Իմ կարծիքով ամենացավալին այն է, որ ժողովրդի զգալի հատվածին եւս մեկ անգամ կանգնեցնում են մի ընտրության առաջ, որը կոչվում է` "չարյաց փոքրագույնը": Շատ-շատերը ոչ թե ուզում են ԼՏՊ-ն դառնա նախագահ, այլ, որ Սերժ Սարգսյանը չդառնա:
Ոչ այնքան լավ տեղեկացված, հասարակ սպառողը միայն մի բան է հիշում` այն տարիներին ցուրտ էր ու մութ, իսկ հիմա լույս կա: Կապ չունի ինչի կա, ոնցա որ կա...կա, դա է ամենակարևորը:
Մյուս կատեգորիայի մարդիկ նրանք են, ովքեր առնչվում են հարկային/մաքսային եւ այլ պետական մարմինների հետ եւ իրենց մաշկի վրա են զգացել, որ այդ ոլորտներում տեղի ունեցող անօրինականությունները` հետեւանքների գուցե եւ ոչ, բայց կատարման, ընթացային այլանդակությամբ համազոր են ցուրտ տարիների իրավիճակին: Սա ոչ թե անկնհայտ չարիք է, ինչպես մթությունն ու հացի հերթերը, այլ մի երեւույթ, որը հենց ամենահիմքից է հոտեցնում ու խարխլում պետական կառույցը: Մի օր ուղղակի կփլվի գլխներիս ու վերջ:
Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի "փախնելուն"` նա պարզապես այլ ելք չուներ` եթե իհարկե ապրել էր ուզում:
Իսկ "Հայլուրի" նկարահանումների լուրջ մի վերաբերվեք...հանրահավաքից 4 ժամ առայ գալիս 8 հոգու նկարում` հետո մոնտաժ են անում: իրենց սիրած մեթոդնա:
Էջանիշներ