Արմենո ջան,իմ կարծիքով դու մի քիչ սխալ պատկերացում ունես "պատերազմ" կոչվածի մասին:Պատերազմը հայաթի կռիվ չի,որ ախպերությանդ հավքես գնաս "վրեքներով անցնես" գաս:Ոչ թե հարցը պետք էր տալ "ոնց ա պետությունը օգնել տղեքին" այլ ինչ դեր են ունեցել "էդ տղեքը"(Վ. Սարգսյան և այլոք) մեր ու Ադրբեջանի պատերազմում:
Ամենամեծ ու ակնառու օրինակը նա է,որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի շնորհիվ էր,որ մենք գրեթե ձրի զենք էինք առնում ռուսներից,և ոչ թե տղեքի:ԼՏՊ-ի այն ժամանակ ամբողջ աշխարհում ունեցաց մեծ պատվի շնորհիվ էր,որ ԱՄՆ-ն Թուրքիայի վրայով(մեր թշնամու) ուտելիք էր բերում Հայաստան,նրա շնորհիվ էր որ մենք գրավել էինք Ադրպեջանի հողերի մի ահռելի մասը ու փոխանակ մեր այլ Ադրբեջանի վրա էին գերտերությունները պայման դրել չհարձակվելու հայերի վրա, ու էլի շատ և շատ օրինակներ:Այս տիպի բաներ անելու համար,պետք է ոչ թե տղեքի խիզախությունը,այլ "խելոք մարդկանց" միտքը:
Ես իմ գլուխն եմ խոնարհում պատերազմում զոհվածների առջև,բայց ուզում,որ չշփոթեք "հրացանով տաս ադրբեջանցի սպանելը" դա դեռ պատերազմ հաղթել չէ!!!!
Օրինակ,եթե համեմատենք Վազգեն Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի ունեցած դերերը պատերազմում,ես միանշանակ կասեմ,որ Մանուկյանինը ավելի կարևոր էր,չնայած որ հետպատերազմյան շրջանում Վազգեն Սարգսյանը մեր խորհրդարանում բարձր դիրք ուներ,ու էս նույն Հ1-ը ջանք չէր խնայում նրանից հերոս սարքելու համար:![]()
Էջանիշներ