Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Դաշնակցությունը լավագույն շանս է գտել Տեր-Պետրոսյանի համար

Երեկ Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանը Հ-1 հեռուստատեսությամբ անդրադարձավ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է իր թեկնածությունը հանելու, եթե նույն բանն անի Ս.Սարգսյանը: Ասվածից հետևում է, որ նա պայքարի մեջ է մտել միայն Ս.Սարգսյանին տապալելու նպատակով: Սակայն ո՞վ չգիտի, որ Ս. Սարգսյանն այդ բանն անող չէ, բոլորիցս լավ դա գիտի նաև Տեր-Պետրոսյանը:
Ըստ ինձ, Հրանտ Մարգարյանն առաջարկեց Ս.Սարգսյանին հաղթելու միակ և Ճիշտ ձևը. այն է` քանի որ պարոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1996 թվականից պարտք է Վազգեն Մանուկյանին, ապա թող միանա նրան, մենք բոլորս նույնպես կմիանանք Մանուկյանին ու այնժամանակ կիրականացնենք Տեր-Պետրոսյանի բաղձանքը` Ս. Սարգսյանին պարտության մատնելով:
Իմ նախորդ գրություններից մեկում ես ասել էի, որ Սերժ Սարգսյանին արդեն հիմա կարելի է շնորհավորել հաղթանակի առթիվ, եթե հրաշք տեղի չունենա:
Հենց Հրանտ Մարգարյանի առաջարկն էր այն հրաշքը, որի իրականանալը այսօր կախված է մեկ`Տեր-Պետրոսյան անհատից և որից դեռ հույսս չեմ կորցրել:
Ես դեռ շարունակում եմ հեռուստատեսությունից հեռու մնալ, հատկապես Հ1-ից:

Ծիծաղս եկավ, որ Հրանտ Մարգարյանը ասել է, թե իբր բոլորից լավ Տեր-Պետրոսյանը գիտի, որ ՍՍ-ն չի հեռանա: Բայց արդյո՞ք Հրանտ Մարգարյանը ավելի վատ գիտի այն, որ ԼՏՊ-ն չի միանա Վազգեն Մանուկյանին: Ես էլ լավ գիտեմ, որ Լևոնն ու Հրանտ Մարգարյանը երեք էլ լավ չեն եղել իրար հետ ու հենց այդ պատճառով էլ մեկը մյուսին տարբեր ճանապարհներով ուզում են իրար վարքաբեկեն: