User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ ասել է Վ. Սարգսյանը, բայց միգուցե սխալվում եմ։
    Դուք միանգամայն ճիշտ եք կարծում, որ այդ բառերը Վազգեն Սարգսյանինն են, սակայն , ըստ ինձ դա որևէ նշանակություն չունի, քանի որ այդ պարագայում մենք իրավունք ունենք երկու եզրակացության անելու. կամ Տեր-Պետրոսյանը այդ հարցի շուրջ համամիտ է եղել Վ. Սարգսյանի հետ, կամ էլ ժողովրդին այդ աստիճանի արհամարական վերաբերմունք դրսևորած ցանկացած պաշտոնյային, այդ թվում նաև Վ. Սարգսյանին անպատիժ թողնելը հենց նրա թուլության հետևանք է, երկու դեպքում էլ նրա վերաբերմունքը հարիր չէ երկրի նախագահին: :

    Մեկ լրացում ևս: Ես Արցախն ազատագրողների և ողջ Հայ ժողովրդի համար վիրավորական եմ համարում այն, որ ՀՀՇ-ականներն առ այսօր ԼՏՊ-ին համարում են "հաղթանակած Նախագահ": Մենք հո լավ գիտենք, թե ինչպես էր այդ Նախագահն ամեն կերպ խոչնդոտում մեր ազատագրական պայքարին:
    Ուզում եմ հիշեցնել Գորբաչովի`Ղարաբաղ Կոմիտեի մասին Դորենկոյի հարցին"Զվարթնոց " օդանավակայանում տված պատասխանը "Это политические авантюристы -ասաց նա,- они рвутся к власти, им не интересуют ни судьба Армянского Народа, ни Нагорный Карабах": Ես սա ցավով եմ ասում,որ Լևոն Տեր-Պետրոսյանը հմտորեն օգտագործելով շարժման ալիքը բարձրացավ իշխանական բուրգի գագաթը և իր կառավարման ողջ ընթացքում հավատարիմ մնաց գորբաչովյան այս կանխատեսությանը:
    Կյանքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը ավելի շատ վնաս է հասցրել Հայ-ազատագրական պայքարին ու նրա պատճառով անկախ պետականության հիմքերը այնքան խարխուլ են դրվել, որ մենք այսօր կանգնած ենք երկրի փլուզման վտանգի առջև:
    ՀՀՇ-ն իր առաջնորդով հանդերձ` ինձ հիշեցնում է լենինյան բոլշևիկներին, որոնք ռուսաստան էին եկել այդ երկիրը թալանելու և կործանելու համար: Այդ է պատճառը, որ ես մի առիթով նրանց անվանել եմ նեոբոլշևիկներ: Իրենց կատարած հանցագործությունների համար երկար ժամանակ անպատիժ մնալու հաճույքը վայելելուց հետո, այսօր արդեն նրանք հանդգնում են կերակրամանի մոտ վերադառնալու նկրտումներ դրսևորել: Ես լավ եմ հասկանում նաև նրանց կողմից Դաշնակցության հանդեպ դրսևորած պաթոլոգիական ատելությունը: Նեոբոլշևիկներն այլ կերպ չեն լինում:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 26.09.2007, 14:39:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •