Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն չեմ, որովհետև կարգին մարդ դառնալու պոտենցիալ յուրաքանչյուրն ունի, իսկ գրող դառնալու՝ ոչ: Յուրաքանչյուրը ծնվում է որոշակի պոտենցիալով: Մեկը գրելու շնորհք ունի, մյուսը՝ նկարելու, երրորդը լավ երաժիշտ է: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Ոչ ոք չի ծնվում առանց ոչնչի:
Յուրաքանչյուր մարդ ծնվելիս կարգին մարդ դառնալու որոշակի պոտենցյալ ունենում է, բայց այդ պոտենցյալը ամեն մեկի մոտ տարբեր է լինում (էլի կարգին մարդ արտահայտության մեջ ինչ իմաստ ուզում եք դրեք)։ Նույն ձևով, ամեն մարդ ծնվում է գրելու,նկարելու, պատ շարելու, ֆուտբոլ խաղալու որոշ պոտենցյալով, ամեն մեկի մոտ կոնկրետ ուղղությամբ տարբեր չափի։ Կյանքի ընթացքում այդ հատկությունները կամ զարգացնում ենք կամ չենք զարգացնում։ Գրող լինելն էլ ինչ–որ ֆիքսված բան չի, որ կամ գրող ես կամ էլ՝ չէ։ Գրողի լավ կամ վատ լինելը նախ ինչ–որ չափով հարաբերական է, նաև լավը լինելու տարբեր աստիճաններ կարող են լինել ու ըստ տարբեր չափանիշների կարելի է գնահատել։
Մի քիչ խառը գրեցի, բայց հուսով եմ հիմնական ասելիքս հասկանալի էր։