Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
Դիմում են այն հարգելի ֆորումակիցներին, որոնք ընտրելու են Լևոնին: Խնդրում եմ լինել առավելագույնս օբյելտիվ, պարզ:
Այսպիսի հարց:
Ինչպես եք նայում այն հանգամանքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անհիմն Արթուր Բաղդասարյանին Մեղրիում անվանեց- "ԴԱՎԱՃԱՆ"` հիմնավորելով, թե եթե Արթուր Բաղդասարյանը չմիանա իրեն, ուրեմն ինքը դավաճան է- դա մեկ.
Երկրորդը- Ինչու Մեղրի մեկնելուց մեկ-երկու օր առաջ, այլ մարզում, կամ քաղաքում, (հստակ չեմ հիշում տեղը), Լևոնը ժողովրդին հայտարարել էր, թե Արթուր Բաղդասարյանը միանալու է իրեն, և դիմել էր ժողովրդին, ասելով, թե Արթուր Բաղդասարյանին ձայն տվողները թող ձայն տան ինձ- այսինքն Լևոնին:
Արդյոք այս ամենից չի կարելի ենթադրել, որ 1. Լևոնը դիմում է այնպիսի ահավոր ստոր, սև քայլերի, փաստորեն խաբելով մարդկանց ձայն է փախցնում ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուից` այն էլ ստոր ճանապարհով- խաբեությամբ, 2. և հետո հիմք է տալիս կասկածելու, որ Լևոնը Արթուրի մեջ տեսնում է լուրջ սապերնիկ, և մտավախություն ունի, որ կարողա Արթուրը իրանից շատ ձայն հավաքի, 3. Շանտաժա անում Արթուրին, որ Արթուրը ստիպված միանա Լևոնին` ժողովրդի մոտ կեղծ տպավորությունից (Սերժի մարդ) խուսափելու համար:
Սպասում եմ արձագանքներին...
Հիմնավորում եմ հետևյալ կերպ: Շատ պարզ: Լևոն Տեր-Պետրոսյանը, ուղակի դրությունը պահում է վերահսկողության տակ: Եթե 2003-ին նույն ձևով էլ Դեմիրճյանը իրավիճակը կարողանար կառավարել, Գեղամյանի դավաճանության ազդեցությունը այդքան մեծ չեր լինի: Հիմա` նույն վտանը նորից առկա է: Նույնիսկ եթե Արթուրը դեռ չի կաշառվել, երբ իշխանությունները զգան, որ իրենց միակ հույսը նրա միջոցով մարդկանց մոլորության մեջ գցելն է, նրանք Արթուրին այնպիսի փողեր կառաջարկեն, որ նա առնվազն պետք է Հիսուս Քրիստոսը լինի, որ կարողանա դիմակայել այդպիսի գայթակղությանը: Այսպիսով, այս երևույթը կանխելու համար պետք էր մարդկանց նախորոք զգուշացնել: