Ժո՛ղ, ինչքան էլ գրող ծնվես, պետք է տառերն իմանաս, չէ՞, որ գրես
Ես գտնում եմ, որ ինչ-որ տաղանդ նախապես տրվում է մարդուն, որը նա կարող է զարգացնել կամ չզարգացնել: Չզարգացնել, կոպիտ ասած՝ տառերը չսովորել: Բայց եթե դու չունես այդ շնորհքը, ուզում ես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտիր, դու կդառնաս գրելու մասնագետ, ոչ թե գրող:
Նույնն է արվեստի ցանկացած բնագավառի համար:
Համաձայն չեմ, որովհետև կարգին մարդ դառնալու պոտենցիալ յուրաքանչյուրն ունի, իսկ գրող դառնալու՝ ոչ: Յուրաքանչյուրը ծնվում է որոշակի պոտենցիալով: Մեկը գրելու շնորհք ունի, մյուսը՝ նկարելու, երրորդը լավ երաժիշտ է: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Ոչ ոք չի ծնվում առանց ոչնչի: Ցավոք, մարդը չի սիրում գնահատել իր ունեցածը, այլ ձգտում է նրան, ինչը չունի, մինչդեռ եթե յուրաքանչյուրս փորփրենք մեր ներսում, կտեսնենք, թե որքան շատ նվերներ է մեզ Աստված տվել:Երևի նույն հարցն է, ինչ՝ կարգին մարդ դառնու՞մ են, թե ծնվում։
Կարգին մարդ արտահայտության մեջ ինչ իմաստ ուզում եք դրեք։





Մեջբերել
Էջանիշներ