Սև փիառը բանսարկությունն է, որը լուրջ մեղադրանք իր մեջ չի պարունակում:
Որոշակի տրամաբանական սցենարով կազմված մեղադրանքը, որն ունի հիմքեր և պահանջում է հստակ և հիմնավորված պատասխաններ, իրականում սև փիառի տարատեսակ չէ: Առաջին նախագահի հնչեցրած հարցադրումները, իրականում, բավականին լուրջ մեղադրանքներ են, որոնց պատասխանները առ այսօր չեն տրվում: Լավագույն դեպքում հայհոյախառն արտահայտություններ ենք լսում:
Սա այն դեպքում, երբ առաջին նախագահի նկատմամբ հնչած մեղադրանքները սովորաբար մերկապարանոց են, իսկ նա, այնուամենայնիվ, դրանց տալիս է բավական սպառիչ պատասխաններ, անկախ նրանից, թե այդ պատասխանները մեզնից ում որքանով են բավարարում:
Եթե չափազանցությունների գիրկը չընկնենք, կտեսնենք, որ Տեր-Պետրոսյանի կողմից երկիրը վարկաբեկող հայտարարություններ չեն եղել, առավելագույն դեպքում եղել են երկիրը վարկաբեկող իրողությունների բարձրաձայնումներ: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ առաջին նախագահը խոսում է ոչ միայն իր հակառակորդների վատ կողմերի ու սխալների մասին, այլև իր ապագայի ծրագրերի մասին, հստակ անելիքներ առաջարկելով, նորից անկախ նրանից, թե մեզնից ում այդ ծրագրի դրույթներից որն ինչքանով է բավարարում:
Իսկ ինչ վերաբերվում է սև փիառին, ապա էլի ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ դրանով զբաղվում են գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ընդ որում արդեն ավելի քան 15-16 տարի, ընդ որում նաև ու հատկապես հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ընդ որում նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացել էր մեծ քաղաքականությունից ու վերադառնալու հայտ չէր ներկայացրել: Այնպես որ այս հարցում առաջին և երկրորդ փնտրելու խնդիր եկեք մեր առջև չդնենք:
Էջանիշներ