User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Երբ ինքդ քեզ չես հասկանում...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    ...ո՞նց ես հասկանում/չէ, լուրջ/
    Ես հետո կգրեմ

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Երբ ես ինքս ինձ չեմ հասկանում քեզ պես լավ մարդկանց ովքեր ինձ հասկանում են խնդրում եմ ինձ բացատրում են ինքս ինձ

  3. #3
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Երբ ինքս ինձ չեմ հասկանում, դա նշանակում է, որ չեմ հասկանա և ոչ մեկի Փակվում եմ ինչ որ մի տեղ, ինքս բարկանում ինձ վրա՝ կանգնելով հայելու դիմաց, արցունքներիս տալիս եմ ազատություն ու նորից արցունքոտ հայացքի միջից գտնում ինքս ինձ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #4
    փնտրում եմ... Hambik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Իրականում, կարծում եմ, բարդ է ոչ այնքան ինքնիրեն փորձել հասկանալը, այլ հենց այդ ինքնիրեն չհասկանալը (կամ որ ավելի վատ է՝ ինքնիրեն հակասելը) չնկատելը: Հաճախ դա է լինում շատ մարդկանց կյանքի սխալ ուղղություն ստանալու ու հաճախ խորտակելու պատճառ:

    Իսկ ինչ վերաբերում է հենց բուն թեմային, ապա հասկանալ փորձելու համար կան շատ տարբեր ձևեր, որոնցից մեկը արդեն նշվեց Guest-ի կողմից՝ մտերիմից կամ լավ մարդուց որին վստահում ես, խորհուրդ հարցնելը:
    Հաճախ, ժամանակն ել կարող է օգնել այս հարցում՝ որոշ չափով հստակեցնելով ու ի մի բերելով սեփական մտքերը և դրանք այլ տեսանկյունից մեկնաբանելով:

    Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ
    Մի պահ կանգ եմ առնում, ամեն ինչ սկսւմ եմ նորից վերլուծել, անալիզ անել, կշռադատել՝ հաշվի առնելով թե՛ արտաքին գործոններն ու փաստերը, թե՛ իմ ներքին պահանջներն ու բողոքները: Կատարում եմ, կոպիտ ասած, «չոր մաթեմատիկական հաշվարկ» (որը երևի իմ մասնագիտության պատճառով է ինձ շնորհված, բայց որն ի դեպ ոչ միշտ է հեշտությամբ ստացվում) և արդյունքում ստանում եմ էլ ավելի պարզ պատկեր` իմ ու իրականության միջև ընկած (հազվադեպ` ավելի բարդ պատկեր ), որն ել ինձ օգնում է հասկանալ ինձ (hազվադեպ՝ ավելի չհասկանալ, այդ դեպքում որդեգրում եմ վերը նշված ձևերից մեկը )
    Վերջին խմբագրող՝ Hambik: 27.09.2007, 15:35:
    Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
    Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...


    Վահան Տերյան

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Ժող, որ դուք ինքներդ ձեզ չհասկանաք, բա մնացածը ո՞նց հասկանան

    Չէ իրականում ոչ թե ինքներս մեզ չենք հասկանում, այլ չենք ուզում հասկացած լինել, ազնիվ լինել մենք մմեր առաջ: Դա էլ է դժվար, մարդիք հաճախ առաջին հերթին խաբում են իրենք իրենց հետո մնացածին, իսկ վերջում արդեն 100% հավատում այդ հորինվացքին ու սկսում չհասկանալ:
    Բոլոր հարցերի պատսխանները մեր մեջ են թաքնված: Առաջին խոչընդոտը որ պիտի հաղթահարվի դեպի ինքներս մեզ քայլ անելու համար դա ազնիվ լինել առաջինը ինքդ քեզ հետ, հետո մնացածի, կամ մնացածի հետ ինչպես կուզեք:

    Հույսով եմ կարողացա բացատրել այն ինչ ուզում էի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    փնտրում եմ... Hambik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, որ դուք ինքներդ ձեզ չհասկանաք, բա մնացածը ո՞նց հասկանան

    Չէ իրականում ոչ թե ինքներս մեզ չենք հասկանում, այլ չենք ուզում հասկացած լինել, ազնիվ լինել մենք մմեր առաջ: Դա էլ է դժվար, մարդիք հաճախ առաջին հերթին խաբում են իրենք իրենց հետո մնացածին, իսկ վերջում արդեն 100% հավատում այդ հորինվացքին ու սկսում չհասկանալ:
    Բոլոր հարցերի պատսխանները մեր մեջ են թաքնված: Առաջին խոչընդոտը որ պիտի հաղթահարվի դեպի ինքներս մեզ քայլ անելու համար դա ազնիվ լինել առաջինը ինքդ քեզ հետ, հետո մնացածի, կամ մնացածի հետ ինչպես կուզեք:

    Հույսով եմ կարողացա բացատրել այն ինչ ուզում էի
    Հնարավոր է այնպիսի հոգեբանական բարդ իրավիճակ, որ մարդ ինքը իրեն իրոք չհասկանա, անկախ նրանից նա ուզում է հասկանալ, թե ոչ: Իսկ ինչ վերաբերվում է չուզեցողներին, ապա համաձայն եմ քեզ հետ, այդպիսի մարդիկ էլ սխալ ուղղության վրա են իհարկե:
    Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
    Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...


    Վահան Տերյան

  7. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Ես էլ ասեմ...
    Երբ ինքս ինձ չեմ հասկանում, չեմ շտապում մտերիմների սեղանին իմ հոգու տարօրինակ վիճակը փռել...
    –Մինչև իսկապես մի հատ ներսից-դրսից չեմ կշռադատում իրավիճակը, գոնե փորձում կշռադատել, որ դատողություններս խելքիս մոտիկ լինեն…
    –Մինչև չեմ ըմբռնում իրավիճակի անհեթեթությունը/ սովորաբար չեմ ընբռնում, եթե անհեթեթ ա լինում/
    –Մինչև մի հատ լուրջ ինքս իմ հետ հաշիվ չեմ նստում, գցում-բռնում թե էդ պահին իրոք մտերիմ ու հարազատ մեկը գոնե ինձ կփորձի հասկանալ, թե ասենք ավելի լավ ա երթուղայինում կողքդ նստած տատիկի հետ կիսվես/էս համեմատությունը շատ կարևոր ա, որովհետև ամենանեղ պահին ամենահարազատը կոնկրետ իրավիճակում կարող ա օտար թվա; Մինչև անգամ անկախ քեզանից այնպես նյարդայնանաս, որ անտեղի տեղը կոպտես դիմացինիդ/
    ...
    Մինչևից հետո:
    Կա տարբերակ. սովորաբար ինձ կարողանում են լավ հասկանալ ծնողներս, բայց հենց էն ինչ-որ ես էլ չեմ հասսկանում էնքան են տնտղում, որ վերջում խոսակցությունը լրիվ ուրիշ ուղով ա ընթանում ու նախապես հուզող խնդրի կամ ինչի՞ խնդրի, որևէ լավ ու վատ երևույթի հետ գրեթե կապ չի ունենում:/գնաց էս վերսիան/
    Կա տարբերակ, որ ախպորս եմ ինչ-ինչ բաներ փորձում բացատրել, որ երկուսով ինձ հասկանանք. էդ ժամանակ սկսում ենք իրար չհասկանալ
    Կա տարբերակ, որ դիմում եմ որևէ մտերիմ ընկերոջ...էս պարագայում ամենահավեսը հետևյալն ա...ինքը սկսում ա խոսել-խոսել, խորհուրդներ տալ, կամ ուղղակի լսել ու վերլուծել ասածներս ու եթե ես իր դիրքորոշումը ինձ չհասկանալուց առավել չեմ հասկանում, կամ միանգամից չեմ ընդունում, սկսում եմ մանրից ինձ հասկանալ
    Հակառակն էլ ա լինում.../ի դեպ հակառակը շատ ժամանակ չի խլում, դրա համար էլ քիչ ա պատահում/
    Էդ դժվար իրավիճակում ամենակարևորն այն է, որ քեզ լսեն...մեկ-մեկ խոսում, խոսում ես, դատարկվում ես ու զգում ես, որ լավ էլ հասկացար, որ ուղղակի դատարկվելու, սրտումդ կուտակվածը թափելու կարիք ունեիր...
    Եվ որպեսզի մենք մեզ ավելի հաճախ հասկանանք, քան չհասկանանք, մենք պետք է փորձենք հասկանալ մեր միջավայրը, մեզ շրջապատող մարդկանց, մեր վրա ազդող արտաքին աշխարհը...հենց խնդիրը էս ամենի մեջ չգտանք, նոր կգնանք ներաշխարհ...
    Ներաշխարհում ամեն ինչ քեզ հետ առավել հեեշտ ո ւ հանգիստ ես լուծում, երբ արտաքին թափանցիկ, կամ անտեսանելի գործոններ չեն լինում...
    Երբ ինքդ քեզ չես հասկանում, լավ է, որ գոնե էդքանը հասկանում ես
    Հ.Գ. Դուրս եկել ա էս թեման...կներե՛ք անհամեստության համար
    Կարևոր Հ.Գ. բայց կան, հաստատ կան մարդիկ, ովքեր մեզ մեզնից լավ կարող են հասկանալ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 27.09.2007, 18:10:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Իրականում դու ինքդ էլ մարդ ես, դու երրորդություն ես: Ունես շունչ, մարմին ու հոգի, որոնց ցանկությունները հաճախ հակասում են իրար: Հենց այստեղ սկսում ես քեզ չհասկանալ: Աղոթում ես, ինչ-որ բան խնդրում Աստծուց, բայց քո խորքերում գիտես, որ դա չէ քո ուզածը: Ինչքան անկեղծ լինես Աստծո, մնացած մարդկանց հետ, այնքան լավ կհասկանաս քեզ: Երբ կեղծում ես, սկսում ես ինքդ էլ հավատալ դրան ու չես հասկանում քեզ:

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Ոչ այնքան վաղուց ինձ սկսել էր թվալ, թե ես միշտ ինքս ինձ հասկանում եմ , բայց հետո զգացի, որ չէ, լինում են պահեր, որ իրոք չեմ հասկանում, որ այդ պահերին ունեցածս զգացողությունները, մտքերը, ցանկությունները մի տեսակ կարծես հակասում են իմ՝ իմ մասին ունեցած պատկերացումներին... Նման դեպքերում, իհարկե, նախ և առաջ անցնում եմ ինքնաքրքրման, ինքնապեղման ու ինքնավերաբացահայտման հանգամանալից ու բավական տանջալից գործընթացին, և եթե արդյունքը գոհացուցիչ չի լինում (երբեմն այդպես էլ է պատահում,ցավոք ), մտատանջություններս կիսում եմ ինձ համար մտերիմ, ինձ հասկացող ու հոգեհարազատ որևէ մեկի հետ, և, պատկերացրեք, որ հաճախ հոգեվիճակս տվյալ մարդուն նկարագրելու ընթացքում արդեն սկսում եմ ինքս ինձ հասկանալ, գտնել մինչ այդ ինձ այնքան հուզող հարցերի պատասխանները, այսինքն՝ առանց տվյալ մարդու անմիջական օգնության, պարզապես պատմելիս հանկարծ սկսում եմ շատ բաներ ավելի պարզ տեսնել ու հասկանալ՝ միաժամանակ զարմանալով, թե ոնց մինչ այդ չէի հասկացել: Կամ էլ արդեն պատմելուց հետո, երբ տվյալ մարդուց լսում եմ իմ պատմածի վերաբերյալ նրա մեկնաբանությունը, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ այդ ամենը ես գիտեի, կարծես ես ինքս էլ էի մտածել նախքան նրան պատմելը, ուղղակի, չգիտես ինչու, անտեսել էի, որովհետև երևի անհեթեթ ու անհավանական էր թվացել, կամ գուցե ինձ ոչ անքան ձեռնտու... իսկ այ ուրիշից լսելու դեպքում մի տեսակ ավելի համոզիչ է դառնում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ինքս ինձ չեմ հասկանում, չեմ շտապում մտերիմների սեղանին իմ հոգու տարօրինակ վիճակը փռել...
    Ներաշխարհում ամեն ինչ քեզ հետ առավել հեեշտ ո ւ հանգիստ ես լուծում, երբ արտաքին թափանցիկ, կամ անտեսանելի գործոններ չեն լինում...
    Ճշմարիտ է, ու նման դեպքերում ես հիմնականում գնում եմ եկեղեցի: Այնտեղ ես ինքս իմ ու աստծո հետ եմ, որը չնայած միշտ իմ մեջ է, բայց եկեղեցում մի տեսակ ավելի մոտ եմ ՆՐԱՆ զգում: Նստում եմ ու զրուցում նրա հետ…ՈՒ գիտեմ հաստատ, որ դուրս եմ գալու այնտեղից թեթևացած, կողմնորոծված՝ ինչ անել:

  11. #11
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Նման դեպքեր, իրոք որ, շատ-շատ են լինում: Չգիտեմ թե ինչու է այդպես լինում, բայց ասեմ որ, շատ ահավոր վիճակում եմ հայտնվում, երբ չես հասկանում, թե ինչ անես: Բայց, բարեբախտաբար, կարողանում եմ շուտ հավաքել ինձ և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում: Երբ հասկանում ես սեփական եսդ, կարողանում ես առաջ ընթանալ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  12. #12
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Մեջբերում Hambik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ )
    Էտ անալիտիկ մեթոդից ես էլ եմ օգտվում: Եթե ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա ինչ որ մի բան սխալ է, ուղղակի փորձում եմ հիշել ինչ եմ բաց թողել, ինչ չեմ արել կամ արել եմ ու փոշմանել, ու տենց լիքը բաներ, վերջին տարբերակ, որ ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա հերթական անգամ սիրահարվել եմ, բայց դրանից խաբար չեմ
    http://www.conversebank.am/am/IntBank

  13. #13
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Հաճախ չէ..., բայց պատահում է երբ ինքս ինձ ուղղակի չեմ հասկանում..., այդ ժամանակ կարծես զգում եմ երկրորդ անձնավորության ներկայությունը, որն ապրում է իմ մեջ, բայց դե մարդ ինչպե՞ս կարող է ունենալ 2 հոգի , մինչ այդ անորոշ վիճակն անցնելը զգում եմ նաև այդ 2 անձնավորությունների << պատերազմը >>, կարծես ամեն մեկը փորձում է ինձ համոզել իր տարբերակը...: Պահ է գալիս, որ Նրանցից մեկը նահանջում է..., բայց որոշ ժամանակ անց կրկին ոտքի ելնում, դե ի՞նչ եմ ուզում ասել, որ ինձ մոտ այդ պայքարը երկար է տևում, մինչև վերջնական հաղթանակին կամ պարտությանը հասնելը, իսկ ավելի կոնկրետ մինչև վերջնական կողմնորոշվելս, իսկ դրան հասնելուց հետո, հաստատ էլ չեմ փոշմանում, ուստի գիտեմ, որ դա է ճիշտ տարբերակը, սիրրս ու հոգիս են հուշում

    Հիմա կասեք. <<ինչ տարօրինակ աղջիկ է>> չեմ զարմանա, որ ասեք էլ
    Վերջին խմբագրող՝ ihusik: 29.10.2007, 13:17: Պատճառ: ռուսերենից - հայերեն
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Իմ կարծիքով առաջին քայլը ինքտ քեզ հասկանալու հարցում պիտի լինի այն, որ դու ինքդ քեզ հետ լինես անկեղծ…
    Մի քիչ դժվար է, բայց անհնար չէ

  15. #15
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Երբ ինքդ քեզ չես հասկանում...

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով առաջին քայլը ինքտ քեզ հասկանալու հարցում պիտի լինի այն, որ դու ինքդ քեզ հետ լինես անկեղծ…
    Մի քիչ դժվար է, բայց անհնար չէ
    Իսկ եթե չես հասկանում..., իրոք չես կողմնորոշվում թե ինչ անել, բանն էլ հենց նրանում է, որ պիտի կողմնորոշվես չէ՞, որ հետո անկեղծորեն ասես ուզածդ, մի տեսակ դժվարանում եմ ընդունել ասածներդ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատրաստիր ինքդ
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.06.2014, 19:02
  2. Երբ մենակ ես ինքդ քեզ հետ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.03.2010, 13:26
  3. Երբ մնում ես ինքդ քեզ հետ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.03.2010, 11:21
  4. Չեմ հասկանում երգի բառերը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 28.11.2008, 18:07
  5. Ի՞նչ եք հասկանում աշխարհի վերջ ասելով
    Հեղինակ՝ chiburgen, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 28.05.2008, 22:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •