Այդ ո՞վ է ասում, ինքը՞, ու ինչո՞ւ ես հավատում որ իրա սածը ճիշտ է: Չզգացի՞ք թե այս մեկ ամսում ինչքան բացարձակ ստեր ասվեց հենց նրա կողմից միտինգների ժամանակ, այդ իսկ պատճառով էլ ես նրան չեմ հավատում:
Եվ հետո ի՞նչ կապ ունի նրա ծագումը իր հայատյաց լինելու հետ: Կևորկովն էլ այնպիսի մի ազերահաճո հայ էր՝ ինչպիսին ինքն է, հիմա սկսենք Կեվորկովին արդարացնե՞լ…
"Ետքը" բաժնում այդ հարցերի պատասխանները գրել եմ: Բարի եղիր կարդալ ու եթե գոհացում չստանաս այն ժամանակ կշարունակես հարցել տալ, ես սիրով կպատասխանեմ:
Այստեղ խոսք է գնում նաև այն մասին, թե Լևոնը մարդ սպանե՞լ է թե ոչ, կասեմ, որ նա ընդունակ չէ մարդ սպանելու, սակայն իր հրամանով մարդ սպանվել է թե ոչ, արդեն հաստատ պատասխանել չեմ կարող, միայն կավելացնեմ, որ լինելով երկրի առաջին և այն ժամանակ իսկապես Ազգընտիր Նախագահ, նա իր իսկ մոգոնած սահմանադրության ու Նախագահական երդման համաձայն հանդիսանում էր հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգության երաշխավորը ու որ նրա օրոք էլ են տեղի ունեցել քաղաքական սպանություններ՝ դա անժխտելի է, հետևաբար նա հավասարապես պատասխանատու է դրանց համար, անկախ նրանից՝ թե դրանք ո՞ւմ հրամանով են իրականացվել:
Օրինակ ես լսել եմ՝ թե ինչի համար են սպանել Համբարձում Գալստյանին, սակայն չգիտեմ թե ո՞ւմ հրամանով:
Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից հետեվում է, որ իր ժամանակվա բոլոր դրական բաներն ինքն է կատարել, իսկ վատ բաները իր շրջապատն ու ուրիշները և ինքը դրանցից ամենևին տեղյակ չի եղել, այդ դեպքում մեր ինչի՞ն էր պետք այդպիսի նախագահը, որը միայն գահն էր զբաղեցնում, իսկ իր շրջապատը քաղաքականություն վարում…
Էջանիշներ