User Tag List

Էջ 2 18-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 260 հատից

Թեմա: Ռուբեն Հախվերդյան

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    39
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Ես ել եմ Հախվերդյան շատ սիրում լսել ու մի հատ երգ եմ ման գալիս՝ Հին ընկեր:
    Կարողա իմանաք որտեղից կարելի ա download անել էտ երգը:

  2. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Մեջբերում Լյով-ի խոսքերից
    Ես ել եմ Հախվերդյան շատ սիրում լսել ու մի հատ երգ եմ ման գալիս՝ Հին ընկեր:
    Կարողա իմանաք որտեղից կարելի ա download անել էտ երգը:
    Ես էլ եմ Հախվերդյան լսել շատ սիրում
    «Հին ընկեր» երգն էլ ունեմ։ Կարող եմ էլ. փոստով ուղարկել
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #18
    Մշտական անդամ Sosoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Այստեղից կարող եք ձեռք բերել Հախվերդյանի գրեթե բոլոր երգերը, և ոչ միայն...:
    http://www.video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/
    Վերջին խմբագրող՝ Sosoyan: 03.05.2006, 19:40:
    Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...

  4. #19
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Շատ-շատ սիրում եմ Հախվերդյանին թե որպես կատարող, թե որպես երևանցի (չնայած իր մասին տարբեեեր կարծիքներ են պտտվում քաղաքում ) Ես իր համերգին էլ էի գնացել... էն էլ պարզվեց, որ մանկական էր, չնայած էլի շատ հաճելի էր ու Հախվերդյանական...Այդ վերջին երգը հաղորդման ընթացքում լսեցի, բայց հիմա չեմ հիշում....
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #20
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Լավագույն տղերքը

    Լավագույն տղերքը հեռանում են,
    Օտար ափերում բախտ որոնում.
    Սիրելի կանայք թողնում գնում են,
    Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

    Ամենալավ երգը լռությունն է՝
    Երկու զույգ աչքեր մթության մեջ,
    Իսկ սարսափելին հիշողությունն է,
    Որ հետո թերթում ես էջ առ էջ։

    Ու փչում է քամին ունայնության,
    Ու ջնջում ամեն ինչ,
    Ու պոկում է անցյալը ու ներկան,
    Իմ կյանքի էջերից։

    Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.
    Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
    Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
    Վերջին կանգառին է մոտենում։

    Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
    Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
    Բոլորի համար ես աղոթում եմ
    Ու գրում երգեր նրանց համար։

    Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
    Երբ գիշերն է իջնում,
    Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
    Իմ սարքած զնդանում։

    Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
    Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
    Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
    Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

    Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
    Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
    Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
    Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

    Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
    Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
    Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
    Ու ստանում նոր հարցեր։

    Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
    Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
    Եվ այդ հարցերի անվերջ շարանը
    Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

    Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
    Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
    Դա երջանկության հավերժ պատրանքն է,
    Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (25.12.2010)

  7. #21
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    ՔՈ ՃԱՄՓԱՆ

    Քո ճամփան՝ այնքան պարզ
    Ու այնքան արևոտ,
    Իմ Ճամփան ծուռումուռ
    Ու մի քիչ անձրևոտ։

    Դու սիրում ես նայել,
    Օրվա բաց աչքերին,
    Ես միայն հավատում եմ,
    Գիշերն՝ աստղերին։

    Դու ասում ես, որ գիշերը
    Հարկավոր է քնել,
    Ես գիշերն արթնանում
    Ու փնտրում եմ երգեր։

    Եվ եթե իմ երգերը
    Քեզ դուր չեն գալիս,
    Թույլ տուր ինձ հեռանալ
    Քեզանից, սիրելիս։

    Դու ասում ես, որ կյանքում
    Հարկավոր է պայքարել,
    Բայց ես, թանկագինս,
    Հոգնել եմ, հոգնել։

    Դու ասում ես սիրիր,
    Ու կյանքին հավատա,
    Ես իմ մահն եմ փնտրում,
    Տես շուտով նա կգա։

    Դու ասում ես՝ սիրիր
    Ու կազմիր ընտանիք,
    Բայց ես չեմ ուզում դառնալ
    Մի կնոջ խաղալիք։

    Ես գիշերն, ինչպես միշտ,
    Հարբած տուն կդառնամ
    Ու շատ բարձր կերգեմ,
    Որ բոլորն արթնանան։

    Եվ եթե իմ գործերը
    Ընկնեն դատարան,
    Ու եթե այնտեղից
    Ես մի օր տուն դառնամ։

    Ես շատ բարձր կերգեմ,
    Որ բոլորն արթնանան,
    Երբ գիշերն, ինչպես միշտ,
    Գինովցած տուն դառնամ։

    Դու ասում ես, որ ես կյանքը
    Դեռ չեմ հասկանում,
    Որ ես քիչ եմ ստանում,
    Որ ես շատ եմ ծախսում։

    Ես գիտեմ, որ մարդիկ
    Մի անգամ են ապրում,
    Մի անգամ են սիրում,
    Մի անգամ են մեռնում։

    Եվ եթե մեզ Աստված
    Թևեր չի ընծայել
    Նաև չի պարտադրել
    Առնետի պես ապրել։

    Եվ եթե այս տարի
    Ճոխ չանցավ նոր տարին,
    Միևնույն է, գարնանը
    Կծաղկի իմ այգին։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (24.01.2015)

  9. #22
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Երջանկություն

    Երջանկություն, անցիր կողքովս,
    Դու հարատև չես,
    Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
    Ու հեռանալիս չնախազգուշացնել։

    Դու գափս ես հանկարծ ժպտերես,
    Քո առջև բացվում են դռները,
    Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
    Դու մոռացնում ես նրանց վշտերը։

    Դու այսօր ինձ հետ կքնես,
    Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
    Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
    Կթողնես, կկորչես, կկորչես։

    Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
    Իսկ ես՝ հասարակ մի տղա,
    Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
    Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

    Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
    Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
    Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
    Միևնույն է, դու կկորչես անհետ։

    Երջանկություն, անցիր կողքովս,
    Դու հարատև չես,
    Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
    Ու հեռանալիս չնախազգուշացնել։

  10. #23
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Վերադարձ

    Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
    Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
    Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
    Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

    Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
    Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,
    Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
    Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

    Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,
    Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,
    Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
    Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...

    Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
    Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
    Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
    Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

    Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
    Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
    Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
    Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...

    Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
    Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,
    Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա
    Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

    Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,
    Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,
    Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
    Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...

    Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
    Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
    Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
    Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

  11. #24
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Սարերի քամի


    Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս,
    և ո՞ւր ես շտապում,
    անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:
    Սարերի քամին ինչ-որ բան շշնջում
    ու կորչում է հեռվում,
    անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...
    Ես գալիս եմ շատ հեռուներից,
    ավերակ դարձած քո Հայրենիքից,
    որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,
    Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:
    Սպասիր քամի, և ինձ լսիր,
    թե ինչ կասեմ,
    քիչ հանդարտվիր, և ինձ լսիր,
    թե ինչ կասեմ,
    որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,
    Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին
    Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
    արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
    Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
    կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,
    Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
    մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:

  12. #25
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Իմ փոքրիկ նավակ

    Պատրաստեց փոքրիկ տղան
    Մի ճերմակ, թղթե նավակ,
    Իջեցրեց նավակը նա
    Գետակի ալիքների վրա:

    Իմ փոքրիկ նավակ
    Իմ փոքրիկ նավակ
    Կհասնե՞ս արդյոք
    Ծովին կապուտակ:

    Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ
    Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
    Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
    Գետի ալիքները խելագար:

    Իմ փոքրիկ նավակ
    Իմ փոքրիկ նավակ
    Կհասնե՞ս արդյոք
    Ծովին կապուտակ:

    Արեգակն անհետացավ,
    Ամպերի ետևն անցավ,
    Երկնքից անձրև թափվեց
    Ու փոքրիկ գետակը վարարեց:

    Իմ փոքրիկ նավակ,
    Իմ փոքրիկ նավակ,
    Դու հասա՞ր արդյոք
    Ծովին կապուտակ,
    Թե՞ ճանապարհին
    Խորտակեց քամին
    Եվ դու քնեցիր
    Գետի հատակին…

  13. #26
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Որ սարերը մեր չմնան անտեր…

    Սարերում բացվել են կակաչները,
    Սարերում հրդեհ է իսկական,
    Լավագույն տղերքը հեռանում են,
    Որ երբեք, երբեք էլ ետ չգան,
    Լավագույն տղերքը հեռանում են,
    Որ երբեք, երբեք էլ ետ չգան:

    Երբ նորից բացվեն գարնան դռները,
    Ու ծոցվոր հարսները մայրանան,
    Կհիշվեն հավերժ այն անունները,
    Տղերքի, որոնք արդեն չկան,
    Կհիշվեն հավերժ այն անունները,
    Տղերքի, որոնք արդեն չկան:

    Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
    Իր կարմիր գույնով սարերը ներկել,
    Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր:

    Ես գիտեմ, և սա է իսկությունը`
    Ձեր երդումը գինն էր ձեր արյան,
    Նոր ծնվածների արիությունը
    Կոփվելու է ձեզ հետ անպայման,
    Նոր ծնվածների արիությունը
    Կոփվելու է ձեզ հետ անպայման

    Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
    Իր կարմիր գույնով սարերը ներկել,
    Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր:

    Իսկ անյտեղ պայթում էին ռումբերը,
    Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
    Վերապատմեցին մեր պատմությունը
    Կարմիր տառերով իրենց արյան,
    Վերապատմեցին մեր պատմությունը
    Կարմիր տառերով իրենց արյան:

    Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն էր,
    Ուր չկան վեճեր կուսակցական,
    Մենք կասենք կեցցե դաշմակցութտյունը
    Հայ դաշնակցությունը իսկական,
    Մենք կասենք կեցցե դասնկացությունը
    Հայ դաշնակցությունը իսկական:

    Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
    Իր կարմիր գույնով սարերը ներկել,
    Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր,
    Որ սարերը մեր չմնան անտեր:

  14. #27
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Բարի լույս, տիկին Արուս

    Բարի լույս, տիկին Արուս,
    Քո լվածքը չորացել է,
    Հայացքի մեջ քո անհույս
    Արցունքներդ քարացել են,

    Խոհանոցդ մաս-մաքուր,
    Ամաններդ լվացված են,
    Մեր համով-հոտով մորքուր
    Տված հացդ օրհնված է:
    Եվ հիմա, նստած մենակ,
    Դու հիշում ես քո անցյալը,
    Իսկ մատներդ շարունակ
    Փորփրում են քո ձավարը:

    Մարդը քո` վարպետ Արտաշը
    Իր հոգին Աստծուն տվեց,
    Ու թեև վարքով անտաշ էր,
    Բայց խելոք էր ձեռներեց:

    Նա ուներ ոսկե ձեռքեր,
    Ու շարեց պատերը տան,
    Նա կապեց կտուրը ձեր,
    Սարքեց դուռ ու պատուհան:

    Իսկ հետո, երբ ծնվեցին,
    Զավակները քո աննման,
    Տունը քո լցվեց սիրով
    Ու շնչով երջանկության

    Նա ուներ մի թուլություն`
    Մեզանից ո՞վ է անբիծ,
    Սիրում էր ընկերություն
    Խմիչքի հետ ոգելից:

    Ամուսինդ լուռ ու մունջ էր,
    Նա մռայլ էր, չխոսկան,
    Երբ խմում էր` հայհոյում էր,
    Հիշում մորդ անպայման:

    Ու թեև քեզ հայհոյում էր,
    Բայց իրոք, առանց թույնի,
    Վաղեմի սովորություն է`
    Մարդ պետք է արտահայտվի:

    Բայց հիմա էլ նա չկա`
    Տանդ սյունն ու հենարանը,
    Մնացել ես մեն-մենակ
    Քո դատարկ ու մռայլ տանը:

    Զավակներդ չվեցին
    Ու թռան օտար ափեր,
    Նույնիսկ չեն էլ մտածում,
    Որ թողել են քեզ անտեր:

    Բարի լույս, տիկին Արուս,
    Քո լվացքը չորացել է,
    Հայացքի մեջ քո անհույս
    Արցունքներդ քարացել են:

    Խոհանոցդ մաս-մաքուր,
    Ամաններդ լվացված են,
    Մեր համով-հոտով մորքուր,
    Տված հացդ օրհնված է:

    Բարի լույս, տիկին Արուս,
    Քո լվածքը չորացել է,
    Բարի լույս, տիկին Արուս
    Տված հացդ օրհնված է…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.09.2009)

  16. #28
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Եզը

    Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
    Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
    Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
    Հավատա՛ ինքդ քեզ,
    Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
    Հավատա՛ քո հոգուն,
    Հավատա՛ ինքդ քեզ,
    Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
    Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
    Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
    Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
    Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
    Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,

    Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
    Եվ վարիր այս անվերջ սևահողը,
    Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
    Մինչև կբացվի առավոտը:

    Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
    Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
    Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
    Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է

    Օրենքները փակել են դռները բոլոր,
    Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
    Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
    Լուսեղեն երազները բոլոր:
    Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
    Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
    Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
    Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:

    Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
    Եվ վարիր այս անվերջ սևահողը,
    Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
    Մինչև կբացվի առավոտը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.06.2006, 11:23:

  17. #29
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Ճերմակ ձիս

    Նորից բացվում է լուսաբացը,
    Իմ առաջին ու վերջին սեր,
    Երկինքը աչքերիդ պես թաց է,
    Ճակատագրից, ճակատագրից,
    ճակատագրից պոկված նվեր:

    Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
    Տե՛ս, կորցրել եմ քաջությունս
    Իմ թշնամու անունն է սեր,
    Բայց նա է հենց, բայց նա է հենց,
    Բայց նա է հենց երջանկությունս:

    Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
    Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
    Ինչպե՞ս ելնեմ այս անտառից,
    Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
    Երբ կորցրել եմ ուղղությունս:

    Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց,
    Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
    Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
    Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց,
    Բայց ինձ ժպտաց հաջողությունը:

    Ես իջեցրել եմ իմ դրոշը
    Հպարտություն կոչվող նավի,
    Վիճակը իմ խիստ անօրոշ է`
    Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
    Պարտության մեջ եմ կամովի:

    Ահա իմ փայ երջանկությունը,
    Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի,
    Իսկ իմ խղճի հաշվետվությունը
    Երգի ձևով, երգի նման,
    Երգի թևով կփոխանցվի:

    Մի կողմ թողեք անմիտ վեճերը,
    Աննպատակ ու անտեղի,
    Ես կորցրի մտքիս եջերը,
    Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
    Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:

    Նորից բացվում է լուսաբացը,
    Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
    Երկինքը աչքերդ պես թաց է,
    Ճակատագրից, ճակատագրից,
    Ճակատագրից պոկված նվեր…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (14.01.2011)

  19. #30
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուբեն Հախվերդյան

    Բոլոր երգերը ՏԵՍՆՈՒՄ եմ...ախր շատ լավն է...

Էջ 2 18-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուբեն Ամիրբեկյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.05.2013, 15:26
  2. Ռուբեն Սևակ
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.11.2011, 08:32
  3. Նոյեմբերի 15-ին՝ Ավանգարդ Ֆոլկ ակումբում, Ռուբեն Հախվերդյան:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.11.2010, 11:09
  4. Պոեզիա. Էդուարդ Հախվերդյան
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.03.2010, 10:13
  5. Հարցազրույցներ Ռուբեն Հակոբյանի հետ
    Հեղինակ՝ Sevo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 23.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •