ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԻՇԵՑՆԵԼ

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Տեր-Պետրոսյանի ելույթին շատ չուշացավ. նա անմիջապես Կապանից սպառնաց հիշեցնել 1995-96 թվականները:
ՙՀՀՇ-ն շատ վատ ժառանգություն է թողել եւ պատասխանատվություն է կրում Հայաստանի տնտեսությունը քայքայելու համար՚,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքերով, միամտություն կլինի կարծել, թե ժողովուրդը մոռացել է այն տարիները, երբ այդ կուսակցությունը իշխանություն էր: ՙՈվ մոռացել է` կհիշեցնենք՚,-սպառնաց Քոչարյանը:
Քոչարյանը նշել է, որ ՀՀՇ- ն իշխանությունը կորցնելուց հետո 3 անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: ՙ2 անգամ որպես ՀՀՇ, իսկ 3-րդ անգամ ՙԻմպիչմենտ՚ դաշինքի ձեւով, քանի որ նախընտրական պայքարում ներգրավված էր ՀՀՇ-ի վերնախավը: 1999-ին ՀՀՇ-ն ստացավ 1,1 տոկոս, 2003 թ-ին` 0,6 իսկ 2007- ին` 1,3 տոկոս: Սա է ՀՀՇ-ի կարողությունն ու սա է ՀՀՇ-ի վարկանիշը՚,- հայտարարեց նա:
Հայաստանի տնտեսությունը, ըստ Քոչարյանի, վերականգնվել է, եւ ՀՀՇ-ն, երեւի մտածում է, որ ՙնոր թալանի հնարավորություն է բացվում՚:
ՙԿարծում եմ, դրա համար են ներքաշում առաջին նախագահին այս պայքարի մեջ` ռեսուրսը ինչ-որ ձեւով ընդլայնելու մտայնությամբ՚,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն չի լինելու: ՙՀամենայնդեպս, այսօր ուսումնասիրությունները պարզել են, որ կան առնավազն 2-3 ընդդիմադիր գործիչներ, որոնք նրանից բարձր վարկանիշ ունեն:Ես չեմ կարծում, որ ոչ հիմնական թեկնածուի վրա է լինելու ուշադրությունը՚,- իր միտքը եզրափակեց ՀՀ նախագահը:



իրեն հիշեցնել պետք չէ, պարզապես "աչքակապ" խաղը մոտենում է ավարտին :