User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ համամիտ եմ քեզ հետ, բայց իմ կարծիքով մեր երկրի համար գործող իշխանությունից լավը չի լինի, քանի որ բոլորին էլ կարելի է ասել ճանաչում ենք:
    Գործող իշխանությունների մասին քո կարծիքը չեմ կիսում և ասեմ ինչու:
    Նախ այն ոչ լեգիտիմ իշխանություն է: Ինչքան էլ այս ու այն կողմից ասեն, թե խորհրդարանական ընտրությունները անցել են առանց խոշոր ընտրախախտումների` միևնույն է դա բլեֆ է ու ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում: Սրանք սովորել են ընտրողներին ավանսով ընտրակաշառքներ բաժանելուն` փոխարենը ընտրություններից հետո թալանում են հայաստանի ամբողջ ազգաբնակչությանը: Եթե իմ ասածը քեզ համար համոզիչ չէ` կբերեմ փաստարկներ:
    Երկրորդ, ի՞նչ է, դու հույս ունես, որ երկրի ամենահարուստ երկու օլիգարխները գալու են հարկային դա՞շտ (ի նկատի ունեմ Քոչարյանին ու Ս.Սարգսյանին) էլ չեմ ասում նրանց արբանյակների մասին: Ինքներդ Ձեզ Հարց տվե՞լ եք, մոտ 10տարի իշխանության գլուխ կանգնած ուժին ի՞նչն էր խանգարում այդ ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար որևէ նշմարելի քայլեր անելուն, իսկ հիմա տեսնում եք չէ՞ , ինչպիսի աճպարարություններ են կատարվում դրամ-դոլար ոլորտում, կենսաթոշակների "բարձրացման" բնակավառում, աշխատավարձերի բարձրացման` և այլն: Սրանք նախընտրական քարոզչական միջոցառումներ են, որոնց ծախսերը հոգալու են ոչ միայն թոշակառուներն, այլ մնացած ողջ բնակչությունը: Բոլոր այդ միջոցառումներից առաջ գները թանկացվում են, հետագայում ստացված "շահույթի" մի մասն ուղղում այդ ծախսերը փակելու համար:
    Հիշեք Տաքսի մեքենաների "սահմանափակումների մասին որոշումը": Այդ որոշումն արեցին, տաքսիստներին ոտքի հանելու, իսկ այնուհետև Ս. Սարգսյանը հանդես եկավ "հրեշտակի" դերում` որոշումը սառեցնելով մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Արդյունքում` միամիտ տաքսիստների ու թոշակառուների ձայներն արդեն պարոն Սարգսյանի գրպանում են:
    Անկեղծորեն եմ ասում, երբ այդ պարոնն ասում է "Քեզ համար Հայաստան" ինձ թվում է, թե կիսատ է ասում` չասելով "գերեզման եմ փորում Քեզ համար Հայաստան"; Կամ "առաջ Հայաստան"-ը` "առաջ Հայաստան մինչև անդունդ":
    Կամ ի՞նչ է նշանակում -"Դուք վաղը երկու անգամ ավելի լավ եք ապրելու", դրա չափանիշը կենսամակարդակն է, սակայն միտումնավոր ձևով չի ասվում կենսամակարդակ բառը, քանցի աճպարարություններ անելու տեղ չի մնա...
    Մի խոսքով, ես չեմ հավատում ու վստահում այս իշխանություններին և գտնում , որ վաղուց պետք է նրանք պատմության գիրկ անցած լինեին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.02.2008, 17:24: Պատճառ: Մոդերավորում
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •