User Tag List

Էջ 41 42-ից ԱռաջինԱռաջին ... 31373839404142 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #601
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդպիսինք կան, ապա ներկա խունտան, որի ձեռքում է կուտակված ամեն մի լծակ, պետք է որ Լևոնին մինչ այժմ ծվեն - ծվեն արած լիներ:
    Այսպիսով՝
    Եզրակացնում եմ, որ չկան:
    Պարզ է:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #602
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քանի բան էլ կվաճառի ռուսներին կամ ասենք թուրքերին,
    Ինչ հետաքրքիր է, որ վաճառելուց խոսեցիք...դուք տեղյակ ե՞ք` միայն վերջին երեք տարիներին քանի` երկրի համար ՍՏՐԱՏԵԳԻԱՊԵՍ կարևոր կառույց է ծախծխվել:

    Դուք հասկանու՞մ եք, որ ապրում եք մի երկրում, որտեղ ոչ կապն է ձերը, ոչ հոսանքը, ոչ ջուրը ոչ էլ երկաթուղին: Էսքանը հիշեցի էս պահին: Էս ամենը Լեւոննա՞ վաճառել:

    Տնտեսական աճ ենք չէ ապրում իբր?: Բա ինչու՞ են հավար ընկած ամեն ինչ վաճառում: Կբացատրե՞ք: Թե՞ տնտեսական աճը միջին ձեռնարկություններից մաշկի հետ քերած ու մի մասը բյուջե մի մասն էլ իրենց փորները լցրած փողերով է արտահայտվում: Կամ միգուցե Հյուսիսային պողոտայո՞վ, որտեղ ընդամենը 5 տեր կա` 3-ը պարսիկ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 28.02.2008, 14:17:

  3. #603
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ետքը

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Dayana, Հարգելի'ս:
    Ինչ վերաբերվում է վատ պարելուն, ապա ձեզ պիտի հիասթափեցնեմ, քանզի մենք ունենք հրաշալի վիրաբուժներ, որոնք միշտ կարող են օգտակար լինել Լևոնի նման պարողներին

    Դուք իսկապե՞ս չեք հասկացել՝ թե ինչի մասին էի ես խոսում, թե՞ Լևոնի հայատյածությունն ապացուցող փաստերն հերքել չկարողանալու Ձեր անկարողությունն է ստիպել /ինչպես միշտ է դա արվում նրան սատարողների կողմից/ Ձեզ, որպեսզի գրածիս բուն նյութից շեղվեք ամենաանմեղ մեղադրանքի, այն է հրեական պար պարելու ուղղությամբ:Եթե ո՛չ, ապա խնդրում եմ հերքեք իմ այն մեղադրանքները, որոնք ներկայացրել եմ նախորդ գրությանս մեջ, բայց դա արեք այնպես, որ ես ստիպված լինեմ ներողություն խնդրել Ձեզանից, ինչը ինձ համար շատ հաճելի կլինի անել՝ հատկապես Ձեր նման չքնաղ Հայուհու նկատմամբ:
    Smerg , Դուք մոռացել եք, որ ես կատարելապես դեմ եմ Լևոնին ու նրա գաղափարներին իսկ ներողույուն խնդրելու կարիք ամենևին էլ չկա, ես երբեկ չեմ եղել նրա համախոհն ու չեմ լինի
    Հ.Գ. խնդրում եմ դուով դիմել

  4. #604
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Որ Լևոնի համար որևէ Հայկական սրբություն գոյություն չունի դա մեզ համար նորություն չէ
    խի Քոչարյանի համար գոյություն ունի՞

    Լևոնը կյանքում գոնե մի անգամ Աստվածաշունչ կարդացած կլնի
    իսկ Քոչարյանը կարծեմ 10 տարի առաջվա դրությամբ "Հայր Մեր" չգիտեր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #605
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան են բայց ստեղ անպատասխանատու հայտարարություններ անողները, ինչա նշանակում հայկական սրբություն գոյություն չունի իրա համար? կարողա դուք էլ եք մտածում որ թուրքա Լևոնը?
    եթե հա, կամ դրան մոտ մի բան խորհուրդ կտամ միատ տեղեկանաք իրա նախնիների մասին, որոնք Մուսա Լեռում են կռվել ու 250 տարի հոգևորական են եղել
    Այդ ո՞վ է ասում, ինքը՞, ու ինչո՞ւ ես հավատում որ իրա սածը ճիշտ է: Չզգացի՞ք թե այս մեկ ամսում ինչքան բացարձակ ստեր ասվեց հենց նրա կողմից միտինգների ժամանակ, այդ իսկ պատճառով էլ ես նրան չեմ հավատում:
    Եվ հետո ի՞նչ կապ ունի նրա ծագումը իր հայատյաց լինելու հետ: Կևորկովն էլ այնպիսի մի ազերահաճո հայ էր՝ ինչպիսին ինքն է, հիմա սկսենք Կեվորկովին արդարացնե՞լ…

    "Ետքը" բաժնում այդ հարցերի պատասխանները գրել եմ: Բարի եղիր կարդալ ու եթե գոհացում չստանաս այն ժամանակ կշարունակես հարցել տալ, ես սիրով կպատասխանեմ:

    Այստեղ խոսք է գնում նաև այն մասին, թե Լևոնը մարդ սպանե՞լ է թե ոչ, կասեմ, որ նա ընդունակ չէ մարդ սպանելու, սակայն իր հրամանով մարդ սպանվել է թե ոչ, արդեն հաստատ պատասխանել չեմ կարող, միայն կավելացնեմ, որ լինելով երկրի առաջին և այն ժամանակ իսկապես Ազգընտիր Նախագահ, նա իր իսկ մոգոնած սահմանադրության ու Նախագահական երդման համաձայն հանդիսանում էր հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգության երաշխավորը ու որ նրա օրոք էլ են տեղի ունեցել քաղաքական սպանություններ՝ դա անժխտելի է, հետևաբար նա հավասարապես պատասխանատու է դրանց համար, անկախ նրանից՝ թե դրանք ո՞ւմ հրամանով են իրականացվել:

    Օրինակ ես լսել եմ՝ թե ինչի համար են սպանել Համբարձում Գալստյանին, սակայն չգիտեմ թե ո՞ւմ հրամանով:
    Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից հետեվում է, որ իր ժամանակվա բոլոր դրական բաներն ինքն է կատարել, իսկ վատ բաները իր շրջապատն ու ուրիշները և ինքը դրանցից ամենևին տեղյակ չի եղել, այդ դեպքում մեր ինչի՞ն էր պետք այդպիսի նախագահը, որը միայն գահն էր զբաղեցնում, իսկ իր շրջապատը քաղաքականություն վարում…
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #606
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան են բայց ստեղ անպատասխանատու հայտարարություններ անողները, ինչա նշանակում հայկական սրբություն գոյություն չունի իրա համար? կարողա դուք էլ եք մտածում որ թուրքա Լևոնը?
    եթե հա, կամ դրան մոտ մի բան խորհուրդ կտամ միատ տեղեկանաք իրա նախնիների մասին, որոնք Մուսա Լեռում են կռվել ու 250 տարի հոգևորական են եղել
    Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հատ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը:Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:

  7. #607
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր
    ում եղբայրը չհասկացա?
    Այդ ո՞վ է ասում
    КГБ-ի արխիվները

    ամեն դեմքում 250 տարի հոգևորական լինելու փաստրը արդեն հերիքա որ անատամ մեղադրանքներ թուրքամետության և այլնի մեջ բացառվեն, նույննա ոնց որ ասես Քոչարյանը ադրբեջանամետա, երկուսնել անհիմն են
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. #608
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հատ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը:Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:
    Ու ահա այսպես , քիչ -քիչ բոլոր մոլեգին հակալևոնականները բացահայտվում են:
    Բոլորը մի ինչ որ անձնական պատճառներ ունեն: Ու ես վստահ եմ, որ հիմնականում այդ պատճների մեղավորը հենց "մոլեգիններն" են:

  9. #609
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու նրա նախնիների մասին կարդացել ես ուղղակի, ես ականատեսի պատմածներն եմ լսել, որը պապս է:Իսկ որ նրա եղբայրը Մուսալեռ կոմիտեի նախագահն էր և այդ տարներին ինչ է «շահել» կոմիտեն և ինքը հրաժարվել է այդ պաշտոնից, ավաղ մահացավ պապս 2 ամիս առաջ, թե չե իրար հետ կգնայինք և կլսեիր նրա պատմածներն ու փաստերը: Էլ բան չեմ ասում երևի հերիք է այսքանն էլ:
    Մեծն Նոստրադամուսը կանխատեսել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Նախագահ էր դառնալու, այդ իսկ պատճառով պատմիչներին պատվիրել էր նրա նախնիների 250 ամյա պատմությունը գրի առնել ու քանի որ այդ գյուղն այն ժամանակ կոչվում էր Մուսա Դաղ՝ ի տարբերություն կեղծվելու ընդունակ պատմության, նրա գեների զարգացումն ընթացավ բնականոն ճանապարհով:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  10. #610
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ում եղբայրը չհասկացա?

    КГБ-ի արխիվները

    ամեն դեմքում 250 տարի հոգևորական լինելու փաստրը արդեն հերիքա որ անատամ մեղադրանքներ թուրքամետության և այլնի մեջ բացառվեն, նույննա ոնց որ ասես Քոչարյանը ադրբեջանամետա, երկուսնել անհիմն են
    Լևոնի եղբայր Կամո Տեր-Պետրոսյանը:
    Ինչքան մեր ներկայիս կաթողիկոսն է «հոգևորական» և ներկայիս հոգևորականներից ոմանք, այնքան էլ դեռ մի բան էլ ավել Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Պատմությունն ու նրա հոգևորական նախնիները հեչ չեն խանգարում և/կամ ոչմեկի չեն խանգարի փող աշխատել շաաաաաաաատ մեղմ ասած:

  11. #611
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    ծիծաղալիա քո ասած հայատյաց լինելը տենց լինի հիմա մեր իշխանության 90 տոկոսը քո ասած հայատյացա, առանց հիմք, առանց ապացույց, անկապ օդից եկած մեղադրանքա, հիմա իրա ծագումնել կապ չունի, բա էլ ինչը կապ ունի, թուքամետը որոշ մարդիկ հենց իրա եպոսային ծագման հետ էին կապում
    այդ իսկ պատճառով պատմիչներին պատվիրել էր նրա նախնիների 250 ամյա պատմությունը գրի առնել
    ինչի միակ աղբյուրը Նոստրադամուսի պատվիրած պատմիչներ գրածը պետքա լինի
    հանճարեղ էր

    Պատմությունն ու նրա հոգևորական նախնիները հեչ չեն խանգարում և/կամ ոչմեկի չեն խանգարի փող աշխատել շաաաաաաաատ մեղմ ասած:
    այ քո ցավը տանեմ ես ասումեմ որ թալանելուն խանգարումա? ասածս ենա որ իրան թուրք սարքելը արդեն վերին խազով ծայրահեղությունա, որը լռիվ վոզդուխ խոսակցությունա
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 28.02.2008, 16:02:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #612
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ետքը

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Smerg , Դուք մոռացել եք, որ ես կատարելապես դեմ եմ Լևոնին ու նրա գաղափարներին իսկ ներողույուն խնդրելու կարիք ամենևին էլ չկա, ես երբեկ չեմ եղել նրա համախոհն ու չեմ լինի
    Հ.Գ. խնդրում եմ դուով դիմել
    Dayana ջան:

    Անցնում եմ խոստմանս ամենահաճելի մասի կատարմանն ու քեզանից հազար ներողություն եմ խնդրում, ոչ այն բանի համար, որ ես սխալ բաներ եմ գրել, այն բանի համար, որ քո հմայքը խանգարեց ինձ ճիշտ հասկանալու քեզ:

    Բայց ինչո՞ւ ոչ մի խոսք վիրաբույժի ու պարողի մասին: Ես այդքան չարչարվեցի այդ սրամտքի վրա ու արձագանք չկա, լավ չէ, հեչ լավ չէ...
    Վերջին խմբագրող՝ Smergh: 28.02.2008, 16:19:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  13. #613
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես լսել եմ՝ թե ինչի համար են սպանել Համբարձում Գալստյանին, սակայն չգիտեմ թե ո՞ւմ հրամանով:
    Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից հետեվում է, որ իր ժամանակվա բոլոր դրական բաներն ինքն է կատարել, իսկ վատ բաները իր շրջապատն ու ուրիշները և ինքը դրանցից ամենևին տեղյակ չի եղել, այդ դեպքում մեր ինչի՞ն էր պետք այդպիսի նախագահը, որը միայն գահն էր զբաղեցնում, իսկ իր շրջապատը քաղաքականություն վարում…
    Նմանապես էլ Լևոնի հակառակորդները նրա նախագահության տարիներին եղած բոլոր բացասական երևույթներ կապում են նրա անձի հետ, դրանցում նրան են մեղադրում, իսկ ամեն մի լավը բացատրում էն այլ հանգամանքներով ու համոզում, որ էդ բոլորի հետ Լևոնը ոչ մի կապ չի ունեցել։
    Կարծում եմ, որ երկու մոտեցումներն էլ ծայրահեղական են ու իրականությանը չհամապատասխանող։
    Գիտեք, Smergh, ես փոքր եմ եղել Լևոնի նախագահության տարիներին ու այն տարիների մասին սեփական հստակ գնահատականներ տալ չէի կարող։ Գիտեմ միայն, որ միշտ իմ շրջապատում քննադատել, սևացրել են Լևոնին վերը նշված սկզբունքով, հիմնականում նա համարվել է վատ նախագահ ու ես էլ այդպես եմ համարել՝ վստահելով տարածված կարծիքին, որը նաև ծնողներիս կարծիքն էր։
    Բայց հիմա երբ շատ բաներ կատարվում են աչքիս առաջ ու կարող եմ ինքս վերլուծել գոնե այսօրվա իրադարձությունները, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչքան սուբյեկտիվ են ամեն ինչ ընկալում, ինչքան է աղավաղվում ու սևացված ներկայացվում նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, սկսում եմ կասկածել անցյալի որոշ գնահատականների օբյեկտիվության վրա։
    Ասածիցս չի հետևում, թե նրա թեկուզ էսօրվա բոլոր գործողությունները ճիշտ եմ համարում կամ էլ հակառակը։

    Իսկ թուրք կամ հրեա լինելու վերաբերյալ ասեկոսներին ուղղակի լուրջ չեմ վերաբերվում ո՛չ Լևոնի, ո՛չ Քոչարյանի ու ոչ էլ որևէ ուրիշի վերաբերյալ, քանի որ նախ նման ասեկոսները օրական տոննաներով արտադրվում են, ընդ որում գրեթե միշտ «շատ լուրջ ու հավաստի փաստերի» տեսքով ու դրանց թացը չորից ժոկելն անհույս բան եմ համարում։ Նախընտրում եմ մարդկանց իրենց գործերով դատել, այլ ոչ թե նրանց ծագման մասին ասեկոսներով։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.02.2008, 16:39:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #614
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Բայց հիմա երբ շատ բաներ կատարվում են աչքիս առաջ ու կարող եմ ինքս վերլուծել գոնե այսօրվա իրադարձությունները, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչքան սուբյեկտիվ են ամեն ինչ ընկալում, ինչքան է աղավաղվում ու սևացված ներկայացվում նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, սկսում եմ կասկածել անցյալի որոշ գնահատականների օբյեկտիվության վրա։
    … Որովհետև օբյեկտիվորեն չես ընկալում նրան այսօր:

    Եղբայրս երեկ շատ հետաքրքիր միտք արտահայտեց, որը չեմ կարող չգրել. «Լևոնը նման է վատ մաֆիա խաղացողի: Ակնհայտորեն ստում է, բայց կարմիրները, քանի որ ավելի վատ են խաղում, միամտաբար հավատում են»:

  15. #615
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը տաղանդաշատ քաղաքական գործիչ է,որը և իր կառավարումից առաջ,և կառավարման սկզբնական շրջանում շատ կարևոր ու էական նշանակություն ունեցող գործեր է արել Հայաստանի ու նրա ժողովրդի համար:Կարծում եմ հերքել այն,որ նա մեր հայրենիքի համար արել է բաներ,որ ունակ չէր անել ներկա քաղաքական գործիչներից և ոչ մեկը, անարդար է: (անհրաժեշտության դեպքում կխոսեմ փաստերով)
    Բայց ինչպես ասում են "պաշտոնն ու փողը կուրացնում են մարդուն", և սա ամբողջ թափով գործեց ԼՏՊի դեպքում:Սկսած ինչ-որ պահից (մոտ 1993թ.) այդ մարդը մոռացավ,թե ում կողմից էր ընտրվել,ում շնորհիվ հասել հաղթանակի և ինչ պարտավորություն ունի իր ազգի առաջ:Սկսվեց այն ինչ մինչ օրս տիրում է Հայաստանում` թալան,կաշառակերություն,բռնություն,խոսքի ազատության վրա բռնացում,մի խոսքով`մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ:Այդ պահից սկսած ՀՀ քաղաքացիների գիտակից զանգվածի համար մահացավ ժողովրդի կողմից ընտրված "առաջնորդը"`իր մահվամբ ծնելով մի բռնապետի,որից շատերն են տեսել տարբեր տեսակի չարիքներ(էլ չմանրանամ):
    Կոնկրետ չգիտեմ հիմա ինչ կա ԼՏՊի մտքին,բայց եթե անգամ ներկա դրությամբ այդ մտքերը լինեն ժողովրդամետ ու ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ուղղված,վստահ եմ նախագահ դառնալու դեպքում,ոչ ուշ քան մեկ ամիս անց նա կմոռանա իր հետ օպերայի բակում ցուրտ գիշերներ անցկացրած մարդկանց և բարդ է ասել այստեղ մեղավոր կլինի ԼՏՊն,թե ցուցարարները:Քանի որ,եթե խաբում են մի անգամ`խաբողն է մեղավոր,իսկ երկրորդ անգամ`խաբվողը:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Էջ 41 42-ից ԱռաջինԱռաջին ... 31373839404142 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •