Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Լևոն Տեր Պետրոսյանի համակիրներ, ես պահանջում եմ որ դուք մանրակրկիտ մեկնաբանեք այս կադրերը։ Անհամբեր սպասում եմ

Հակառակ դեպքում ես գտնում եմ որ դուք էլ խոսալու տեղ չունեք
Ես ինձ չեմ համարում ԼՏՊ–ի կողմնակից, բայց փորձեմ արձագանքել։ Նախ՝ ինչ ես ցանկանում կարդա՞լ այս տեսահոլովակի առիթով...որ Վանոն հանցագործ է՞...իհարկե հանցագործ է, իհարկե մարդասպան է։ Ոչ–ոք դա չի ժխտում և եթե Ռոբերտ Քոչարյանը մի լավ բան արել է, դա հենց Վանոյին ձերբակալելու որոշումն էր։ Վանոյի նման տականքները պետք է մեկընդմիշտ վտարվեն երկրից։ Նույնիսկ հայրենի բանտում նրանց տեղ չի հասնում։ Բայց ոչ միայն Վանոյին։ Հենց նրանից անմիջապես հետո, կարելի է ՀՀ քաղաքացու պատիվը և կոչումը զրոյացնելու համար ձերբակալել Հովիկ Աբրահամյանին, Սաշիկ Սարգսյանին...ցանկը կարելի է շարունակել։

Ես չեմ կիսում կարծիքը որ ժողովրդավարությունը կեղծ երևույթ է Ընդհակառակը, ժողովրդավարության ամենահանգուցային նորմերից է այն, որ ժողովուրդն է ձևավորում իշխանություն և որ ցանկացած քաղաքական պահի իրեն չարդարացնող մեծամասնությունը կարող է դառնալ փոքրամասնություն, իսկ քաղաքական փոքրամասնությունը կարող է դառնալ մեծամասնություն։

Ընդամենը։ Իսկ ինչ վերաբերում է ԼՏՊ–ի թիմին և նրա անցյալին։ Ապա, որևէ մեկը թող չմտածի, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի։ Ամենևին։ Ուղղակի, ժողովուրդը նաև շատ լավ բնազդ ունի ու կարողանում է տարանջատել իրական ու կեղծ ընդդիմադիրին։ Հենց այդ պատճառով է Լևոնին երկրորդ շանս տալիս։

Իհարկե, այստեղ կա նաև Վազգեն Մանուկյանի գործոնը։ Բայց նախ՝ Վազգենը հրաժարական տվեց 96–ին։ Դա նրան այլևս երբեք չի ներվի։ Երկրորդը՝ Վազգեն 98–ից հետո տարբեր կուլիսային խմբավորումների մեջ էր ու այդ պատճառով այսօր դժվարանում է անկեղծորեն խոսել։ Եթե նկատել եք, նա անցյալի մասին չի արտահայտվում հենց այդ պատճառով։ Նա շատ բան գիտի։ Կարծում եմ, ժամանակը կգա և մեր հասարակությունը նրան իսկապես կգնահատի՝մեր «չթագադրված թագավորին»։ Իսկ առայժմ, ցավոք, ընտրությունն իսկապես ԼՏՊ–ի ու ՍՍ—ի միջև է։