Ընտրությունները կկեղծվեն, ու կընտրվի Սերժ Սարգսյանը
Եթե չկեղծվեն, ես Լևոնի հաղթանակի վրա վստահ եմ, բայց թե նաղդ կեղծվելու են:
Շատերը ասում են. "տեսանք իրա ցուրտ ու մութ տարիները", իսկ ես հարցնում եմ. "եթե 91-ին Սերժը կամ Քոչարյանը դառնար, մենք լույս ունենալու էի՞նք": Դժվար թե: ԽՍՀՄ բոլոր երկրներում էլ անկախացումից հետո ճգնաժամեր են եղել, իսկ մեր մոտ մի բան էլ պատերազմ էր: Բնականաբար, չէինք կարա լավ ապրեինք: Հասկանում եմ, էն վախտ թալան էր, բայց երկրի էսօրվա վիճակը շատերին ստիպում ա կարոտել 90-ականները: Ավելի լավ ա Լևոն, քան թե Սերժ: Բոլորը ասում են մութ էր, բայց ոչ մեկը չի ասում, որ էսօր ժողովրդին կողոպտում են: Ոչ մեկը չի ասում, որ Լևոնի ժամանակ ջուրը 10 անգամ էժան էր էսօրվանից: Ոչ մեկը չի ասում, որ Լևոնի ժամանակ մարդիկ 100 դոլարով մի ամիս ապրում էին, այլ ասում են, որ Սերժ Սարգսյանը թոշակներն ա բարձրացրել: Հիմա կյանքը մոտավորապես 3 անգամ թանկացել ա, քան թե Լևոնի վախտ: Ընտրելով Լևոնին, ես մեծ բաներ իրանից չեմ սպասում, բայց թե ուրիշ թեկնածու իմ համար չկա: