Ոչ այնքան վաղուց ինձ սկսել էր թվալ, թե ես միշտ ինքս ինձ հասկանում եմ, բայց հետո զգացի, որ չէ, լինում են պահեր, որ իրոք չեմ հասկանում, որ այդ պահերին ունեցածս զգացողությունները, մտքերը, ցանկությունները մի տեսակ կարծես հակասում են իմ՝ իմ մասին ունեցած պատկերացումներին...
![]()
Նման դեպքերում, իհարկե, նախ և առաջ անցնում եմ ինքնաքրքրման, ինքնապեղման ու ինքնավերաբացահայտման հանգամանալից ու բավական տանջալից գործընթացին, և եթե արդյունքը գոհացուցիչ չի լինում (երբեմն այդպես էլ է պատահում,ցավոք
), մտատանջություններս կիսում եմ ինձ համար մտերիմ, ինձ հասկացող ու հոգեհարազատ որևէ մեկի հետ, և, պատկերացրեք, որ հաճախ հոգեվիճակս տվյալ մարդուն նկարագրելու ընթացքում արդեն սկսում եմ ինքս ինձ հասկանալ, գտնել մինչ այդ ինձ այնքան հուզող հարցերի պատասխանները, այսինքն՝ առանց տվյալ մարդու անմիջական օգնության, պարզապես պատմելիս հանկարծ սկսում եմ շատ բաներ ավելի պարզ տեսնել ու հասկանալ՝ միաժամանակ զարմանալով, թե ոնց մինչ այդ չէի հասկացել:
Կամ էլ արդեն պատմելուց հետո, երբ տվյալ մարդուց լսում եմ իմ պատմածի վերաբերյալ նրա մեկնաբանությունը, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ այդ ամենը ես գիտեի, կարծես ես ինքս էլ էի մտածել նախքան նրան պատմելը, ուղղակի, չգիտես ինչու, անտեսել էի, որովհետև երևի անհեթեթ ու անհավանական էր թվացել, կամ գուցե ինձ ոչ անքան ձեռնտու... իսկ այ ուրիշից լսելու դեպքում մի տեսակ ավելի համոզիչ է դառնում...
![]()
Էջանիշներ