Ելնելով Լեւոնի ելույթներից, նա ցանկանում է երեք տարիների ընթացքում կազմալուծել(քանդել) բոլոր պետական կառույցները, այնուհետ վերակառուցել դեմոկրատական հիմքերի վրա, սա... առաջին հերթին նշանակում է երկրում ըստեղծել անկայուն վիճակ, ինչպես տխրահռչակ՛ Գարբաչովյան վերակառուցման տարիները: Կարծում եմ... հայ ժողովուրդը արդեն հոգնել է վերակառուցումներից եւ գեղեցիկ խոստումներից: Իսկ մեր հայրենիքին ավելի շատ, անհրաժեշտ է կայունություն: 91-94 թվականներին, հայրենիքը գտնվում էր պարտադրված պատերազմի մեջ, այդ իսկ պատճառով, ժողովուրդը «Ըմբռնումով»՛ կրում էր բոլոր զրկանքները, հավատալով որ կավարտվի պատերազմը եւ դանդաղորեն կվերականգնվի նախկին կենսամակարդակը: 94 թվին ավարտվեց պատերազմը, վերագործարկվեց ատոմակայանը, լուսավորվեցին տները եւ փողոցները: Սակայն 94-98 տարիների ընթացքում հայ ընտանիքները՛ գնալով ավելի էին աղքատանում եւ գործարանները շարունակում էին մնալ թալանված: Ահա Ձեզ Լեւոնի կառավարման տարիներից՛ 3 խաղաղ տարիներ: Հիմա նա հայ ժողովրդից պահանջում է եւս երեք տարի, ախր... նվազագույնս պետքե զուրկ լինել հիշողությունից, որպեսզի մեկ անգամ եւս երկրի ղեկը հանձնել նրան: նա արդեն մեկ անգամ հուսախաբ է արել հայ ժողովրդին, ԲԱ-ՎՎՎԱԱԱ-ԿԱՆ է...
Էջանիշներ