Իրականում, կարծում եմ, բարդ է ոչ այնքան ինքնիրեն փորձել հասկանալը, այլ հենց այդ ինքնիրեն չհասկանալը (կամ որ ավելի վատ է՝ ինքնիրեն հակասելը) չնկատելը: Հաճախ դա է լինում շատ մարդկանց կյանքի սխալ ուղղություն ստանալու ու հաճախ խորտակելու պատճառ:
Իսկ ինչ վերաբերում է հենց բուն թեմային, ապա հասկանալ փորձելու համար կան շատ տարբեր ձևեր, որոնցից մեկը արդեն նշվեց Guest-ի կողմից՝ մտերիմից կամ լավ մարդուց որին վստահում ես, խորհուրդ հարցնելը:
Հաճախ, ժամանակն ել կարող է օգնել այս հարցում՝ որոշ չափով հստակեցնելով ու ի մի բերելով սեփական մտքերը և դրանք այլ տեսանկյունից մեկնաբանելով:
Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ
Մի պահ կանգ եմ առնում, ամեն ինչ սկսւմ եմ նորից վերլուծել, անալիզ անել, կշռադատել՝ հաշվի առնելով թե՛ արտաքին գործոններն ու փաստերը, թե՛ իմ ներքին պահանջներն ու բողոքները: Կատարում եմ, կոպիտ ասած, «չոր մաթեմատիկական հաշվարկ» (որը երևի իմ մասնագիտության պատճառով է ինձ շնորհված, բայց որն ի դեպ ոչ միշտ է հեշտությամբ ստացվում) և արդյունքում ստանում եմ էլ ավելի պարզ պատկեր` իմ ու իրականության միջև ընկած (հազվադեպ` ավելի բարդ պատկեր![]()
), որն ել ինձ օգնում է հասկանալ ինձ (hազվադեպ՝ ավելի չհասկանալ, այդ դեպքում որդեգրում եմ վերը նշված ձևերից մեկը
)
Էջանիշներ