Եթե նրա խոսքը տեղ հասնող էր, նախ պետք է իր մերձավորներին հասներ:
Եթե նրա մերձավորները գործել են ըստ տեղ հասած խոսքերի, ապա այդ խոսքերը լավագույն դեպքում եղել են երկաստառ:
Աստառից մեկին գրված է «ժողովրդավարությունը՝, ժողովրդով վարվելն է» իսկ մյուսին «ժողովրդին վարի տալը»
Նշանակում է առաջին նախագահության շրջանում այդ խոսքերը դեռևս խա՞կ էին:Ոչինչ անել չեմ կարող, մնա սեփական կարծիքիդ, բայց նրա «բանակն» օրեցօր ավելանում է, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ օրեցօր ավելանում են մարդիկ, ում այդ խոսքերը սկսում են հասնել:
Ճշմարիտ խոսքը ոչ միայն ասել է պետք, այլ նաև հնարավություն ունեցած ժամանակ կիրառել:Ինչ վերաբերում է հիպնոսելուն, ապա նախ, որքան էլ հռետորական տաղանդ ունենա, առանց ճշմարիտ խոսքի լայն մասսաներ իր հետևից չի տանի:
Իսկ Ճշմարիտ խոսքի ետևից գնացողները ազնիվ մարդիկ են: Բայց ազնիվ լինելով շատերը նաև դյուրահավատ են լինում:
Ռաֆայել Ղազարյանը մի ժամանակ ամերիկյան լավ ասացվածք էր մեջբերում:
«Եթե մեկ անգամ խաբես՝, ամոթ քեզ, եթե երկու անգամ՝, ամոթ ինձ»:
Ո'չ, հիպնոսելով ժողովրդի մի մասին ներշնչեց, թե իբր անկախ ենք, և նույն ներշնչանքով էլ եղած հաղթանակները, որոնք կարող էին բազմապատկ լինել իրեն վերագրեց:Եվ եթե կարծում ենք որ նա հիպնոսացնող է, ապա ի՞նչ ենք կարծում, որ նա 88 թվականին հիպնոսացնելով մեզ առաջնորդեց դեպի անկախացում և հաղթանակներ: Այդ դեպքում կեցցե առաջին նախագահը:
Դա նրա մեկնարկածի շարունակությունն է:Իսկ հիպնոսացնելու մասին խոսելուց այս պահին ես միայն հանրային հեռուստատեսությունն եմ հիշում, այ որն իսկապես ոչ թե հիպնոսացնում, այլ մանկուրդ է դարձնում: Ավելի լավ է դրա մասին մտածեք:
Մարդիկ մեծավ մասամբ տառապում են լսարանի պակասից:91-92 թվականներին Հայաստանից հեռացածների մեծ մասը 95, 96, 97 թվականներին վերադարձել էր: Դիմեք վիճակագրությանը, Ձեզ կբացատրեն: 98 թվականից հետո՝ հավաքելով իրենց ազգականներին, նորից հեռացան:
Հուսով եմ խոսքիս իմաստի աղճատումը թյուրիմացության, և ոչ թե բառաձեռնածվության հետևանք է:Եվ անկախ դրանից կորրեկտություն չեմ համարում Հայաստանը լքած իմ հայրենակիցներին գնչու անվանելը՝ որևէ քաղաքական գործչի նկատմամբ ձեր անհանդուրժողականությունը ցույց տալու համար:
Հետագա թյուրիմացությունը հնարավորինս կանխելու համար տալիս եմ սեփական մեկնությունս:
«Գնչուացում» նկատի եմ ունեցել կարգավիճակ, և ոչ հոգեվիճակ:
Չափազանց անհեթեթ է, ինձ՝, նրա անձը քննարկող համարելը, քանզի ոչ մի բառով նրա անձը չեմ քննարկել:Կա մարդկանց մի զանգված, որը երբևէ չի գտնելու իրեն արժանի նախագահի թեկնածուին: Ես ու իմ նման շատերը գտել ենք, որովհետև ոչ թե նախագահի անձն ենք դնում քննարկման, այլ նրանց բերած գաղափարները (միայն թե չգրեք, որ նախագահի մեր ընտրած թեկնածուն չունի գաղափարներ, քանի-որ դա կլինի չափազանց անհեթեթ):
Գաղափարներ շատերն ունեն:
Գաղափարները ծնվում են իմացություններից և ոչ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ:
Մաղթում եմ ձեզ, որ ձեր սպասելիքները հաջողվելու դեպքում մինչև վերջ իրականանան:Ի դեպ գաղափարակիրներ են նաև դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը ու ԱԺՄ թեկնածու Վազգեն Մանուկյանը, հանձինս որոնց շատերը գտել են իրենց արժանի նախագահի թեկնածուին: Բայց մեզ համար այդ արժանին այս պահին Տեր-Պետրոսյանն է:
Հ.Գ. Հեղափոխություններըը որպես օրինաչափություն խժռում են իրենց զավակներին:
Էջանիշներ