Ինքը բոմբա։ Ես իրան շաաաատ եմ սիրում
Ինքը բոմբա։ Ես իրան շաաաատ եմ սիրում
Նրա երգերը շատ պարզ են, անկեղծ… Այդ պատճառով էլ ոչ թե երգն է մտնում հոգուդ մեջ, այլ դու ես մտնում երգի մեջ, ու ապրում այն:
Իմ ամենասիրելի երգերից են. «Շատախոս անձրևը», «Երևանի գիշերներում», «Մեր սիրո աշունը»…
Ne inducas in tentationem...
Եթե Հախվերդյանը իմանար, որ իրա մասին պիտի սենց բաներ ասեն, ինքը երգիչ չէր դառնա:Poet-ի խոսքերից
Ինքը որ իմանա որ բոմբա , կարողա մեկ էլ պայթի :Poet-ի խոսքերից
Ժողովուրդ , Հախվերդյանից հեռու մնացեք , մեկ էլ տեսար պայթեց:
Իսկ ես նրա հարազատներից մեկին եմ ճանաչում...
Անձամբ ես նրա ստեղծագործություններում շատ հաճախ կյանքին վերաբերող դառը ճշմարտություններ եմ նկատում ու հարգում եմ նրան, քանի որ նա միայն կյանքի գեղեցիկի մասին չի երգում…
«Իսկ ես մի անգամ էն մարշուտկան եմ նստել, որից Հախվերդյանը դուրս եկավ»
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իսկ մենք էս վերջին հանդիպման ժամանակ իրեն տեսանք։ Էրեխեքով գնում էինք, մեկ էլ տեսնեմ՝ Հախվերդյանն է անցնում։ Բայց մինչև էրեխեքին ասեցի, արդեն ահագին առաջ էր անցել, և շատերը հասցրեցին նրան միայն հետևից տեսնել։ Բայց դե ոչինչ, էլի, հայտնի մարդկանց հետևից տեսնելն էլ ա բան։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.09.2006, 17:01:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն օրն էլ մի հատ մարդու տեսա, քիթը տոպ տոչնի Հախվերդյանինն էր, աչքիս ես իսկականից մեծն երգիչի քիթն եմ տեսել:
Կարո՞ղ է այս երգն ունենաք, կամ տեղն ասեք, նախապես շնորհակալ եմ։Լեգնա-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
այստեղ նայիր http://video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/Sergey-ի խոսքերից
[email protected]
ne3RingA Պարոլը ,
կարծեմ բոլոր երգերը Ռուբենի կա ,եթե չկա ,ասեք ուղարկեմ
Խոսքերը պտի որ լինի
Վերջին խմբագրող՝ Լէգնա: 13.09.2006, 09:20:
Ես էլ եմ անչափ սիրում Ռուբեն Հախվերդյանին. պարզապես կարող եմ ասել ՄԵԾ ՄԱՐԴ.
ինչ ծնվել եմ իրա երգերն եմ լսում ծնողներիս շնորհիվ: Չեմ պատկերացնում, որ հնարավոր ա լսել Հախվերդյան ու չսիրել…
… ինձ մի փնտրի ոստիկան
ես քեզ համար չեմ
ես չկամ
դու ինձ ինչքան էլ որոնես
ուրվականիս կհանդիպես…
Մի խնդրանք կարող ա իմանաք, թե էս երգի վերնագիրը ինչ ա, կամ ունենաք էս երգը համերգի ժամանակ եմ առաջին անգամ լսել ու շատ եմ ուզում էլի լսել… Բառերն էլ մեջս տպավորվել էին, բայց հիմա էսքանն եմ հիշում
life is like a box of chocolate you never know what you're gonna get
Ուրվական
Էդ «Ուրվական» երգը բավականին հին երգերից է, չէ՞։ Ես հիշում եմ, որ դեռ գաղափար էլ չունեի, թե ով է Ռուբեն Հախվերդյանը, բայց էդ երգը լսել էի։ Շատ փոքր էի էն ժամանակ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ