User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գովազդ դիտու՞մ եք

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո միշտ

    2 10.00%
  • Ժմանակ առ ժամանակ

    8 40.00%
  • Շատ հազվագյուտ

    8 40.00%
  • Երբեք

    2 10.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Գովազդ դիտու՞մ եք

  1. #1
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Գովազդ դիտու՞մ եք

    Հետաքրքիրա վաբշե մարդիք նայում են գովազդ: Կամ ինչ վերաբերմունք ունեք գովազդի նկատմամբ: Կամ որ տիպի գովազդնա ձեր ուշադրությունը գրավում, հեռուստագովազդը թե դրսի գովազդային ցցուցանակները,
    Կխնդրեի բոլորին մասնակցել

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Ընդհանրապես եթե գովազդը լավ ու որակով լինի սիրում եմ, բայց կան այնպիսի գովազդներ, որոնցից ուղղակի սիրտդ խառնում է, իսկ դա կախված է գովազդ պատրաստողից: Լավ գովազդից մարդ կարող է այնպես կլանվի, որ անընդհատ ցանկանա նայել: Պետք է կարողանա գրավել մարդկանց սիրտը… Դրա համար պետք է պրոֆեսիոնալ մասնագետներ աշխատեն:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Ընդհանրապես գովազդները աշխատում եմ բաց չթողնել: Գովազդ նայելիս հաճույք եմ ստանում: Զարմանում եմ, մարդիկ ինչպե՞ս են կարողանում այդպիսի ծայրահեղ ցածր մակարդակի գովազդներ հրապարակել: Ախր իրենք՝ դերասաններն էլ գիտեն, որ գովազդի սցենարը տափակություն է: Հայաստանում անորակ գովազդների շատ են, որովհետև հեռուստատեսությամբ դրանք հեռարձակվում են շատ էժան գներով և ամեն մի բանի համար գովազդ կանեն: Բացի դրանից գովազդատուն գրեթե միշտ նույնն է՝ ոսկիա իրեր, «էլիտար» ինչ-որ բաներ, լոտո, ալկոհոլային խմիչքներ և բուքմեքերներ… (մտքովս սրանք անցան):
    Առաջին հերթին գովազդներին պետք է հետևի ՀՀ լեզվի տեսչությունը: Չեմ տեսել այնպիսի գովազդ, որի վրա օրենքի խախտում չլինի: Երբեմն տեսնում ես գովազդ միայն լատինատառ վերնագրերով կամ բովանդակությամբ: Նույնիսկ, եթե հայերեն տառերով գովազդ տեսնես, որի վրա անպակաս է լատինական խոշոր տառերը, որն արդեն օրենքին դեմ է: Եթե ուզում ես անգլերեն բառ գրես, պետք է գրես նաև դրա հայերեն տարբերակը և ընդ որում հայերեն տառերը պետք է զգալիորեն մեծ լինի լատինատառից:
    Չեմ սիրում, երբ գովազդի մեջ խոսում է մեկը, որի ձայնը չգիտես ինչու կարծես ուրիշ տեղից դուրս գա: Իբր ավելի տղամարդկային ձայն է, բայց հիմա ասել էի ինչ ձայն է…
    Ատում եմ նացիոնալիստական գովազդները: Օրինակ Շանթ հեռուստաընկերությունը վերջերս մի գովազդ էր ցույց տալիս մոտ 4-5 րոպեանոց, որը սկսում էր, երկրաշարժից, հայոց բանակ, մութ տարիներ, Ղարաբաղ, Սերժ, Տիգրան Պետրոսյան, Զվարթնոց, Կաթողիկոս, Մատենադարան… յուրաքանչյուր դրվակին համապատասխան (ախմախ) մեկնաբանություն: Մոտավորապես այսպես մի բան. «Թույլ ենք եղել, բայց հետո դիմադրել: Դժվար է եղել, բայց միշտ հաղթել ենք: Ազգի համար զոհվել ենք: Թշնամուն պարտության ենք մղել: Արարատ 73-ից հետո հայակական ֆուտբոլը պարտություն չի տեսել: Մշակույթը մեզնից է ծնվել: Մեր միտքը պրտեցնել գիտի…» մնացածը նման նացիոնալիստական և օտարատյացամոլությամբ արբեցած խոսքեր: Իսկ ամենա հետաքրքիրը վերջն է, երբ ասում է, «Թայլանդվում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության հեռարձակման բացառիկ իրավունքն ունի Շանթ հեռուստաընկերությունը: Դիտեք միայն Շանթի եթերում:»
    Դե հիմա ինձ ասեք, թե ի՞նչ կապ ունի նախաբանը վերջին ասածի հետ:
    Երբեմն գովազդները ազգ են փջացնում…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Զզվում եմ արգելված գովազդները /օղի. ծխախոտ/ շուստրիաբար ցուցադրողներից: Նաև էլիտար ու վիպ բառերով գովազդներից: Դրանց պատճառով /նաև/ էտ ալիքները նախընտրում եմ երբեք չնայել: Օրինակ "Արմենիա":

    Նայում եմ հումորով արված, կարճ, և մեջը շատ քիչ խոսացող գովազդները: Իսկ երբ սկսում են արագ-արագ բլբլալ, համեմատություններ անել ու արագ-արագ կադրեր փոխել, ապա "ուղեղիս" զոռ տալու հեչ հավես չեմ ունենում, որ հիշեմ թե սկզբից ինչի մասին էին խոսում:

    Հ.Գ. Իսկ ընդհանրապես, գովազդև շատ օգտակար է հետաքրքիր ֆիլմի կամ հաղորդման ընթացքում բնական, արդեն երկար ժամանակ ճնշող կարիքները հոգալու համար:

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ գովազդի մեջ խոսում է մեկը, որի ձայնը չգիտես ինչու կարծես ուրիշ տեղից դուրս գա: Իբր ավելի տղամարդկային ձայն է, բայց հիմա ասել էի ինչ ձայն է…
    Հա՜, ո՜նց եմ զզվում էդ մոդայիկ հետույքային ձենից։
    Իրանց թվում է, թե տենց ավելի «կռուտոյ» տպավորություն են թողնում։

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    «…Դժվար է եղել, բայց միշտ հաղթել ենք: Ազգի համար զոհվել ենք: Թշնամուն պարտության ենք մղել: Արարատ 73-ից հետո հայակական ֆուտբոլը պարտություն չի տեսել: Մշակույթը մեզնից է ծնվել: Մեր միտքը պրտեցնել գիտի…» մնացածը նման նացիոնալիստական և օտարատյացամոլությամբ արբեցած խոսքեր:
    Տնաշեն, էս ինչ խեղաթյուրել խեղաթյուրեցիր էդ խեղճ գովազդը։ Բառերն ու իմաստը փոխել ես ու հետո էլ ասում ես ախմախ կամ օտարատյացամոլությամբ(էս ինչ բառ էր) արբեցած խոսքեր են։

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա վաբշե մարդիք նայում են գովազդ:
    Երբեմն։

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ ինչ վերաբերմունք ունեք գովազդի նկատմամբ:
    Սովորաբար տհաճ են։ Զզվում եմ ինչպես հայկական անտաղանդ ու անմակարդակ, այնպես էլ եվրոպական բարձրակարգ, պրոֆեսիոնալ գլուխ հարդուկող գովազդներից։ Բայց որոշ զվարճալի գովազդներ հաճույքով եմ նայում։
    Իսկ ընդհանրապես գովազդներ նայում եմ մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու օգտագործվող մեխանիզմները վերլուծելու ու ընդհանրապես հասարակության տարբեր խմբերի (ինչպես տվյալ գովազդը «ուտողների» այնպես էլ գովազդատուի) արժեքային համակարգերը, հոգեբանական վիճակը ուսումնասիրելու համար։ Այդ առումով շատ հետաքրքիր է։
    Ընդհանրապես գովազդը, բացի տվյալ ֆիրմայի արտադրանքը գովազդելուց, նաև մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա՝ մոդայիկ բայց սովորաբար կեղծ արժեքներ, տարբեր տեսակի իլուզիաներ ձևավորելու առումով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Շատ քիչ եմ նայում գովազդները: Հիմնականում փոխում եմ ալիքը: Պատճառը՝ նյարդերս խնայում եմ: Հայկական գովազդների մեծ մասը հնարավոր չի ուղղակի երկրորդ անգամ նայել այնքան նյարդայնացնող են /ռուսականներն էլ նենց ոչինչ, նայում ես, անընդհատ ցույց են տալիս, թե ում լվացքի մեքենան ինչից էր փչացել, ում այգում ինչ մրգեր են աճում,ում ամուսինը ինչպես վերադարձավ ձկնորսությունից,ով իր գազօջախը ինչով է մաքրում+հայերն էլ դրանք թարգմանում են/: Հայկական գովազդների չափազանց միօրինակությունը. եթե գովազդվում է տաքսի ծառայություն, ապա գովազդը անպայման նկարահանվում է գիշերը, ու տաքսին կանչած է լինում կարճ կիսաշրջազգեստով աղջիկ, և այլն: Հետո` I like the Zebra-zebra` no comment; էլիտար շենքեր.... Գովազդ արտադրողները պետք է հաշվի առնեն, որ այդ նույն գովազդը օրական 5-6 անգամ տարբեր ալիքներով ցուցադրվելու է: Ու տանել չեմ կարողանում, որ ֆիլմի ամենահետքրքիր պահին՝ գովազդ, մի ժամանակ էլ՝ ֆուտբոլի ընթացքում՝ ամենահետաքրքիր պահին՝ գնդակը արդեն տուգանային հրապարակում է, մեկ էլ՝ խնդրեմ, գովազդ Հ1-ի եթերում: Իսկ ռադիոկայանների եթերների գովազդները... Գնեք այսինչ լոտոն, կատարեք խաղադրույք, ուղարկեք sms, կշահեք չգիտեմ ինչեր:
    Կան, իհարկե, նաև բացառություններ:Դիտելի են հումորային կամ կարճատև-ինֆորմատիվ /գովազդային շրջանակներում/ գովազդները: Շատ եմ սիրում Xpress-ի գովազդը:
    Սակայն այնքան միեւնույն է...

  7. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Քրոջս երեխան 2 տարեկանա Նեմիրոֆի գովազդից վախոնումա …
    Ընդհանրապես գովազդ քիչ եմ դիտում զզվում եմ...մենակ ԿԱրգին Ստուդիո գովազդներն են ես վերջերս որ նայվում են հումորակին լինելու պատճառով թե չէ մնացածը տուֆտություն են
    Loading your personal settings....

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Հա, մոռացա ասեմ, նորմալ եմ վերաբերվում զուտ տեղեկատվական գովազդներին, որոնցում գլուխդ հարդուկելու/կուտ տալու գործոնը քիչ է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Միանշանակ վերաբերմունք ցուցաբերել գովազդի նկատմամբ մի փոքր դժվար է: Պարզաբանեմ գրածս. գովազդ ասվածը ամենևին էլ այն ամենը չի ինչին սովորաբար բախվում ես հեռուստացույցի ալիքները փոխելիս: Ավելի շուտ այստեղ "սիրողական" աշխատանքի հոտ է գալիս, իսկ եթե դիտենք պրոֆեսիոնալ աշխատանքները, ապա հաստատ կան այնպիսիները, որ հավակնում եմ արվեստի գործ անվանվելուն… Միտքս շարունակելով ասեմ, որ հետևաբար գովազդ ստեղծելն էլ ամեն մեկի գործը չէ ու դա շատ լուրջ ու բարդ աշխատանք է: Հաճույքով դիտում եմ գովազդների "Կաննի փառատոնի" ընտրանին, բայց երբեք նույնը չեմ կարողանա ասել ասենք "Ընտանեկան սպրինտի" գովազդի մասին…

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գովազդ դիտու՞մ եք

    Ահավոր ալերգիա ունեմ Գրանդ Քենդիի անասուն գովազդներից: Բեսամթ ալերգիա ունեմ էն անասուն գովազդներից, որոնց սկզբում խոսվում ա հայրենիքի, ընկերության, ազգային արժեքների մասին, բայց վերջում պարզվում ա, որ գովազդվող ապրանքը ծխախոտ ա կամ խմիչք: Ալերգիա ունեմ լոտոների ռեկլամներից: Առայժմս էսքանը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (30.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրեատիվ գովազդ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 21.03.2019, 01:34
  2. Գովազդ
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.06.2016, 16:52
  3. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.04.2013, 00:11
  4. Վեբ գովազդ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.07.2009, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •