Սա է կոչվու՞մ բարձր ինտելեկտ: Ժողովուրդ չեք տեսնում որ սա արդեն վուլգարություն է, գռեհկություն:Քոչարյանն ու Սարգսյանն, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից Փանահ-խանից ու Մելիք-Շահնազարից:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Քոչարյանի "գործիք" բառի մեկնաբանությունն էր վուլգարություն և գռեհիկություն, կավելացնեմ նաև լպիրշություն և ուրացողին վայել պահվածք: Երբ դիտեցի այդ ելույթը, իմ հեռուստացույցի 52 դյույմանոց հարթ եկրանից տեսա 4-րդ դասարանցի մի տղաի, որը վերջապես խիզախություն ունեցավ "տակ չմնալ":
Հուսով եմ չեք ջնջի իմ այս անկեղծ գրառումը:
http://youtube.com/watch?v=0kqg-zyR5eQ
Իսկ ով չի նայել Քոչարյանի այդ ելույթը, կարող է այստեղ:
Ոչ Արտգո ես չեմ սխալվում!!! Ժիրայրը իրոք իր գաղափարներից շեղվել է: Նա շատ լավ գիտեր ԼՏՊ-ի դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Այս շեղումը մի գուցե գալիս է իր ձերբակալումը Դրո - ի գործում որտեղ նրան հաջողել են վերբովկա անել: Ես միանգամայն համոզված եմ որ նրան օգտագործում են և նա կհասկանա դա որը կլինի իր համար ավելի ուժեղ հարված:
Լսիր Արտգո նա եղել է իմ զինակիցը ու եղբայրը այդ պայքարում և եթէ ես ասում եմ նա խելքը թրցրել է ապա ես ինկատի չունեմ նրան վիրավորելու: Սրանով ուղղակի արտահայտում է իմ զարմանքը իր գաղափարներից 180 աստիճան շեղվելուց: Ես նույն պես կարող եմ իմ խելքը թռցնել երբ սկսեմ ԼՏՊ-ին համարեմ որպես հայ ազգի մասին մտածող մի լիդեր:
Ու կխնդրեմ որ սպառնալիքներ չանես իմ նկատմամբ: Այդքան մտածում ես կայքի մթնոլորտի մասին ապա մտածեք ունենալ տարբեր համուզմունքներ ունեցող մոդերատորների մասին որպեսի այն կարծիքը չստեղծվի որ այստեղ միայն միակողմանի մտքեր են ծավալվում: Ընթանրապես աշխարհում ոչ մի բլոգի մոդերատոր իր կարծիքները բլոգում չի գրում բայց չգիտեմ ինչու այս բլոգում դա հակառակն է որը իմ կարծիքով շատ բացասական երևույթ է:![]()
Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 08.12.2007, 22:44:
Հերիք է Լևոնի գռեհկությունները արդարացնեք Սերժի կամ մյուսի գռեհկություններով:
Հերիք է հհշական մամուլի ստախոսությունը արդարացնել Հ1-ի ստախոսությամբ:
Հերիք է Լևոնի ազգադավությունը ու դավաճանությունները արդարացնել ներկայիս ապազգայինների պարտվողականությամբ:
Հերիք է գովերգել Վիշապի մի գլուխը մյուսը հայհոյելով:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մի Հայ
Ես համաձայն եմ Վոտերի հետ: Եղբայր Սեֆիլյանին պահում են լիակատար ինֆորմացիոն բլոկադայի մեջ: Քեզ զարմանալի չի որ իրան նրա ընկերները չեն կարողանում տեսակցության գնալ բայց հանկարծ այդպես հեշտ ու հանգիստ տպվում են նրա նամակները թերթերում:
Այս վարչախումբը պատրաստ է ամեն ինչի միայն թե փչացնի մեր հերոսներին, իսկ փչացնելու ամենահեշտ ձևը դա քաղաքական դիակների հետ նրանց մերձեցնելն է: Նրանք հատուկ ստորացրեցին Սեֆիլյանին որպեսզի նա գնա ծայրահեղության ու դիմի այդպիսի հուսահատ քայլի: ես նույնիսկ կասկածում եմ որ Ժիրոն այդպիսի նամակ է գրել: Շատ հնարավոր է որ իշխանությունների ու հհշականների համատեղ սադրանքներից է:
Սրանք նույն Վիշապն են, նույն Վիշապի տարբեր գլուխները:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Պետք չի խաբվել։
Նույնիսկ ԼՏՊն ինքն էլ ասում է, որ ՍԱՍին ցանկացածը կարող է հաղթել, դա այն առումով, որ եթե ժողովուրդը ընտրի համակարգերի միջև այսօրվա թալանչները ոչ մի շանս չեն ունենա...
Բայց իրենց համար շատ հեշտ կլինի համոզել ՍԱՍ կամ ԼՏՊ բանաձևի դեպքում, որ հենց համակարգի փոփոխություն չի լինի ժողովուրդ ջան ուզում եք ընտրեք ուզում եք մի ընտրեք, միջին ու մանր պաշտոնյաները, որ կոմմունիստների ժամանակ էլ են նստել, Լևոնի ժամանակ ել են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել, էլի նստելու են լինի ՍԱՍը թե նորից Լևոնը , որի ժամանակ նրանք իրենց տեղերում արդեն լավ հաստատվել են...
Իսկ կեղծ ընտրություններ, նկարած թվերը խիստ մեծ ռիսկ է սրանց համար, եթե նման բան անեն Հայաստանը լրիվ բլոկադայի կենթարկեն ու նրանք նույնսիկ իրենց գռփած փողերը չեն կարողանա գերմանական վիլլաներում կամ ամերիկյան մալիբուներում վայելեն...
Հարգելի Վոտեռ, խնդրում եմ մի փորձիր գրարռմանս ամեն մի տառը դարձնել բարոյագիտական բուռն քննարկման առարկա: Ես երփեք չեմ զբաղվել ինքնագովությամբ (առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական դրությանը): Դու ուղակի մի փոքր չափերի մեջ շփոթել էս: 52 դյույմը այդքան էլ մեծ չէ, և ոչ թե 3000 դոլլար արժե, ոնց դու էս ասում, այլ 270: Ավելացնեմ նաև, որ ոչ հեռուստացույցի ֆիզիկական չափերը, ոչ էլ նրա գինը ոչ մի ազդեցություն չունեն իմ կողմնորոշման վրա:
Ամենեվին էլ նպատակ չունեմ Սերժաքոչարյանական կլանի մասին վատ բաներ խոսելով ծածկել Լևոն Տեր-Պետրոսյանի թերությունները: Ուղակի, անկեղծ ասած, երբ լսում եմ այդ անունները, ակամայից անընդհատ ուզում եմ խոսեմ իրենց թերությունների մասին: Դրանք նույնիսկ թերություններ էլ չեն: Թերությունները լինում են այն մարդկանց մոր, որոնք իրենց էությամբ դրական մարդիկ են, սակայն ունեն որոշ թերություններ: Իրենցը ուղակի արատներ են, որոնց մասին, ներեցեք, բայց դժվարանում եմ չխոսել:voter-ի խոսքերից
Մյուս կողմից ուղակի չեմ կարողանում չհպարտանալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ անհատականությամբ: Նա, որպես այդպիսին, եթե ոչ միակը, ապա շատ քչերից մեկն է Հայաստանում: Եվ իմ 52 դյույմանոց, ոչ այնքան թանկ հեռուստացույցը կարոտ է մնացել նման քաղաքական գործիչների ելույթներին: Հուսով եմ նա էլ շատ չի սպասի :
Հ.Գ. Բոլորիս շնորհավորում էմ Հայաստանը ներկայացնող "Արևիկ" մանկական համույթի փայլուն ելույթի համար: Կարծում եմ ամբողջ հայ ժողովուրդը, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հուզմունքի ու հպարտության պահեր ապրեց:
ԲՐԱՎՈ ԱՐԵՎԻԿ :
Վերջին խմբագրող՝ Մելիք: 09.12.2007, 03:08: Պատճառ: Գրառման ավելացում
Ճիշտն ասած ես չէի տեսել ասյս վիդեոն բայց սա իրոք գլուխգործոց է: Խորհը վերլուծող մարդը միայն կարող է տեսնել նրա մտքերի իմաստը: Չէի ասի որ Քոչարյանը շատ լավ քաղաքական գործիչ է բայց նարա մտքերը ուղղակի գործեր են:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 09.12.2007, 03:20: Պատճառ: Գրառման ավելացում
Որ խնդրեմ ինձ կբացատրե՞ս այդ մտքերի թռիչքը, քանի որ ես իմ բութ ուղեղով ոչ մի իմաստ, բացի սարսափից չեմ տեսնում:
Հ.Գ. Խնդրում ինքս ինձ անձնական վիրավորանք հասցնելու համար նկատողություն չտալ: Ի դեպ, իմ հեռուստացույցն էլ ա 52 դյումանոց, բայց ես 300 եմ տվելՉէ Գեվարա, քոնը ի՞նչ ֆիրմայա:
Լավ երևում է ուղղակի չգիտես, որ դույմը 2,54 սանտիմետր է ու 52 դույմ նշանակում է ՄԵԿ ՄԵՏՐ Երեսուն Սանտիմետր նվազագույն պարագիծ, որպիսիք հեռուստացույցներ կան, բայց դրանք արժեն այսօր Երեք հազար դոլլար։ Ենթադրում եմ որ քո ունեցածը 27 դույմ է, այսինքն 70 սանտիմետր...
Մնածացում պարզ է, բայց կարողացիր պահլե արժեքը այն մարդու, որին համակրում ես, միայն նրա մասին խոսալով – մարդկանց համեմատելը շատ վատ գործ է, միշտ համեմատողն է տուժում...
Նորից ջնջեցիք, ապրեք: Այսպես շարունակեք շատ երկար չեք գոյատևի, մարդ ել չի մնա այսեղ: Ես հրաժարվում եմ այս ակումբի անդամ լինել և այլեվս գրառումներ չեմ անի այստեղ մոդերետորների դիկտատուրայի պատճառով: Մնաք բարով դիկտատորներ:
Մոդերատորական: Սովորեք թեմայից դուրս գրառումներ չանել: Բարի ճանապարհ: Վերադառնալու դեպքում «Քաղաքականություն» բաժնից կարգելափակվեք:
Վերջին խմբագրող՝ Chuk: 09.12.2007, 04:15:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ