Չեմ կարա ասեմ որ չեմ մտածել դրա մասին
բայց կոնկրետ ես չեմ գնա, եթե պետքա ivy-ի ասած կեղտոտ բաժակով ջուր խմես...
Ես վերջերս ընկերներից մեկը զանգումա մի հատ կեղտոտ բաժակի հարցնումա:
-Ժամը ինչքանա.
ես բաժակնել ասումա:
-կարողա գիտես ես փողոցային բո* եմ ես տուն տանելու աղջիկ եմ ժամը 10հազար...![]()
Եթե մարդը գողի հետ մասնակցում է գողությանը, ինքն էլ է համարվու՞մ գող.....իհարկե:
Եթե մարդը վարձում է հանցագործին՝ վճարելով նրան մեղմ ասած անխրախուսելի որևէ աշխատանքի դիմաց, դառնու՞մ է նրա հանցակիցը....կասեք՝այո:
Ուրեմն, եթե մարդը վարձում է պոռնիկին և օգտվում է մի ծառայությունից, որը համարում է ապրուստ հայթայթելու համար ո՛չ ընդունելի միջոց, մի՞թե ուրեմն այդ «գործատու» -ն էլ չի համարվում պոռնի՞կ....ահավասիկ, ու տարբերություն չկա, լինի այդ մարդը ամուսնացած թե ոչ: (Սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է):
Շատ սուր կարծիք եք հայտնում իհարկե,չնայած որ կա Ձեր ասածների մեջ տրամաբանություն,սակայն իմ կարծիքով պետք չէ հանցագործին և որոշակի սեքսուալ ծառայություններից օգտվող անձին դնել նույն նժարների վրա և ծանր ու թեթև անել,շատ երկրներում էլ հատուկ պոռնկատներ կան ,որտեղ բազմաթիվ մարդիք օգտվում են առաջարկվող ծառայություններից,հիմա ստացվում է որ եթե Հայաստանում վճարովի պոռնկությունը արգելված է օրենքով ուստի այդ ծառայությունից օգտվող մարդուն էլ տրամաբանորեն պետք է համարենք հանցագործ,իսկ ասենք Լեհաստանում այդ մարդը լրիվ օրինապահ կլինի...Նաև պետք է ընդունել ,որ սեքսը դա որոշակի ֆիզիոլոգիական պահանջ է ,իսկ օրինակ գողությունը՝ոչ,եթե իհարկե մարդը գողությանը արդեն չի ընտելացել և անկախ իրենից պահանջ չի զգում որևէ իր գողանալու,կարևոր չէ արժեքավոր թե ոչ,այսինքն դա իր մոտ չի հասել մանիայի աստիճանի...
Ինչ թաքցնեմ ինքս «պատիվ եմ ունեցել» օգտվելու Երևանյան պոռնիկների ծառայություններից,իհարկե վճարովի,հիմա չգիտեմ դրանց ինչ անուն եք տալիս՝«կեղտոտ բաժակներ»,կամ ինչպես ժողովուրդն է ասում «պոչտի թանաքամաններ»,բայց շատ կներեք այս օրվա ստեղծված պայմաններում Երևանի երիտասարդների մեծամասնությունը ստիպված է օգտվելու նրանց ծառայություններից,ես սոցիոլոգիական հարցում չեմ անց կացրել,բայց եթե ուզում եք հավաստիանալ խոսքերիս մեջ ապա մի օր ինքներդ գնացեք Երևանյան լճի շրջակայք երեկոյան մի ժամի ու մոտ մի ժամի չափ հետևեք այնտեղի անց ու դարձին,հավատացնում եմ Ձեզ ,որ երեկոյան ժամը իննին դուք այնտեղ կուտակված բազմաթիվ պոռնիկներից ոչ մեկին էլ չեք տեսնի,ինչքան էլ որ դրանք գեր ու տգեղ էին,մեկ է խոսացել են հարմար գինը ու տարել,ճիշտ է հիմա իրենց կյանքնել բարդացել ,դրա համար թաքնվում են տվյալ վայրում կայանող տաքսիների մեջ ու հիմա էլ ստեղծում են փակուղային իրավիճակ փողոցում՝ մի տաքսիի շուրջը կանգնում է երկու ,երեք մեքենա...Ուզում եմ ասել ,որ ինչ վատ անուն էլ դնենք այդ երևույթի վրա ՝մեկ է դրա կարիքը կա,մեր ջահել տղերքը իրենց բավարարված չեն զգում սեքսուալ հաճույքների տեսակետից,դժվարանում եմ իհարկե թվարկել բոլոր պատճառները,բայց փաստը մնում է փաստ...
Ինչպես վերևում մի դեպք պատմեց Ineedher-ը,այնպես էլ ես ասում եմ Ձեզ,իմացեք հայ պոռնիկները տարբերվում են աշխարհում իրենց կոլեգաներից,մանավանդ աղջիկներին կարող են շատ տարօրինակ թվալ խոսքերս,բայց իրոք այդպես է,նրանք ունեն և ինքնասիրություն և չափի զգացում և չափազանցված հպարտություն,այսինքն թե իրենց «աշխատանքի» կանչելն էլ հեշտ գործ չէ ,եթե հեռախոսով եք ուզում կապնվել ,որ հետո հանդիպեք ,ուրեմն մոտ երեք հազար դրամ տրամադրեք լիցքավորման քարտին, որովհետև իրենք համոզելու են Ձեզ ,որ լրիվ մաքուր,պլպլցրած,տնական պահած,օջախի քիթները վեր տնգած ու լեզվանի հայ աղջիկ են ու էս ամեն ինչը անելու են իրենց «գինը» չգցելու համար,հետո որ ժամանում են հանդիպման վայր,ասում են -մի հատ տաքսու վարորդին ճամփու չե՞ք դնի,մոտս մանր չկա...սա արդեն մի ուրիշ վտանգավոր հատկություն է ,որով օժտված են բոլոր մեր իգական սեռի ներկայացուցիչները ՝խորամանկություն,կամ ինչպես ասում են պարզ լեզվով՝աֆերիստություն:
Ես չեմ խրախուսում տարիքով ջահելներին ,որ օգտվեն դրանց ծառայություններից,բայց կարծում եմ ,որ մարդ ամեն ինչ էլ պետք է փորձի իր կյանքում՝հետո թացը չորից տարբերելու համար,իսկ եթե խելացի է ուրեմն վաղ թե ուշ հենց ինքը կհոգնի նմաններից ու իրենց առաջարկածից,կհասկանա ,որ դրանք ոչ մի բանով էլ իրեն չեն կարող օգնել,որ իրենց մոտ չկա ոչ մի զգացմունք իր նկատմամբ,նույնիսկ կիրքի զգացմունք ու դա իրենց համար ուղղակի աշխատանք է,աշխատանքային պրոցես՝ սիլի-բիլի,ցնցուղ,տեղաշոր,մերկ մարմին ,քսանից երեսուն րոպեանոց խաբկանք ու վերջ՝деньги вперёд!
"Սովորական" է, եթե դա արդեն սովորություն է դառել. ինչն էլ պարբերաբար անես, սովորություն կդառնա ու "կթվա" սովորական, մինչդեռ շրջապատի համար այդ երևույթը կարող է "անսովոր" թվալ: Հակասություն, որից մի եզրահանգում կարելի է անել. «միանշանակ ոչինչ չկա, ընտրութուն՝ միշտ էլ կա», իսկ շրջապատի համար՝ «каждый свудит по мере своей испорченности»
...ներկերս վերջացել են...
ՀՀ Քրեական օրենսգրքի 311, 312 եվ 313 հոդվածների համաձայն հանցագործություն է համարվում կաշառք տալը, վերցնելը ինչպես նաեվ կաշառքի միջնորդությունը:
Ինչ վերաբերվում է պոռնկությանը նպաստելուն.
ՀՀ Քրեկան օրենքի Հոդված 262. «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը».
1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132 կամ 132պրիմ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:2. Նույն արարքը, որը կատարվել է`1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`1) տասնութ տարին չլրացած անձին օգտագործելով,2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով,3) կազմակերպված խմբի կողմից`պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով262-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-103-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
Ինպես տեսաք օրենքում սա է համարվում նպաստել, իսկ պոռնիկի ծառայություններից օգտվելը օրենքը չի համարում նպաստել: Այս դեպքում կարող է պատիժ վրա հասնել, եթե պոռնիկը բողոք ներկայացնի բռնաբարության վերաբերյալ կամ ասենք հասարակական կարգի խախտման դեպքում, անառակ կյանք վարելու համար: Վերջին երկուսը մեր իրականության մեջ քիչ կիրառվող են, որովհետեվ սովորաբար նման հարաբերությունները տեղի են ունենում կոմնակի մարդկանց աչքից հեռու:
Սա զուտ որպես զուտ մասնագիտական տեղեկություն:
Ավելացվել է 16 րոպե անց
Իմ կարծիքով համեմատությունդ սխալ է ու ոչ կոռեկտ:
Ինչ է սեռական օրգանն ու բերանը նու՞յն են: Եթե նույն մարմնի մասեր են չի նշանակում կարելի է համեմատել: Նույն տրամաբանությամբ կարելի է հետանցքնել ինչ որ օրգանի հետ համեմատել:
հ.գ. Գետնին ընկած կամ ուրիշի օգտագործած բաժակից կօգտվեն միայն մուրացկաններն ու այդ խավին հավասարազոր մարդիկ: Ցածր սոցիալական կարգին չպատկանող մարդիկանց համար դա անպատվաբեր է: Մինչդեռ մեր իրականության մեջ պոռնիկի «ծառայությունից» օգտվելը անպատվաբեր չէ ու անգամ շատ բարձր դասի մարդիկ են օգտվում: Այլ խնդիր է որ երկու պարագայում էլ հակահիգենիկ ու առողջության համար վտանգավոր ինչ-որ բան կա:
Վերջին խմբագրող՝ Dragon: 15.10.2007, 03:10: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ