keyboard -ին

Հարգելի keyboard: Կարդացի բոլոր գրառումներդ` և ինձ ուղղված, և ուրիշներին: Մեծ հաճույքով կպատասխանեի դրանց բոլորին, բայց ժամանակ չունեմ: Ուղակի քեզ ասեմ, որ դու չափազանց կենցաղային ձևերով ես քննարկում դեպքերը: Որևէ դեպք միայն մեկ գործոնի տեսանկյունից քննարկելը շատ սխալ է:

Օրինակ` դու ասում ես (եթե ոչ բառացի, ապա գոնե իմաստը նույնն է), որ յուրաքանչյուր թեկնածում, ընտրարշավի ընթացքում միայն մի բանով պետք է զբաղվի` պետք է ցույց տա թե ինչքան հայրենասեր է ինքը, և ինչքան է սիրում իր ժողովրդին: Այդպիսի թեկնածուն շատ շուտով կդառնա Տիգրան Կարապետյան, և ոչ ոգ , բացի տկարամիտներից, իրեն ձայն չի տա: Թեկնածուն պետք է մտածի նաև ընտրարշավի ընթացքում (Լևեն Տեր-Պետրոսյանի դեպքում սեպտեմբերի 21-ից սկսած) իրեն ուղղված սպառնալիքների ու հակաքարոզչության տակից դուրս գալու մասին: Պետք է մտածի նաև քաղաքական որոշակի տեխնոլոգիաներով իր վարկանիշը (Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում` 10 տարի արհեստականորեն իջեցված) բարձրացնելու մասին:

Երբեք չեմ մոռանա: Նոյեմբերի 3-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր երիտասարդների հետ, հարցերից մեկը եղավ, թե ինչպես է պատրաստվում Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարել այսպիսի հակաքարոզչության դեմ: Նա ասած, "Մի մտածեք, միչև ընտրությունները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ կլինի իմ իրական գործունեությանը": Այն ժամանակ դա թվում էր ֆանտաստիկա, քանի որ երբեք չէիր պատկերացնի, որ նա այսքան մեծ ընտրազանգված կհավաքեր, ու ամեն քայլափոխի կարող էիր լսել իր մասին դրական խոսքեր:

Այդ մարդը կարողացավ շրջանցել լրատվական բլոկադան, կարողացավ իր կողքը համախմբել մի մեծ թին, որը ժամ առ ժամ մեծանում է: Շրջանցեց իշխանությունների բոլոր տեսակի տեռորները ու հարձակումները:

Իսկ դու ասում էս, թե նա շտապում ու սայթաքում է: Սա կարող էր ասեն միայն մարդ, որը պակերեսորեն է գնահատում երևույթները: Ասա մի քաղաքական գործչի անուն, որը կկարողանար հաղթահարել նշածս բոլոր, ու շատ այլ դժվարություններ: Ես ամենայն պատասխանատվությամ բայտարարում եմ` Հայաստանում չկա նրա նման հզոր քաղաքական գործիչ: Ու ես իմ երկրի ճակատագիրը վստահում եմ հենց իրեն: