Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Է~... չէ, կներես, չհամոզեցիր... ես կոնկրետ բան եմ, չէ՞, գրել` հոկտեմբերի 27-ը, իսկ Լևոնին սատարողները (հավատա ես շատ ջերմեռանդորեն նրան հետևող մարդկանց հետ եմ խոսել), միշտ ինչ-որ ընդհանրացնող ու շրջանցող պատասխաններ են տալիս...
Թաղի տղա չէ, մեծ սև տան տերն է, բայց վռնդեցին, չէ՞...
Բոլոր թեկնածուների խոսքը նույնն է` 3-4 տարի անց մենք կտեսնենք նոր, գեղեցիկ, ապահով ու հրաշալի Հայաստան...
ու հիմա, արդեն բոլորն էլ էդ են հաստատում, գաղափարի կռիվ համարյա չկա, կա մի խնդիր` Սերժը չդառնա նախագահ...

Հ.Գ. Ես իսկի չեմ էլ ընտրելու Բայց մեկ է մտահոգվում եմ ու չեմ կարող չզայրանալ, երբ տեղը գալիս է...
Ոչինչ, կյանքը դեռ առջևում է, դե կհասցնես որոշ բաների շուրջ լրջորեն մտածել Իսկ ընտրություններին արժե գնալ, ընտրիր ում ուզում ես, դա կարևոր չէ այս երկրում հնարավորություն է տրված գոնե 4 տարվա մեջ մի օր ինքդ քեզ քաղաքացի զգաս