…Լևոնի քաղաքական ասպարեզ դուրս գալու դրական կողմը այն է, որ ժողովուրդը սկսեց բարձրաձայն խոսել իր խնդիրներից, սոցիալական վիճակից, իշխանությունների թերություններից և վերջ ի վերջո իր իսկ` հասարակ քաղաքացու թերություններից: Սկսեց հասկանալ, որ հասարակության համախմբումը իրոք մեծ ուժ է, սկսեց հասկանալ, որ կարող է ինչոր բան փոխել, և <<…Մեկա ոչինչ չենք կարող փոխել…>> միտքը սկսեց կամաց կամաց մահանալ ժողովրդի գիտակցության մեջ: Ինչպես նաև այն, որ իշխանություները վերջապես հասկացան, թե իրականում ինչպիսի ծանր իրավիճակում է ժողովուրդը և դադարեցին զարմանալ այն բանի վրա, որ հասարակության մեծ մասը դեմ է նրանց: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում Լևոնից դրա համար: Բայց նրա իշխանության գալը խոստանում է միայն վրեժխնդրություն և հաշվեհարդար, որը հաստատ ոչ մի լավ բանի չի հանգեցնի և նորից տուժողը լինելու է ժողովուրդը: Այսօր ժողովուրդի մի ստվար մաս առաջնորդվում է էմոցիաներով, բայց էմոցիաներով առաջնորդվել կարելի է /և պետք է/ միայն սիրո հարցում, կողակցի ընտրության հարցում, իսկ նախագահ ընտրելուց, պետք է առաջնորդվել տրամաբանական դատողությամբ: Իսկ Լևոնի խոսքերից միայն մի բան կարելի է տրամաբանել` վրեժխնդրություն և հաշվեհարդար: Ես իմ դատողությունները կատարում եմ ոչ միայն հեռուստատեսության նյութերից, ես անձամբ ներկա եմ եղել Լևոնի հանրահավաքներին: Մնում է միայն ժողովուրդը հավատա, որ կա այլընտրանք բացի ներկա և նախկին իշխանություններից:
Ես իմ ձայնը տալու եմ Վազգեն Մանուկյանին, բայց ես չեմ ասում, որ նա միակ այլընտրանքն է: Ինձ դուր են գալին նաև Արամ Հարությունյանի ծրագրերը, Վահան Հովհաննիսյանի ծրագրերը: Նույնիսկ էս վերջերս սկսել եմ լուրջ ընդունել Գեղամյանին, որին մինչ այդ լուրջ քաղաքական գործիչ չէի համարում: Մի խոսքով ուզում եմ ասել, որ միայն Սերժի ու Լևոնի մեջ չի որ պիտի ընտրություն կատարենք…

հ.գ. Եթե Լևոնը կամ Սերժը դառնա նախագահ, թող Աստված տա ես սխալված լինեմ…