Հարգելի Վոտեռ, խնդրում եմ մի փորձիր գրարռմանս ամեն մի տառը դարձնել բարոյագիտական բուռն քննարկման առարկա: Ես երփեք չեմ զբաղվել ինքնագովությամբ (առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական դրությանը): Դու ուղակի մի փոքր չափերի մեջ շփոթել էս: 52 դյույմը այդքան էլ մեծ չէ, և ոչ թե 3000 դոլլար արժե, ոնց դու էս ասում, այլ 270: Ավելացնեմ նաև, որ ոչ հեռուստացույցի ֆիզիկական չափերը, ոչ էլ նրա գինը ոչ մի ազդեցություն չունեն իմ կողմնորոշման վրա:
Ամենեվին էլ նպատակ չունեմ Սերժաքոչարյանական կլանի մասին վատ բաներ խոսելով ծածկել Լևոն Տեր-Պետրոսյանի թերությունները: Ուղակի, անկեղծ ասած, երբ լսում եմ այդ անունները, ակամայից անընդհատ ուզում եմ խոսեմ իրենց թերությունների մասին: Դրանք նույնիսկ թերություններ էլ չեն: Թերությունները լինում են այն մարդկանց մոր, որոնք իրենց էությամբ դրական մարդիկ են, սակայն ունեն որոշ թերություններ: Իրենցը ուղակի արատներ են, որոնց մասին, ներեցեք, բայց դժվարանում եմ չխոսել:voter-ի խոսքերից
Մյուս կողմից ուղակի չեմ կարողանում չհպարտանալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ անհատականությամբ: Նա, որպես այդպիսին, եթե ոչ միակը, ապա շատ քչերից մեկն է Հայաստանում: Եվ իմ 52 դյույմանոց, ոչ այնքան թանկ հեռուստացույցը կարոտ է մնացել նման քաղաքական գործիչների ելույթներին: Հուսով եմ նա էլ շատ չի սպասի :
Հ.Գ. Բոլորիս շնորհավորում էմ Հայաստանը ներկայացնող "Արևիկ" մանկական համույթի փայլուն ելույթի համար: Կարծում եմ ամբողջ հայ ժողովուրդը, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հուզմունքի ու հպարտության պահեր ապրեց:
ԲՐԱՎՈ ԱՐԵՎԻԿ :
Էջանիշներ