Ժամանակին շատ ավելի փոքրաթիվ ու վատ սպառազինված զորքով ենք հաղթել թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակին։
ՀՀ կրթական համակարգն էլ է ծայրահեղ կոռուպացված։ Դա չի նշանակում, թե խնդիրը պիտի լուծենք կրթական համակարգը վերացնելով։
Ղարաբաղում հայեր են ապրում։ Ու այսքան տարիների համազգային պայքարի իմաստն էն էր, որ Ղարաբաղը միանա ՀՀ–ին ու Ղարաբաղցի հայերն ու ընդհանրապես Հայաստանը խաղաղ ապրի։ Ու էս պարագայում, երբ Ղարաբաղը Հայաստանի մաս ենք ուզում տեսնել, ամբողջի անվտանգությունը նրա յուրաքանչյուր մասի անվտանգությունն է արտահայտում։
Վերջին մի քանի տարիների հրադադարը դեռևս ոչինչ չի նշանակում։ Խիստ կողմ եմ հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելուն, բայց խաղաղ ու հանգիստ ապրել կարող ենք միայն ուժեղ ու պաշտպանված լինելու դեպքում։
Հ. Գ.
Մի քիչ շեղվեցինք թեմայից։ Հատկապես, որ էս հարցերի վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը չեմ կարծում, թե լիովին համընկնում է ChildOfTheSky-ի արտահայտած տեսակետների հետ։
Հ. Գ. 2
Վերջերս հաճախ շրջանառվող կանխատեսելի Հայաստան, կանխատեսելի նախագահ քաղաքական տերմինները ո՜նց չեմ սիրում։…Թուրքերին պետք է ժողովրդավարական ու կանխատեսելի Հայաստան …
Էջանիշներ