Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ մարդիկ գիտեմ, ովքեր Լևոնին են սատարում միայն Սերժից ազատվելու համար...
Բայց ախր, այ մարդ, էդքան անճար ժողովուրդ ե՞նք... Մեկին ստիպում են հրաժարական տալ` ջարդուփշուր անելով ԱԺ դարպասները (ԱԺ-ինն էին, չէ՞... դե ես դեռ պուճուր բալիկ էի ), հետո էլ ճարահատված էլի ձեռքերը դեպի էդ մեկն են ձգում ու փրկություն խդնրում "հրեշներից"...
Էդքան ուզում եք ազատվել Սերժից, սատարեք մի նոր ուժի, նոր մարդու, ինչի՞ մի անգամ փորձած ու վռնդած նախագահին էլի վերադարձնել...
Ու հետո չեմ հասկանում, թե Լևոնն ինչ երեսով է հետ գալիս... Խնդիրը "մութ ու ցուրտը" չի, այլ էն, որ իրեն մի անգամ արդեն մերժել են... Բայց հալալ է իրան, որ կարողանում է մարդկանց հետ էդպես լավ խաղալ... (ու թող Լևոնին սատարողները չվիրավորվեն, բայց ես այսպես եմ մտածում...)
Կարծում եմ, եթե Լևոնն իսկապես մտածեր Հայաստանի մասին ու արժանապատվություն ունենար, կսատարեր նոր ուժերից մեկին (ես անուն չեմ տալիս, բայց եթե խնդիրը միայն Սերժից ազատվելն է, Լևոնը հաստատ միակ այլընտրանքը չէ), ոչ թե կգար ու... վերջերս նախընտրական քարոզարշավի հոլովակներն էի նայում, շատ-շատ զայրացա (դա մինչև ուղերձը հեռարձակելն էր), որ Լևոնի հոլովակն ամբողջությամբ կառուցված էր հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման (իր ընտրութան դեպքում) ու վիժեցման (Սերժի ընտրության դեպքում) մասին... Ախր եթե էդքան дух ունի, որ ամբողջ Ազատության հրապարակով հայտարարի դրա մասին, թող խոսեր հենց 1999 թվին, երբ բոլորի բերանները փակվեցին, թեև բոլորն էլ իրար ականջի շշուկով ասում էին, թե ինչն ինչոց է... Չէ, ինքը հոկտեմբերի 27-ի մասին բարձրաձայնում է հիմա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ ոչ մեկ չի կարող իր բերանը փակել, որ եթե ես կամ մեկ ուրիշն էլ թեկնածու լիներ, հանգիստ կասեր...

Ես իսկապես չեմ հասկանում, թե մեր երիտասարդները ոնց կարող են նրան սատարել... մեծահասակներ կան, ասենք, որ ժամանակին սատարել են ու հիմա, չնայած ամեն ինչին, չեն ուզում հրաժարվել իրենց գաղափարական-քաղաքական հայացքներից, բայց ախր երիտասարդությունը, կարծում եմ, պետք է կարողանա ավելի սթափ դատել, առանց որևէ կախվածության նախկին նախագահի հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից...
Հարգելիս, դու խոսում ես այդ մարդկանց մասին այնպես, ինչպես կխոսեիր համակուրսեցիների մասին, կամ թաղի տղաների մասին թե ում վռնդել են ու մերժել կամ ով է ավելի «դուխով»։ Եվ դու միայնակ չես այդպես դատողների մեջ Խնդիրն այն է, որ այս ժողովրդի մի մասը առաջին հերթին ընտրում է ոչ թե գաղափար, ծրագիր, մարտավարություն, այլ ընտրում է անձնավորության՝ որը խոստանում է, որ լավ կլինի կամ էլ ավելի «դուխով» է մյուսներից։ Այսինքն հիմնականում գերիշխում են նախագահ հասկացության պրիմիտիվ ընկալումնեը։ Նախագահ ընտրելու համար նախ և առաջ պետք է քաղաքացին ինքն իրեն «ընտրի», նախ զգա որ ինքը քաղաքացի է մի պետության։ Հասկանա թե ինչի՞ համար է ընդհանրապես պետությունը ու ի՞նչ դեր ունի քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացին ի՞նչ դեր ունի պետության մեջ։ Հասկանա թե ի՞նչ դեր ու նպատակ ունի պետության նախագահ ընտրելը, զգա թե ի՞նչ բան է քաղաքականություն, նո՜ր կատարի վերլուծություններ, եզրակացություններ, ու հետո ընդունի որոշում։
Թե չե «ամենադուխով» տղեն հիմա Արտաշես Գեղմանյանն է, իսկ ամենամաքուր տղեն Արման Մելիքյանն է