո աշունը (Սիրուշո-Հախվերդյան)
2. Ձյունը (Սիրուշո-Հախվերդյան)
3. Գիշերը (Սիրուշո)
4. Եթե իմանայիր (Սիրուշո)
5. Նավակ*
6. Թզուկ*
7. Նոր տարի
8. Սատանայի երգը
9. Նախագահական ընտրություններ
10. Հին ընկեր
11. Ես իրավունք չունեմ
12. Հեքիաթ
13. Ոստիկան
14. Խոսքեր
15. Սա Երևանն է։
*Փոքրիկ Նվակներ պարային համույթ։
Սա իր վերջին համերգի երգացանկն էր։
Ներողություն եմ խնդրում, սխալվել եմ. «Ուրվական» չի, «Ոստիկան» է:
Հ.Գ. Իմ ամենասիրած երգը «Մեր սիրո աշունն» է:
Խորհրդային Միությունում հաստատ չկային, բայց դա հաջողացրել էին նկարահանելUluana-ի խոսքերից
![]()
![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Հախվերդյանի բոլոր երգերն էլ լավն են, բայց իմ կարծիքով, լավագույներից մեկը չեք հիշատակել:
Լավագույն տղերքը կամ որոշ տեղերում նշվումա որպես
Խմբակային լուսանկարներ
Լավագույն տղերքը, հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրշների մեջ են մեզ փնտրում:
Ամենա լավ երգը լռությունն է,
Երկու զույգ աչքեր մթության մեջ:
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ:
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկվում են անցյալն ու ներկան,
Իմ կյանքի՜, իմ կյանքի, էջերից:
Ես գիտեմ ինչ բան է ժամանակը,
Ամեն ինչ հոսում է փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը,
Վերջին կանգառին է մոտենում:
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ,
Ու գրում երգեր նրանց համար:
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքա՜ծ, իմ սարքած զնդանում:
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է,
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ:
Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ:
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է,
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ:
Նա տալիս է, հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ,
Հարցեր շատ տարօրինակ:
Ես փորձում եմ գտնել պատասխաններ,
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր:
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը,
Ինձ ստիպում է նոր երգեր գրել:
Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Իրոք Հախվերդյանի լավագույն երգերից է։ Ես էլ եմ շատ սիրում։![]()
Քիչ առաջ երգելով կարդում էի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռուբիկի հումորներից
Ես մի համերգային ձայնագրություն ունեմ, որը կատարվելա 90-ականների վերջին: Էն վախտ ՀՀ պրեզիդենտը դեռ Լ.Տեր-Պետրոսյանն էր, բայց արդեն ժողովուրդը, ոնցոր ասում են "յախա էր թափ տալիս": Որպեսի ավելի պատկերավոր ներկայացնեմ, ............. նշանակում է դադարներ:
Ռուբիկ. ուրախ եմ, թեև քիչ, բայց մենք ու մերոնցով ենք ...... ճիշտն ասած, մի բան լսեցի և .... ասում են պրեզիդենտը հրաժարական է տվել ....... Վա...,
Դահլիճում. ծափահարություններ են լսվում և ուրախության ճիչեր:
Ռուբիկ. Վացլավ Հավելը, ... Վացլավ Հավելը հրաժարական է տվել և, ասում են որ, Չեխ ժողովուրդը ընկալումով է վերաբերվել էդ հրաժարականին:
Դահլիճում. ծիծաղ և հիասթափության ձայներ:
Ռուբիկ. Հավելը, ... Չեխոսլովակիայի պրեզիդենտը: Ոնցոր ասած, եվրոպայի և աշխարհի դեմոկրատացումը գնալով ավելի արագ ընթացք է ստանում: ....... Չէ Վացլավ Հավելը, Հավելը, ... այսինքն, դեռ մի քիչ շուտ եք ուրախանում, մի քիչ շուտ:
Վերջին խմբագրող՝ HardRock: 19.09.2006, 09:30:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Նրա ամեն մի երգը պարունակում է մեծ իմաստ:
Ես շատ եմ սիրում նրա բոլոր երգերը, բայց հատուկ ուզում եմ առանձնացնել
"Երազ" երգը…
Ես լսեցի մի անուշ ձայն…
………………………………
Բայց ափսոս որ երազ էր…
Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more
Հա՛, էդ իրա երգը չի:Juventus-ի խոսքերից
Բառերը Սմբատ Շահազիզինն ա, իսկ երաժշտությունը չգիտեմ:
Ես ուղղակի ես չէի լինի, եթե այս թեմայում գրառում չանեի:Հախվերդյանը տաղանդ է, նրան իր ոճով կարելի է համարել մեր ժամանակների Պարույր Սևակ, մեզանից շատերը մեծացել են նրա "երգերի վրա":Յուրաքանչյուր երգ ամեն հաջորդ անգամ լսելիս մի նոր բան ես հայտնաբերում ինքդ քեզ համար:Ունեմ և գրեթե ամեն օր լսում նրա երգերի մեծ մասը:Իրոք մեծ մարդ է, ինչու ոչ, շատ լավ կոմպոզիտոր, որը, սակայն, հիմա, իմ կարծիքով, ըստ արժանվույն չի գնահատվում:Ինչ մնում է նրա երգերի ցանկին, ասեմ, որ նա վատ երգեր չունի, բոլորն էլ շատ լավն են, ուղղակի, կախված մեր բնույթից, ապրած կյանքից, մենք առաձնացնում ենք դրանցից մի քանիսը, քանի որ դրանք ավելի մոտ են մեր սրտին:
Лучше Гор могут быть только Горы.
Լսե՞լ եք Ռուբեն Հախվերդյանի և Սիրուշոյի կատարմամբ «Եթե իմանայիր» երգը: Ես համերգի ժամանակ լսեցի, մեռել էի: Ռուբոն մինուսից առաջ ու հետ էր ըկնում անընդհատ: Չգիտեմ, թե ինչ էր ուզում դրանով ասել, բայց սպանիչ էր:
Այդ երգը Լիլիթ Պիպոյանի հետ շա՜տ ավելի լավ է ստացվում:
Ես լսել եմ ամռան համերգը Ռուբոյի «Սիրանուշի» ձայնակցմամբ, բայց ես ոչ մի "մինուս" չեմ նկատելԲյուրակն-ի խոսքերից
![]()
Համ էլ դուրս եկել էր այդ օրվա համերգը, այս անգամ չգիտեմ ինչքանով էր «քեֆը տեղը»![]()
Քաղաքացի> դե գիտես ինչ… էս համերգի ժամանակ բոլորը պլյուսով էին երգումմենակ Ռուբոն ու Սիրուշոն էին մինուսով, բայց դե երևի Ռուբոն իր կիթառն էր ուզում, դրա համար էլ էդպես այլանդակեց
վերջին համերգից առաջ չարժեր էնքան ուռել ու խմել , որ տենց անկապ համերգ տեղի ունենար....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ