Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլոր պատասխանատու պաշտոնավորները պատրաստ են կեղծել և կեղծելու են ընտրությունները: Այս ընտրարշավում միայն ԼՏՊի թիմն է, որը ուժերը կենտրոնացնում է այդ կեղծարարությունները կասեցնելու վրա: Ցավոք, նույնիսկ շաբաթօրյա հանրահավաքը բավարար չէ ընտրությունները
Հայաստանում կա շատ կոնկրետ պրոբլեմ. վտանգի տակ է դրված ընդհանրապես երկրի զարգացումը: Վտանգի տակ են այն մեխանիզմները, որոնցով հասարակությունը պիտի զարգանա, որոնցով հասարակությունը պիտի պնդի իր կարծիքը կամ ընդհանրապես ունենա կարծիք: Եթե ՍՍն դարձավ նախագահ, այս վտանգը ամբողջովին դառնալու է իրականություն, ու շատ դժվարանալու է թեկուզ երկար տարիների կտրվածքով Հայաստանը այս անկումից դուրս բերելը: Ուրեմն.
Չի կարելի թույլ տալ, որ այս համակարգը վերարտադրվի և միևնույն ժամանակ ոչինչ չի կարելի անել երկրի կայունության հաշվին:
Այս ամենը գիտակցում են շատերը, բայց միայն ԼՏՊի թիմն է, որ հստակ քայլեր է անում: Դրա միակ ռեալ հնարավորությունը ունի հենց ԼՏՊն: Դրանում կարելի է համոզվել դիտելով Հայլուր և լսելով ՀՀ նախագահին: Այսօր ամբողջ (ԼՏՊի խոսքով) բուրգը սարսափում է ԼՏՊի շարժումից և ոչ որևէ այլ մեկից: Միայն սա արդեն ցուցանիշ է, որ բուրգը քանդող միակ ուժը ԼՏՊն է: Իսկ բուրգը քանդելու առաջին ու ամենակարևոր քայլը ընտրություններում կեղծիքներ թույլ չտալն է: Դրանով այսօր ակտիվորեն զբաղված է միայն ԼՏՊի թիմը:
Հայլուրը (իր լրագրողների և Գեղամյանների միջոցով) վերջին ամիսների ընթացքում Հայաստանի հանրությանն է ներկայացրել մի քանի տասնյակ անհիմն, երբեմն նաև անբարոյական մեղադրանքներ ուղղված ԼՏՊին: Դրանց թվում են` մութ ու ցուրտ տարիների վերադարձ, Հայաստանի հողերի հանձնում Ադրբեջանին ու Թուրքիային, երկրում անկայունության և պատերազմի հրահրում (էլ չթվարկեմ)..... այս բոլորը պարզապես ներվային ռեակցիաներ են ու կապ չունեն ԼՏՊի հետ: Այնպես որ սրանց հղումներ անելը և որպես հիմք ընդունելը ճիշտ չէ:
Էջանիշներ