Ձնծաղիկը հարցնում է, թե ինչու Լևոնը ժամանակին լռում էր ու մարդկանց ոտքի չէր հանում հոկտեմբերի 27–ի համար, որ նոր հիշեցնում է այդ մասին։ Սկզբունքորեն ճիշտ հարց է, եթե նայենք ազնվության տեսնակյունից։ Բայց քաղաքական տեսնակյունից կարելի է ենթադրել, որ այն ժամանակ նման գործողությունները Լևոնը համարել է վտանգավոր և ոչ արդյունավետ։ Քաղաքականությունը անազնիվ խաղ է ու Alize'e–ի «ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին»–ը այդ խաղի հաղթաթղթերից մեկն է։ Տեսնենք թե ինչով կավարտվի խաղը այս անգամ։