Ես էլ ասեմ...
Երբ ինքս ինձ չեմ հասկանում, չեմ շտապում մտերիմների սեղանին իմ հոգու տարօրինակ վիճակը փռել...
–Մինչև իսկապես մի հատ ներսից-դրսից չեմ կշռադատում իրավիճակը, գոնե փորձում կշռադատել, որ դատողություններս խելքիս մոտիկ լինեն…
–Մինչև չեմ ըմբռնում իրավիճակի անհեթեթությունը/ սովորաբար չեմ ընբռնում, եթե անհեթեթ ա լինում/
–Մինչև մի հատ լուրջ ինքս իմ հետ հաշիվ չեմ նստում, գցում-բռնում թե էդ պահին իրոք մտերիմ ու հարազատ մեկը գոնե ինձ կփորձի հասկանալ, թե ասենք ավելի լավ ա երթուղայինում կողքդ նստած տատիկի հետ կիսվես/էս համեմատությունը շատ կարևոր ա, որովհետև ամենանեղ պահին ամենահարազատը կոնկրետ իրավիճակում կարող ա օտար թվա; Մինչև անգամ անկախ քեզանից այնպես նյարդայնանաս, որ անտեղի տեղը կոպտես դիմացինիդ/
...
Մինչևից հետո:
Կա տարբերակ. սովորաբար ինձ կարողանում են լավ հասկանալ ծնողներս, բայց հենց էն ինչ-որ ես էլ չեմ հասսկանում էնքան են տնտղում, որ վերջում խոսակցությունը լրիվ ուրիշ ուղով ա ընթանում ու նախապես հուզող խնդրի կամ ինչի՞ խնդրի, որևէ լավ ու վատ երևույթի հետ գրեթե կապ չի ունենում:/գնաց էս վերսիան/
Կա տարբերակ, որ ախպորս եմ ինչ-ինչ բաներ փորձում բացատրել, որ երկուսով ինձ հասկանանք. էդ ժամանակ սկսում ենք իրար չհասկանալ
Կա տարբերակ, որ դիմում եմ որևէ մտերիմ ընկերոջ...էս պարագայում ամենահավեսը հետևյալն ա...ինքը սկսում ա խոսել-խոսել, խորհուրդներ տալ, կամ ուղղակի լսել ու վերլուծել ասածներս ու եթե ես իր դիրքորոշումը ինձ չհասկանալուց առավել չեմ հասկանում, կամ միանգամից չեմ ընդունում, սկսում եմ մանրից ինձ հասկանալ
Հակառակն էլ ա լինում.../ի դեպ հակառակը շատ ժամանակ չի խլում, դրա համար էլ քիչ ա պատահում/
Էդ դժվար իրավիճակում ամենակարևորն այն է, որ քեզ լսեն...մեկ-մեկ խոսում, խոսում ես, դատարկվում ես ու զգում ես, որ լավ էլ հասկացար, որ ուղղակի դատարկվելու, սրտումդ կուտակվածը թափելու կարիք ունեիր...
Եվ որպեսզի մենք մեզ ավելի հաճախ հասկանանք, քան չհասկանանք, մենք պետք է փորձենք հասկանալ մեր միջավայրը, մեզ շրջապատող մարդկանց, մեր վրա ազդող արտաքին աշխարհը...հենց խնդիրը էս ամենի մեջ չգտանք, նոր կգնանք ներաշխարհ...
Ներաշխարհում ամեն ինչ քեզ հետ առավել հեեշտ ո ւ հանգիստ ես լուծում, երբ արտաքին թափանցիկ, կամ անտեսանելի գործոններ չեն լինում...
Երբ ինքդ քեզ չես հասկանում, լավ է, որ գոնե էդքանը հասկանում ես
Հ.Գ. Դուրս եկել ա էս թեման...կներե՛ք անհամեստության համար
Կարևոր Հ.Գ. բայց կան, հաստատ կան մարդիկ, ովքեր մեզ մեզնից լավ կարող են հասկանալ...![]()
Էջանիշներ