User Tag List

Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Այգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ւր էր թե ժողովրդի ականջի լսածը աչքն էլ տեսած լիներ:
    Պարզապես նախկին Նախագահի բախտը բերել է, որ հակառակորդները պակաս հռետորական տաղանդ ունեն, և առհասարակ զուրկ են հիպնոսելու հատկությունից:
    Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի խոսքը տեղ չի հասնում: Ոչինչ անել չեմ կարող, մնա սեփական կարծիքիդ, բայց նրա «բանակն» օրեցօր ավելանում է, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ օրեցօր ավելանում են մարդիկ, ում այդ խոսքերը սկսում են հասնել: Ինչ վերաբերում է հիպնոսելուն, ապա նախ, որքան էլ հռետորական տաղանդ ունենա, առանց ճշմարիտ խոսքի լայն մասսաներ իր հետևից չի տանի: Եվ եթե կարծում ենք որ նա հիպնոսացնող է, ապա ի՞նչ ենք կարծում, որ նա 88 թվականին հիպնոսացնելով մեզ առաջնորդեց դեպի անկախացում և հաղթանակներ: Այդ դեպքում կեցցե առաջին նախագահը:

    Իսկ հիպնոսացնելու մասին խոսելուց այս պահին ես միայն հանրային հեռուստատեսությունն եմ հիշում, այ որն իսկապես ոչ թե հիպնոսացնում, այլ մանկուրդ է դարձնում: Ավելի լավ է դրա մասին մտածեք:
    Մեջբերում Այգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտարարություններ միգուցե չեն եղել, բայց գործունեություն եղել է:
    Միթե՞ ժողովրդի հարկադրված գնչուացումը Հայի, նրա նկարագրի և այդուհանդերձ նրա Հայրենիքի վարկաբեկում չէ:
    91-92 թվականներին Հայաստանից հեռացածների մեծ մասը 95, 96, 97 թվականներին վերադարձել էր: Դիմեք վիճակագրությանը, Ձեզ կբացատրեն: 98 թվականից հետո՝ հավաքելով իրենց ազգականներին, նորից հեռացան:

    Եվ անկախ դրանից կորրեկտություն չեմ համարում Հայաստանը լքած իմ հայրենակիցներին գնչու անվանելը՝ որևէ քաղաքական գործչի նկատմամբ ձեր անհանդուրժողականությունը ցույց տալու համար:
    Մեջբերում Այգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եւ դա փաստում է, որ արժանի Նախագահի թեկնածու այս անգամ էլ չունեցանք:
    Կա մարդկանց մի զանգված, որը երբևէ չի գտնելու իրեն արժանի նախագահի թեկնածուին: Ես ու իմ նման շատերը գտել ենք, որովհետև ոչ թե նախագահի անձն ենք դնում քննարկման, այլ նրանց բերած գաղափարները (միայն թե չգրեք, որ նախագահի մեր ընտրած թեկնածուն չունի գաղափարներ, քանի-որ դա կլինի չափազանց անհեթեթ): Ի դեպ գաղափարակիրներ են նաև դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը ու ԱԺՄ թեկնածու Վազգեն Մանուկյանը, հանձինս որոնց շատերը գտել են իրենց արժանի նախագահի թեկնածուին: Բայց մեզ համար այդ արժանին այս պահին Տեր-Պետրոսյանն է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.02.2008, 20:03:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •