Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է ասված: Ցավը այն է, որ ոչ այսորվա իշխանություններն են մի բանի նման, ոչ էլ, երեկվա իշխանությունները, նոր ռեալ ուժեր էլ ասպարեզում չկան:
Եվ այսօր ես միայն մեկին կարող եմ վստահել իմ ձայնը՝ Վազգեն Մանուկյանին, ով ժամանակին իմ կարծիքով նախագահական ընտրություններին հաղթել էր ԼՏՊ-ին, չնայաց կասկածում եմ, որ նա կարողանա լավ թիմ հավաքել…
Հարգելի Tig Վազգեն Մանուկյանի կազմակերպական ունակություններին կարող ես ամենևին չկասկածել: Ասածս մերկապարանոց չհնչելու համար մի երկու փաստարկներ:

1. Վազգեն Մանուկյանն էր "Ղարաբաղ Կոմիտեի" գլխավոր կազմակերպիչն ու կնքահայրը: Մի մոռացե'ք, որ շարժումը միանգամայն նոր երևույթ էր բռնապետության լուծը դեռևս կրող մեր ժողովրդի քաղաքական կյանքում, ուստի միայն քաղաքականապես բարձր զարգացած, հզոր պոտենցյալ ունեցող անձերը կարող էին այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա` առաջնորդելու ժողովրդական շարժումը: Հենց այն ժամանակ էլ դրսևորվեցին նրա այդ հրաշալի կարողությունները: Այդ էր պատճառը, որ նախկին ԽՍՀՄ- ում` առաջինը Հայաստանում իշխանության գլուխ անցան ժողովրդական ուժերը:
2. Պատերազմի ամենածանր պահին, երբ Արցախի 2/3-ը գրավված էր թշնամու կողմից, նա ստանձնեց պաշտպանության Նախարարի պաշտոնը և շատ չանցած սկսվեցին մեր հաղթանակներն ու Արցախի ազատագրումը դարձավ իրագործելի խնդիր:
Չլինելով ռազմական գործի մասնագետ` նա կարողացավ իր շուրջը համախմբել մեր ազգի ամենակարող ուժերին, ստեղծեց ամենաժամանակակից մարտավարական ունակություններով օժտված սպայակույտ, որը կարողացավ մեր քաջարի ռազմիկներին սովորեցնել հաղթելու արվեստը ու տարավ նրանց կռելու մեր հաղթանակները:
Ձեզանից շատերը գուցե չեն լսել Լ.Տեր-Պետրոսյանի 1992թ, հեռուստաելույթը, որտեղ նա պայքարը դադարեցնելու անուղակի կոչ էր անում մեր ժողովրդին, ասելով թե 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող դիմանալ 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմին: Հենց այդ ժամանակ էր, որ նա ի լուր աշխարհի դաշնակներին ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց: Չպետք է մոռանանքմ որ այդ ժամանակ Ղարաբաղում պատերազմական գործողությունների հիմնական ծանրությունը ընկած էր հենց վերջինների վրա...
Ես սա ուրիշներից եմ լսել, որ Վազգեն Մանուկյանը համաձայնվել է ՊՆ պոստին գնալ միայն այն պայմանով, որ իրեն չխանգարեն ու թույլ տան ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Այնպես որ այն մարդիկ ովքեր հայտարարում են թե քաղաքական դաշտում արժանի գործիչ չեն տեսնում` կամ դա անում են իշխանությունների օգտին, կամ պարզապես մոլորված են` Վազգեն Մանուկյանի նման Ազնիվ , Մեծ Հայրենասեր ու թրծված քաղաքական գործչին չնկատելով:
Երիցս ճշմարիտ են այս Խոսքերը "Ո~վ Հայ ժողովո'ւրդ, քո փրկությունը, քո հավաքականության մեջ է", իսկ ազգին առողջ հավաքականության կարող է տանել այսօր միայն ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: