...ո՞նց ես հասկանում/չէ, լուրջ/
Ես հետո կգրեմ![]()
...ո՞նց ես հասկանում/չէ, լուրջ/
Ես հետո կգրեմ![]()
Երբ ես ինքս ինձ չեմ հասկանում քեզ պես լավ մարդկանց ովքեր ինձ հասկանում են խնդրում եմ ինձ բացատրում են ինքս ինձ![]()
Երբ ինքս ինձ չեմ հասկանում, դա նշանակում է, որ չեմ հասկանա և ոչ մեկիՓակվում եմ ինչ որ մի տեղ, ինքս բարկանում ինձ վրա՝ կանգնելով հայելու դիմաց, արցունքներիս տալիս եմ ազատություն ու նորից արցունքոտ հայացքի միջից գտնում ինքս ինձ
![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Իրականում, կարծում եմ, բարդ է ոչ այնքան ինքնիրեն փորձել հասկանալը, այլ հենց այդ ինքնիրեն չհասկանալը (կամ որ ավելի վատ է՝ ինքնիրեն հակասելը) չնկատելը: Հաճախ դա է լինում շատ մարդկանց կյանքի սխալ ուղղություն ստանալու ու հաճախ խորտակելու պատճառ:
Իսկ ինչ վերաբերում է հենց բուն թեմային, ապա հասկանալ փորձելու համար կան շատ տարբեր ձևեր, որոնցից մեկը արդեն նշվեց Guest-ի կողմից՝ մտերիմից կամ լավ մարդուց որին վստահում ես, խորհուրդ հարցնելը:
Հաճախ, ժամանակն ել կարող է օգնել այս հարցում՝ որոշ չափով հստակեցնելով ու ի մի բերելով սեփական մտքերը և դրանք այլ տեսանկյունից մեկնաբանելով:
Կոնկրետ իմ համար, ես ունեմ, այսպես կոչված «անալիտիկ» մեթոդ
Մի պահ կանգ եմ առնում, ամեն ինչ սկսւմ եմ նորից վերլուծել, անալիզ անել, կշռադատել՝ հաշվի առնելով թե՛ արտաքին գործոններն ու փաստերը, թե՛ իմ ներքին պահանջներն ու բողոքները: Կատարում եմ, կոպիտ ասած, «չոր մաթեմատիկական հաշվարկ» (որը երևի իմ մասնագիտության պատճառով է ինձ շնորհված, բայց որն ի դեպ ոչ միշտ է հեշտությամբ ստացվում) և արդյունքում ստանում եմ էլ ավելի պարզ պատկեր` իմ ու իրականության միջև ընկած (հազվադեպ` ավելի բարդ պատկեր![]()
), որն ել ինձ օգնում է հասկանալ ինձ (hազվադեպ՝ ավելի չհասկանալ, այդ դեպքում որդեգրում եմ վերը նշված ձևերից մեկը
)
Վերջին խմբագրող՝ Hambik: 27.09.2007, 15:35:
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Ժող, որ դուք ինքներդ ձեզ չհասկանաք, բա մնացածը ո՞նց հասկանան
Չէ իրականում ոչ թե ինքներս մեզ չենք հասկանում, այլ չենք ուզում հասկացած լինել, ազնիվ լինել մենք մմեր առաջ: Դա էլ է դժվար, մարդիք հաճախ առաջին հերթին խաբում են իրենք իրենց հետո մնացածին, իսկ վերջում արդեն 100% հավատում այդ հորինվացքին ու սկսում չհասկանալ:
Բոլոր հարցերի պատսխանները մեր մեջ են թաքնված: Առաջին խոչընդոտը որ պիտի հաղթահարվի դեպի ինքներս մեզ քայլ անելու համար դա ազնիվ լինել առաջինը ինքդ քեզ հետ, հետո մնացածի, կամ մնացածի հետ ինչպես կուզեք:
Հույսով եմ կարողացա բացատրել այն ինչ ուզում էի![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Էտ անալիտիկ մեթոդից ես էլ եմ օգտվում: Եթե ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա ինչ որ մի բան սխալ է, ուղղակի փորձում եմ հիշել ինչ եմ բաց թողել, ինչ չեմ արել կամ արել եմ ու փոշմանել, ու տենց լիքը բաներ, վերջին տարբերակ, որ ես ինձ չեմ հասկանում, նշանակում ա հերթական անգամ սիրահարվել եմ, բայց դրանից խաբար չեմ![]()
Հաճախ չէ..., բայց պատահում է երբ ինքս ինձ ուղղակի չեմ հասկանում..., այդ ժամանակ կարծես զգում եմ երկրորդ անձնավորության ներկայությունը, որն ապրում է իմ մեջ, բայց դե մարդ ինչպե՞ս կարող է ունենալ 2 հոգի
, մինչ այդ անորոշ վիճակն անցնելը զգում եմ նաև այդ 2 անձնավորությունների << պատերազմը >>
, կարծես ամեն մեկը փորձում է ինձ համոզել իր տարբերակը...: Պահ է գալիս, որ Նրանցից մեկը նահանջում է..., բայց որոշ ժամանակ անց կրկին ոտքի ելնում, դե ի՞նչ եմ ուզում ասել, որ ինձ մոտ այդ պայքարը երկար է տևում, մինչև վերջնական հաղթանակին կամ պարտությանը հասնելը, իսկ ավելի կոնկրետ մինչև վերջնական կողմնորոշվելս, իսկ դրան հասնելուց հետո, հաստատ էլ չեմ փոշմանում, ուստի գիտեմ, որ դա է ճիշտ տարբերակը, սիրրս ու հոգիս են հուշում
Հիմա կասեք. <<ինչ տարօրինակ աղջիկ է>>չեմ զարմանա, որ ասեք էլ
![]()
Վերջին խմբագրող՝ ihusik: 29.10.2007, 13:17: Պատճառ: ռուսերենից - հայերեն
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Իմ կարծիքով առաջին քայլը ինքտ քեզ հասկանալու հարցում պիտի լինի այն, որ դու ինքդ քեզ հետ լինես անկեղծ…
Մի քիչ դժվար է, բայց անհնար չէ![]()
Փորձիր քեզ նայել դիմացինների աչքերով:
բայց հերթով…![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
ակտուալ խնդիր: Ինչևէ, փորձիր շեղել ինքդ քեզ ինչ որ բանով:
այքան վատ չե սեփական անձի չհասկանալը ինչքան նրա հասկանալը, երբ հասկանում ես քեզ ուրեմն կամ դեռ չես հասկանում որ չես հասկանում կամ նեքրին աշխարհի հոգու ալեկոծ ալիքները այնքան են մեղմացել, որ..
բնությունը և տիեզերքը ունեն դեռ շատ գաղտնիքներ որոնց վրա մարդիկ հազարմյակներ են գլուխ ջարդում, իսկ մարդը ..մարդը դա միկրոտիեզերք է .. նույնպես գաղտնիքներով լի..
եթե մարդ կարողացավ լիովին ճանաչել և հասկանալ իր եսը նա երևի ոչ թե մարդ կմնա այլ աստված կդառնա
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ