Chuk-ի խոսքերից
Գրառումը բերել եմ «Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու» թեմայից, քանի որ այնտեղ թեմայից շեղվել էր խոսակցությունը:
Voter, բավակա՞ն չի նույն բանը կրկնես: Ես էլի մի անգամ կոչ եմ անում կարդալ նրա ծրագիրը, կարդալ նրա նույն հանրահավաքի ելույթները և պաշտոնապես հայտարարում եմ, որ ցանկացած մարդ, ով դրանք ուշադիր կկարդա, դրանցում բացի փնովանքի մեծ տոկոսից կտեսնի ապագայի հստակ ծրագրեր: Չի կարելի ամեն ինչ այսքան խեղաթյուրված ներկայացնել:
Խոսքը գնում է Ղարաբաղյան հարցի լուծման առաջարկված բանաձևերի, խոսքը գնում է արտաքին հարաբերություններին վերաբերվող հարցերի, խոսքը գնում է տնտեսության զարգացման ծրագրերի, խոսքը գնում է սոցիալական հարցերի, բանակի և մի շարք այլ հարցերի մասին: Միթե՞ պարտադիր է նրա ասածները ամեն հարցնողին կրկնել, որ նրանք տեսնեն, թե Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը ինչ ծրագրերով են գալիս: Ավելի լավ է, որ այդ մարդիկ չալարեն ու իրենք ուսումնասիրեն:
Էջանիշներ